Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am «Էստեղս եք հասցրել». ինչ շարժում է բորբոքված Փաշինյանը ցույց տալիս ընդդիմադիրներին Կոնստանտինովկայի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզվում է Նախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը. Արմեն Աշոտյան Ալիևը չի մեկնի Մոսկվա. ՌԴ նախագահի օգնական Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Տոներից հետո Ուկրաինային սպասվում է աննախադեպ ծանր համակցված հարված. Ուկրաինական աղբյուր Վտանգ կա, որ մեր երկիրը դառնա աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ. Սաֆարյան Նեոնացիզմը փորձում է ջնջել հիշողությունը մեծ հաղթանակի մասին. Ռուբեն Սաֆրաստյան Նովոպավլովկայի ուղղությամբ ռուսական «Օ» բանակախումբը ընդհուպ մոտեցել է Դնեպրոպետրովսկի մարզի սահմանագծին (Տեսանյութ)

Այսօր հետերոսեքսուալ տղամարդն ամենաանպաշտպան տեսակն է. սեքսոպաթոլոգ

Թեմա

Կայացավ բժիշկ-սեքսոպաթոլոգ ՆԱՐԻՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ կազմակերպած «Հետերոսեքսուալ տղամարդու զորեղացում» խորագրով միջոցառումը, որը նախատեսված էր հետերոսեքսուալ  տղամարդկանց հզորացման համար՝ տղամարդիկ, ովքեր որոշել են տղամարդ լինել մինչև վերջ՝  բաց մնալով  կյանքի առջև, չվախենալով ցավից, մերժվելուց, սխալվելուց, տղամարդիկ, ովքեր կնոջ հետ հարաբերության  մեջ գտնվում են երկկողմանի ազատ համաձայնությամբ ու փոխադարձ ցանկությունից ելնելով։ Միջոցառումը նպատակ ուներ զինել տղամարդկանց այն գործիքակազմով, որով հնարավոր է հարթել կին-տղամարդ հարաբերությանը ներհատուկ կնճիռները։ Այս ամենի շուրջ էլ «Իրավունքը» զրուցեց Ն. Ներսիսյանի հետ:

«ԱՐԽԱՅԻՆ ԸՆԿԱԾ» ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԿԱՆԱՅՔ ՄՈՏ 90 ՏՈԿՈՍՈՎ ԱՐՏԱԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՄԵՋ ԵՆ»

- Տիկին Ներսիսյան, հետերոսեքսուալ տղամարդն, ըստ էության, պրոբլեմ չունի, հետեւաբար հավելյալ գործիքակազմի կամ օգնության կարիք էլ չի զգում: Այս դեպքում՝ ինչո՞ւ եք գտնում, որ անհրաժեշտ է հետերոսեքսուալ տղամարդու զորեղացում:

- Այսօր հետերոսեքսուալ տղամարդն ամենաանպաշտպան տղամարդն է, ով հզորացման կարիք ունի։  Պիտի նշեմ, որ հետերոսեքսուալությունն իբրև գիտական կատեգորիա մինչ այսօր չբացահայտված է: Այսօր չգիտենք, թե հետերոսեքսուալությունն ի վերջո ինչո՞վ է պայմանավորված, արդյոք դա միայն հակառակ սեռի ներկայացուցչի հանդեպ բնազդային մղո՞ւմն է, վերարտադրողական հրամայակա՞նը, թե դրա մեջ են ներառված նաև այլ բնութագրիչ հատկանիշներ, որոնք ստեղծում են ձգողություն դեպի իգական սեռի ներկայացուցիչը։ Պետք է ընդունել, որ հետերոսեքսուալությունը շատ համապարփակ, բազմաշերտ, խորը  կատեգորիա է, որը չի սահմանափակվում միայն նրանով, որ առկա է ձգողություն դեպի կնոջ մարմինը, սա ինքնըստինքյան հասկանալի է, բայց միայն դա բավարար չէ։ Չէ՞ որ ձգողություն է առաջանում ոչ միայն ֆիզիկական մարմնի հակադիր բևեռների, այլ նաև նյութական ու ոչ նյութական աշխարհների միևնույն դրսևորումների միջև, օրինակ՝ դեպի վեր ուղղված կրակի և օդի կամ ներքև ուղղված հողի ու ջրի։

- Այսինքն՝ ակնարկում եք, որ միայն ինքդ քեզ մաչո երեւակայելը բավարար չէ իսկական հետերոսեքսուալ տղամարդ լինելու համա՞ր:

- Առհասարակ՝ մաչոն պսեվդո առնականություն է, հորինված է ու արհեստական: Այն փուչիկ է, որը պայթում է: Արտաքինից է միայն այդպես երեւում, մինչդեռ, այսպես ասած, մաչոյի հետ համատեղ ապրող կինը, մի ամիս, մեկ տարի հետո՝ իմանում է, որ իր կողքին վախկոտ, չկայացած, անինքնավստահ, ինչ-որ արտաքին ուժերի վրա հենվող մեկն է, որը շարունակ  իր ներքին վախերի մեջ է։ Եվ նա այն նույն մարդն է, որը դրսում բոլորի համար մաչո է: Ավելի ճիշտ մենք զգուշացնում ենք, որ, այսպես ասած, «արխային չընկնի» իր այդ մաչո վիճակի մեջ: Այդ «արխային ընկած» տղամարդկանց կանայք մոտ 90 տոկոսով արտաամուսնական կապերի մեջ են: Իմ կոլեգաներից շատերը կհամաձայնեն ինձ հետ, որ այդպիսի կանայք, ովքեր  ունեն նվիրված ամուսիններ, ով տուն է պահում, փող է աշխատում, ամեն ինչով ապահովում է, երեխաների հետ կապված է, գաղտնի հարաբերության մեջ են ուրիշ տղամարդկանց հետ ու խորը զգացմունքներ, հույզեր են ապրում, սեռական ցանկություններ զգում այդ տղամարդու հանդեպ, իսկ իրենց  մաչոյի կերպարով ամուսինների նկատամամբ  անտարբեր են:

- Եթե հետերոսեքսուալ է, ինքն իրեն համարում է, այսպես ասած, կինոյի տղա, էլ ի՞նչ հավելյալ գործիքակազմով է իրեն պետք զինել:

- Կարեւոր է, որպեսզի հետերոսեքսուալ տղամարդիկ իմանան, թե ինչ է անհրաժեշտ սեռական ներդաշնակ կյանք ստեղծելու համար, ինչ է պահանջվում կնոջ հետ հարաբերման ժամանակ, ինչպիսի հմտություններ, ինչպիսի վերաբերմունք, որովհետեւ եթե դրանք չկան, մի քանի տարի անց ամուսնական սեռական հարաբերություններում անպայման ծագում է սեռական սառնության խնդիրը, վերանում է սեռական ցանկությունը, որը տանում է անընդհատ վեճերի, հարաբերությունների քայքայման, արտաամուսնական կապերի, ընտանիքի փլուզման: Այդ ամենը կարելի է կանխել, եթե հետերոսեքսուալ տղամարդն իր ինքությանը հավատարիմ մնա, գիտենա ինչ  պետք է անել եւ ինչ չպետք է անել, որ հարաբերության ողջ ընթացքում, որպես տղամարդ, ցանկալի մնա, հեղինակություն լինի այդ կնոջ համար: Տղամարդը միշտ ունի կատարելագործվելու, ավելի առնականանալու տեղ: Այնպես չէ, որ ինքը վերջնականապես կայացած է, պետք է դինամիկ զարգացում լինի, այնպես, որ հարաբերության մեջ  գնալով ավելի լավը դառնա, ոչ թե հիասթափություն առաջացնի: Կինը ոչ թե մեկ-երկու տարի հետո պետք է ասի՝ «յախք, էս ով է», այլ գնալով ավելի սիրահարվի: Իսկ դրա համար պետք է, որպեսզի տղամարդը գնալով ավելի իր տղամարդ լինելը բացահայտի, ինչն էլ իրենց հարաբերություններն ավելի կլավացնի:

«ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՍԵՌԱԿԱՆ ԱԿՏԸ ՉԷ»

- Այսինքն՝ կարծում եք, որ հետերոսեքսուալ տղամարդն անկողնում սեքսուալ, ավելի ցանկալի լինելու խնդիր ունի՞:

- Նախ պետք չէ առանձնացնել տղամարդը անկողմնում և տղամարդը առօրյայում, որովհետեւ սեռական հարաբերությունը միայն սեռական ակտը չէ, այլ սեռերի միջև ավելի ընդհանրական հարաբերման մշակույթը: Ինչպես հարաբերվում ես ընդհանուր կենցաղում, օրվա ընթացքում, նույն ձեւով էլ շարունակում ես անկողմնում: Օրինակ, կինն ասում է՝ ուզում եմ գիշերով զբոսնել քաղաքում, զգալ գիշերային քաղաքը։ Տղամարդը թույլ չի տալիս՝ պատասխանելով, թե իմ կինը գիշերով չպետք է զբոսնի՝ «ես թույլ չեմ տա, ինձ համար սա հարված է գոտկատեղից ներքեւ, հանկարծ մեկն իմ կնոջը փողոցում գիշերով տեսնի, ինչ կմտածի»: Առաջին հայացքից կարող է թվալ, թե գործ ունենք իսկական տղամարդու հետ, ով բնականաբար չի կարող հանդուրժել, որ գիշերվա ժամին իր կինը միայնակ զբոսնի քաղաքում։ Սակայն խնդիրն այստեղ այն հիմնավորումն է, որը բերում է տղամարդը։ Այդ ցանկության մեջ նա տեսնում է  ոչ թե կնոջ կյանքին սպառնացող ռիսկեր, այլ իր անձի «հեղինակությանը» սպառնացող վտանգ, նա տեսնում է իրեն, այլ ոչ թե կնոջը։ Նման ձևով մտածող տղամարդը նույն կերպ վարվում է նաև անկողնում, նա տեսնում է միայն իրեն, իր անձը, իր էրեկցված առնանդամը, կարելի է ասել, որ նա սեռական ակտ է ունենում իր տղամարդկային էգոն սնուցելու, այլ ոչ իրական արական ուժի հետ հաղորդակցվելու համար, որը հնարավոր է միայն իգական սեքսուալության հետ կապ հաստատելով։ Կնոջ տարօրինակ ցանկությունների վրա արգելք դնելը ոչ թե տղամարդկության դրսեւորում է, այլ՝ վախի: Իսկական տղամարդը նման դեպքերում ընդունում է ցանկության նետած մարտահրավերը և քննարկում նման քայլի անցանկալի հետևանքները և դրանց կանխարգելելու քայլերը։ Հնարավոր է, որ նման քննարկումից հետո կինը մտափոխ լինի կամ նրանք երկուսով դուրս գան գիշերային զբոսանքի, ամեն դեպքում մենք կունենանք այլ սցենար, քան չհիմնավորված ու քմահաճ արգելքը՝ թաթախված կնոջ նկատմամաբ անվստահությամբ ու անհարկի կասկածներով, որից սեռական ձգողությունն այդ տղամարդու նկատմամբ թուլանում է:

Կամ, օրինակ, կինն ուզում է «նվաճել Էվերեստը», իսկ տղամարդն ասում է՝ բացառված է, որ իր կինը նման ամբիցիաներ ունենա, նման պատմությունների մեջ հայտնվի: Ավելին՝ ասում է՝ եթե պիտի գնա, ուրեմն՝ թող բաժանվի, նոր գնա, ինչ ուզում է թող մենակ անի, ինքն այդպիսինի հետ գործ չունի։ Բայց չէ՞ որ իսկական տղամարդու համար ամենակարևորը կյանքն իր ամբողջ խորությամբ ապրելն է, այլ ոչ թե հարմարավետության ու ընդունված ստանդարտներով սահմանափակվելը։  Իսկական տղամարդը նման դեպքում ասում է, լավ ես անում, ես քո կողքն եմ, պետք լինի կպաշտպանեմ, այսինքն՝ ազատություն է տալիս, ոչ թե դռները փակում է: Ընդհանրապես՝ հեքիաթներում վիշապներին սպանում է տղամարդը: Հիմա, եթե կնոջ գլուխը մի միտք է մտել կամ սիրտը ինչ-որ ցանկություն է հայտնվել, որոնք տղամարդու գնահատմամբ իրենց ընտանիքի հետ անհամատեղելի են, նա այդ մտքի կամ ցանկության հետ գործ ունի այնպես, ինչպես հեքիաթների դյուցազուն ասպետները վիշապների հետ գոործ ունեն։ Վիշապը գերության է առել  կնոջը, կինը դիմում է տղամարդուն, այս տղամարդն ի՞նչ պետք է անի. Ասի դու ես փախել վիշապի հետ, գնա, ես գործ չունե՞մ: Իհարկե՝ ոչ, պետք է վիշապի «հարցերը լուծի»: Նույնն էլ այն դեպքում է, երբ կինը գայթակղվել է,  գտնվում է հուզական վիճակում ու չի կարողանում դրանից ազատվել: Հետերոսեքսուալ տղամարդը նման իրավիճակում պետք է իրեն  հանգիստ ու հավասարակշռված պահի, համբերատար լինի, հետո արիաբար «թուրը հանի ու այդ վիշապին հաղթի»՝ ազատագրելով կնոջն այդ մտքերից ու խանգարող հոգեվիճակներից, նա պետք է վերացնի «վիշապին», այլ ոչ թե մեղադրի կնոջը, պատժի նրան կամ հրաժարվի նրանից:  

- Փաստորեն, հետերոսեքսուալ տղամարդուն այսօր ինքնավստահություն եւ համարձակության պակա՞ս ունի: Ու այդ հատկանիշներով պետք է նրան զորեղացնե՞լ:

- Զորեղացում ասելով՝ նկատի ունեմ այն, որ հետերոսեքսուալ տղամարդն իրավունք չունի իր տեսակին համապատասխան չապրել, այդ առումով՝ այո՛,  նրան համարձակություն և վստահություն է անհրաժեշտ, որպեսզի ազատ լինի ինքն իր տեսակին, ինքն իրեն հավատարիմ մնալու՝ անկախ արտաքին ցնցումներից ու վախ հարուցող իրավիճակներից ու ազդեցություններից։

«ՇԱՏ ԷՐՈՏԻԿ Է ՈՒ ԻՍԿԱԿԱՆ, ԵՐԲ ԲԱՑՎՈՒՄ Է ՏՂԱՄԱՐԴԸ»

- Ի՞նչ խորհուրդ կարող եք տալ, որ հետերոսեքսուալ տղամարդը տեր կանգնի իր  տեսակին:

- Խորհուրդ կտամ, որ նա չվախենա բացվել կյանքին: Շատ էրոտիկ է սրտաբաց տղամարդը: Իհարկե, այդ դեպքում անպայման նրան խոցելու են, բայց նա միևնույնն է բացվում է՝ գիտակցելով, որ նորից խոցելուն են,  չի փախչում ու շարունակում է բաց սրտով ապրել, գրկաբաց ընդունել ներկան, կյանքի ամեն վայրկյանը։ Նա չի վախենում սխալվել, սխալն ընդունել, անընդհատ սովորել: Չի վախենում ցավից, անորոշությունից, անհայտությունից։  

- Դուք հարցազրույցի հենց սկզբում նշեցիք, որ հետերոսեքսուալ տղամարդն ամենաանպաշտպան տեսակն  է: Այս դեպքում՝ ինչպե՞ս վարվել, իրենք էլ դուրս գան իրենց դրոշներով փողո՞ց, ինչպես ԼԳԲՏ-ականներն են անում:

- Փողոց դուրս գալու անհրաժեշտություն չկա։ Քարոզ պետք չէ։ Ասածս ավելի շատ հիմքային թեմաներ են, որոնք ուսուցանվում են զարգացման ամենասկզբից, ուստի սա ոչ թե հետերոսեքսուալ տղամարդու, այլ ներկա ժամանակների քաղաքական, սոցիալական, տնտեսական լուրջ խնդիրներ են, որոնք վերաբերում են մարդուն իբրև տեսակ։

- Այդ դեպքում էլ հանրային կյանքում ակտիվանում են ԼԳԲՏ-ականներն, իսկ հետերոսեքսուալները քաշվում են մի անկյունում: Ստացվում է, որ հետերոսեքսուալ տղամարդն այսօր հանրային կյանքում փոքրամասնություն դառնալու վտանգի առաջ է…

-Հետերոսեքսուալ տղամարդիկ խմբավորումներ ստեղծելով չէ, որ հարցեր են լուծում։ Նրանք, ի դեպ, չեն էլ կարողանում խմբավորվել: Յուրաքանչյուր հետերոսեքսուալ տղամարդ մեկ այլ տղամարդու իրեն մրցակից է համարում: Նույն տարածքում, փոքր մակերեսի վրա մի քանի հետերոսեքսուալ տղամարդ եթե լինում են, լարում է սկսվում՝ մրցակցության, լիդերության, հաղթելու, գրավելու պահանջմունքերի բախում: Սա նորմալ է, այդպես էլ պետք է լինի, բնության օրենքն է:  Այսինքն՝ իրենք համագործակցային զիջողականություն չունեն, իրենց բնույթի մեջ զիջելը չէ, այլ գրավելն ու նվաճելը։ Սրանք դրական հատկանիշներ են, հատկապես այնպիսի ռազմաքաղաքական իրավիճակում գտնվող երկրում, ինչպիսին Հայաստանն է։ Իսկ փոքրամասնություն դառնալու վտանգ չկա, քանի որ բոլոր ժամանակներում հետերոսեքսուալ պոպուլյացիան բնակչության մոտ 95 % -է կազմում ու այդ թիվն անփոփոխ է։ Վտանգը ոչ թե փոքրամասնություն դառնալու, այլ դեմոգրաֆիկ ցուցանիշների անկման մեջ է, քանի որ հետերոսեքսուալության խամրեցումը  վերարտադրողական արգելակման կբերի։ Իսկ ինքնահաստատման ու զորեղացման ուղիները տարբեր են, հիմնականում ինքնազարգացման ու ինքնակրթության ճանապարհներով, գիտակցության արթնություն ապահովող զբաղմունքներն ու ուսուցանող ծրագրերը։  Հետերոսեքսուալ տղամարդիկ խմբավորումներ կարող են ստեղծել միայն այն դեպքում, երբ նրանց շարքերում հետերոսեքսուալ կանայք հայտնվեն, բալանսի ապահովման ու հավասարակշռություն պահպանելու համար ու սա է պատմության ողջ գեղեցկությունը։

«ԱՅՍՕՐ ՏՂԱ ԼԻՆԵԼՈՒ ՎԱԽ ԿԱ»

- Շարունակելով հարցս՝ հանրային կյանքում այսօր տղա լինելու պրոպագանդայի կարիք կա՞:

- Ոչ թե պրոպագանդայի կարիք կա, այլ տղա երեխային չկաշկանդելու կարիք: «Տղա եղեք» արտահայտությունը կարծում եմ տեղին է,  որովհետեւ այսօր տղա լինելը ճիշտ չի ընկալվում։ Տղա լինելու տակ պետք է հասկանանք ոչ թե բռիությունն ու ցուցադրական մաչոյությունը, այլ բաց սրտով լինելը։  Շատ խնդիրներ գալիս են  մանկությունից: Օրինակ, տղա երեխային ասում են՝ լացել պետք չէ,  դու աղջիկ չես, որ քեզ այդպես ես պահում, տղային դարձնում են երկաթ-բետոնյա, ինչն ազդում է հետագայում հարաբերությունների վրա: Կամ դպրոցում, երբ տղան լավ է սովորում, չի փախնում դասից, միանգամից պիտակավորում են, թե տղա չես, կասկածներ են հարուցում նրա սրտում, երբ տեսնում են, որ տարբերվում է մյուսներից, փորձում են իրեն փչացնել, հետո էլ ճնշում են բանակում։ Այսպիսի երեւույթները պետք է հասարակության միջից արմատախիլ արվի: Կամ եթե չես խմում, չես ծխում, առողջ ապրելակերպ ես վարում, ոչ թե սեւ, այլ գունավոր հագուստ ես հագնում, էլի ասում են՝ տղա չե՞ս: Այս ամենը ոչ ճիշտ պատկերացումներ են առաջացնում տղա լինելու հետ կապված:

- Իսկ արտաքին տեսքն ի՞նչ կարեւորություն ունի: Օրինակ, ժամանակին թրաշով, ատլետիկ կազմվածքով տղամարդիկ համարվում էին ընդգծված հետերոսեքսուալներ: Բայց հիմա խիստ հարաբերական է արտաքինով կարծիք կազմելը:

- Ասեմ, որ մորուքը դեռ տղամարդկության նշան չէ։ Արտաքինը ներսից պետք է արտացոլվի, այլ ոչ թե արհեստական սարքած լինի դրսից: Տղամարդը կեցվածք ունի, որն իր ներսի արժանապատվությունից է բխում: Այդ ամենով պայմանավորված՝ իր դիրքը, իր խոսքը, պահվածքը, շարժուձևն ավելի կարեւոր է: Կապ չունի ինչ կհագնի, մորուքով կլինի, թե առանց մորուքի, ինչ գույնի շորով կլինի, իր կեցվածքի, հայացքի, խոսելաձեւի, ձայնի ինտոնացիայի մեջ է արտացոլվում ներսից տղա լինելը: Այնպես որ, չկան այդպիսի արտաքին ստանդարտներ, որով կարելի է գուշակել՝  սա իսկական տղա է, սա՝ ոչ: Արտաքինը խաբուսիկ է, պետք է ներքինը տեսնել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am«Էստեղս եք հասցրել». ինչ շարժում է բորբոքված Փաշինյանը ցույց տալիս ընդդիմադիրներինԿոնստանտինովկայի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզվում էՆախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը. Արմեն ԱշոտյանԱլիևը չի մեկնի Մոսկվա. ՌԴ նախագահի օգնականԵրևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիՏոներից հետո Ուկրաինային սպասվում է աննախադեպ ծանր համակցված հարված. Ուկրաինական աղբյուրՎտանգ կա, որ մեր երկիրը դառնա աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ. ՍաֆարյանՆեոնացիզմը փորձում է ջնջել հիշողությունը մեծ հաղթանակի մասին. Ռուբեն ՍաֆրաստյանՆովոպավլովկայի ուղղությամբ ռուսական «Օ» բանակախումբը ընդհուպ մոտեցել է Դնեպրոպետրովսկի մարզի սահմանագծին (Տեսանյութ)Ռուսական ավիացիան գերծանր ավիառումբերով «արդուկող» հարված է հասցրել Միրնոգրադին (Տեսանյութ)Իսկ 2018 թվականին Ալեքսանյանի մտքով չէ՞ր անցնում, որ ընտանիքը սրբություն է. ԶԱՐՄԱՆՔ«Ռուսական երկինքն արգելափակելու փորձերով, Կիեւը փորձում է սադրել Մոսկվային` մայիսի 9-ին ընդառաջ պատասխան ծանր քայլի դիմել»Կուտվի, բենզինով կուտվի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՎուչիչի Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել ԲաքվումԵրբ համակարգը խորտակվում է, անձրեւն էլ արդեն մեղավոր չէՄաhացողը Վարդուհի Վարդանյանի քրոջ ամուսինն է, ով նաև երգչուհու ամուսնու եղբայրն էր,Ռուբենի հորեղբայրը…Մակրոնին մեկ հարց է տանջումՍարյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿառավարությունն արտահերթ ընտրությունների չի պատրաստվում. Նիկոլ ՓաշինյանՄենք մի ուղղությամբ մեր հարաբերությունները չենք կառուցելու՝ ի հաշիվ մեկ այլ հարաբերությունների. Փաշինյանը՝ Մոսկվա այցի մասինՄխիթարյանը պետք է հեռացվեր խաղադաշտից. ՊեդրիՍպասվում է հորդառատ անձրև, առանձին հատվածներում՝ կարկուտՓաշինյանը մայիսի 9-ին կմեկնի ՄոսկվաԻնչպես է Մխիթարյանը որդու հետ նշում «Ինտերի» հաղթանակը(տեսանյութ)Կիևին «Օրեշնիկից» ավելի կոշտ պատասխան կտանք․ ՌԴԹուրքիայում բնակիչների ինքնազգացողությունը վատացել է ավելի քան 20 տոննա կանեփի այրումից հետոԹրամփը սպառնացել է ԻրանինԶախարովան խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կապերի վերականգնման կարևորության մասինՊապիկյանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերՍի Ծինփինի այցը Մոսկվա դիտարկվել է՝ որպես ազդանշան ԱՄՆ-ինԵՄ-ն պետք է արագացնի Ուկրաինայի անդամակցության գործընթացը․ ԵվրահանձնաժողովԳերմանիան նախազգուշացրել է մայիսի 9-ին Ռուսաստանի վրա Ուկրաինայի հնարավոր հարձակման մասինԿադիրովը հայտարարել է՝ իր հրաժարականի մասին խոսելուց հետո շքանշան է ստացելՀայաստանի 1375 դպրոցներին հատկացվել է 6500 հեծանիվ․ Փաշինյան (տեսանյութ)Վերին Լարսի ձյունահյուսավտանգ հատվածը շրջանցող ճանապարհը տարեվերջին կամ մյուս տարի պատրաստ կլինի. ՏԿԵՆԲոլորը գոհ են Փաշինյանից, ժողովուրդը գոհ է. ՔՊ-ական պատգամավորՄարտական հերթապահություն իրականացնող զինծառայողն օրական ստանում է մոտ 4000 դրամ․ ՊՆ փոխնախարարՀնդկաստանը խայտառակությամբ խաղաղության սպիտակ դրոշ է բարձրացրել․ ՊակիստանՍարսափելի վրաերթ Մաշտոցի պողոտայումՈւ հիմարություն է կարծել,որ ՀՀԿ-ն չպետք է մասնակցեր Մոսկվայի սիմպոզիումինԱդրբեջանն աջակացություն է հայտնել ՊակիստանինՀպարտ եմ. Ինձագին` «Ինտերի» հաղթանակից հետո Արդեն չորրորդ օրն է՝ փոքրիկ Տիգրանին գտնել չի հաջողվումՈղբերգական դեպք՝ Երևանում«Ոչ ոք ողջ չի մնա»․ Պակիստանի ՊՆ ղեկավարը սպառնացել է ողջ աշխարհինՀՐԱՏԱՊ. Բազմաթիվ թռիչքներ են հետաձգվել․ խառնաշփոթ իրավիճակ օդանավակայանումԿիևը ցանկանում է «սառեցնել» հակամարտությունը Ռուսաստանի հետ առաջին գծում. ԱՄՆ բանագնացԱդրբեջանն աջակացություն է հայտնել ՊակիստանինՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top