ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՌԻՍԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ

29.06.2016 15:16 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԿՌԻՍԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ


(ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Խորտակվող Եվրոմիությունից առաջինը անգլիական առնետները փախան:
ԲԱՐԻՎՐԱՑԱԿԱՆ 
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վրացու Լարսի ճանապարհի քարաթափումը Հայաստանի մրգի սեզոնին ա բռնում:

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ

% % %
ՀԻՏԼԵՐԻ ՀԵՏԻՆ ԽԵԼՔԸ
(ԷՐԴՈՂԱՆԸ ՊՈՒՏԻՆԻՑ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Բա ես ոնց 1945-ին չֆայմեցի Ստալինից ներողություն խնդրեի, պրծնեի:

ՈՄԺ ՉԴԱՌՆԱԼՈՒ ՄՏԱՎԱԽՈՒԹՅԱՄԲ
Ըստ ԵԱՏՄ տնտեսական խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի` Անգլիան Եվրամիությունից դուրս գալուց անմիջապես հետո դիմել է ԵԱՏՄ-ն անդամակցուՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ԱԺ-Ի ՄՈՏ` ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՀԵՏ 
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Այս ամենի համար Վարդան Այվազյանն է մեղավոր, որ ԱԺ-ում Բագրատյանին չի հանգստացնում:

ԴԱՐՁՅԱ՞Լ ԿԳԲ-Ն
Ըստ Պարույր Հայրիկյանի` Եվրամիությունում իշխանության է եկել ԿԳԲ-ն եւ Անգլիայի ԵՄ-ից դուրս գալը դրա վառ ապացույցն ա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА