«Նիկոլի բարբաջանքին լուրջ կվերաբերեն միայն տրամաբանելու կարողությունից զրկված մարդիկ»
Արխիվ 16-20
«Նիկոլ Փաշինյանը արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիներին կոչ է անում տոմս գնել եւ հատուկ գալ Հայաստան մասնակցելու իր պիղծ, անօրեն եւ էժանագին հանրաքվեին։ Դեռեւս 1 տարի 8 ամիս առաջ, երբ հույս ունեի, որ մեր նորագույն պատմությունից դասեր քաղած կլինի եւ իսկապես ուզում է օգտակար լինել ժողովրդին (մտքովս չէր անցնում, որ այդ մակարդակի ստախոս կարող է լինել) այդ անշնորհք մարդուն առաջարկել էի համալիր փոփոխութիւնների սահմանադրական հանրաքվե իրականացնել, եւ ներկայացրել էի նախագիծ, որը կլուծեր նաեւ նախորդ ռեժիմի բոլոր ստրուկների հարցերը։ Նա չուզեց որեւէ բան անել», - այս մասին գրում է ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ եւ մանրամասնում. «Մեկ ու կես տարի անց՝ այս ամիս հանձնաժողով՝ մասնագիտական հանձնաժողով ձեւավորեց սահմանադրական հարցերը մանրակրկիտ ուսումնասիրելու, քննարկելու եւ հանրությանը ներկայացնելու համար։ Սակայն արհամարհեց նաեւ իրեն ցանկալի մարդկանցով ձեւավորած իր իսկ կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովը ու հիմա կոչ է անում ժամանել Հայաստան։ Ուզում է, որ արտերկրում ապրող հայրենասեր՝ հայրենիքի խնդիրներով մտահոգ հայերը իր ռաբիս շոուի տակ պարեն։ Կարող է մի քանի միամիտ եւ հավատավոր մարդ արձագանքի, բայց դրանք արտերկրում ապրող Հայաստանի քաղաքացիների 1 տոկոսն էլ չեն կազմի։ Իսկ իմ այս բացատրությունից հետո Նիկոլի բարբաջանքին լուրջ կվերաբերեն միայն տրամաբանելու կարողությունից զրկված մարդիկ։
Հայ մարդիկ, սա կատարյալ խաբեբա է՝ ստախոս։ Հիշու՞մ եք, ձեզ խոստանում էր, թե ամեն ինչ կանի, որ ձեր Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու՝ ընտրելու եւ ընտրվելու հնարավորությունը վերականգնի։ Ինքը կարող էր խորհրդարանական մեծամասնություն ստանալուց հետո առանց դժվարության ընտրական օրենսգրքում եւ Հանրաքվեի մասին օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելով ձեզ ձեր երկրներում ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցելու հնարավորությամբ ապահովեր, բայց դա չի անում, այլ կոչ է անում մտնելով անհարկի ծախսերի տակ 2-3 օրով գալ Հայաստան մի ապուշ ու, կրկնում եմ, անիմաստ հանրաքվեի մասնակցելու համար։
Ես մի շարք լրատվամիջոցներով եւ հեռուստաալիքների եթերներով առաջիկայում հանգամանալի կխոսեմ երեւույթի մասին (դրանք կտեղադրեմ նաեւ համացանցում), բայց առայժմ իմ պարտքը համարեցի ձեզ տեղեկացնել, որ գործ ունենք հայ ժողովրդի նորագոյն պատմության բացառիկ անպատասխանատու եւ ստախոս անձի հետ։ Նա վաղուց ապացուցել է իր անմեղսունակությունը եւ ձեզ պարտավոր մի զգացեք նրան աջակցել, ուղղակի ասած՝ նրա իշխանասատկած նպատակների խաղալիքը դառնալ»: