Փաշինյանի «ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ» բանաստեղծությունը կդառնա երգ
Արխիվ 16-20
Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Իմ քայլը» երգի կատարող, երաժշտության հեղինակ ու ձեւավորող ՀԱՅԿ ՍՏՎԵՐԸ (Հայրապետյան) վարչապետից նոր երգի ստեղծման առաջարկ է ստացել՝ իր վերջին բանաստեղծության հիման վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է հենց Հայկ Ստվերը: Խոսքը ապրիլի 5-ի հանրաքվեին նվիրված Փաշինյանի «ժողովուրդը բորբ, հպարտ միացյալ» տողերով բանաստեղծության մասին է:
Հիշեցնենք, որ Հայկ Ստվերի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ հարազատ եղբայրն է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ