Փետրվարի 10-ից հետո 2 տարեկանը լրացած երեխաներին կարող եք հերթագրել Երեւանի բոլոր մանկապարտեզներում
Արխիվ 16-20
2 տարեկանը լրացած երեխաներին կարող եք հերթագրել Երևանի բոլոր մանկապարտեզներում՝ փետրվարի 10-ից հետո: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Ի գիտություն նախադպրոցական հասակի երեխաների ծնողների.
❗️2 տարեկանը լրացած երեխաներին կարող եք հերթագրել Երևանի բոլոր մանկապարտեզներում՝ փետրվարի 10-ից հետո:
Հերթագրումը կատարվում է և՛ մանկապարտեզում, և՛ առցանց»: