Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկը Քաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. Ոսկանյան Թեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան «Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասին Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելու Արևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian info

​​​​​​​Ազատե՛ք ձեզ ու երկիրը թշնամիներ որոնելու ձեր կործանարար մոլուցքից. Լիլիթ Գալստյան

Արխիվ 16-20

«Ինչպիսի՞ Հայաստան», - հարց է հղում ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ եւ խնդրում, որ գրառումը կարդան հատկապես նրանք, որոնք հաճախ են անթաքույց, անգամ չարախինդ մեղադրանքներ հնչեցնում ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ հասցեին՝ իրենց մեղադրելով ԱՆՑՅԱԼԻՆ քաղաքական գնահատական չտալու համար:

«Այսօր մարտի 1-ն է, ու որքան էլ տարօրինակ, արդեն տասներկու տարի այս օրը մեզ համար չի նշանավորվում որպես գարնան ու զարթոնքի առաջին օր: Մեր պատմությունից այս դառն ու ցավոտ էջն՝ իր անդառնալի մարդկային, քաղաքական, բարոյական եւ պետական կորուստներով, երբեք չի ջնջվի:

Բայց, իր հյուծող ու ինքնասպան ներկայությամբ այն ամեն նաեւ ներկա է՝ խարխլելով արժեքներ, հավատ, ինստիտուտներ: Ես, անկեղծորեն, շատ պիտի ուզենայի, որ այս էջը փակած լինեինք, փակած լինեինք մեր վերքերի տեղն իմանալով, իմաստուն դասերով, առաջ նայելով, պետականություն ամրացնելով, Արցախի հաղթանակն ու նրա համար թափած արյունը արժեւորելով:

Բայց՝ ոչ, մարտի 1-ը մեր պետականության ոտքերից կախված ծանր կշռաքարերի պես այսօր էլ շարունակում է մեզ հատակում պահել, դառնության, մաղձի, վրեժխնդրության ու քաղաքական մանիպուլյացիաների ցանցում պատանդ պահելով պետականությունը, երկրի հեռանկարը, ի վերջո՝ ողջ ճշմարտությունըՏասներկու տարի անց էլ թշնամիներ, սեւեր ու սպիտակներբարիկադները, երկրի հոգեբարարոյական մթնոլորտը նույնն է, ամլացնող ու ոչնչատեսիլ

Տասներկու տարի առաջ՝ նախագահական ընտրություններին մեր թեկնածուն Վահան Հովհաննիսյանն էր: Քարոզարշավի ողջ ընթացքում զգում էինք առճակատման վտանգը. ամեն գնով հաղթելու մոլուցքից արյան հոտ էր գալիս: Իրավիճակը լիցքաթափելու Վահանի եւ Դաշնակցության հորդոր-կոչերը անարձագանք մնացին: Մեզ չհաջողվեց, պարտվեց ողջախոհությունը, ճաքեց երկրի ողնաշարը…

2008թ փետրվարի 22-ին, ՀՅԴ ԳՄ-ի դահլիճում ՀՀ Նախագահի թեկնածու Վ. Հովհաննիսյանն ընթերցեց մեր հայրենակիցներին ուղղված իր խոսքը / ես կասեի՝ «ՈՂԲ»-ը/:

«Այս ամբողջ ընթացքում ես պայքարեցի բացառապես քաղաքական մեթոդներով` հենվելով գաղափարական եւ բարոյական արժեքների վրա... կառուցողական քաղաքական բանավեճի շրջանակներում: Ես փորձեցի մեր քաղաքացիներին համոզել, որ հաղթանակը հնարավոր է: ... Նախընտրական պայքարի ողջ ընթացքում տիրեց ատելության ու անհանդուրժողականության, ահաբեկման ու սպառնալիքների մթնոլորտ…Նրանք, ովքեր այսօր փորձում են գնալ ընդվզումի ճանապարհով, պետք է հիշեն եւ հասկանան, թե ինչ հանցանք գործեցին եւ ինչ արհավիրք բերեցին մեր ժողովրդի գլխին` կոպտորեն կեղծելով 1996թ. նախագահական ընտրությունները, սանձազերծելով ընտրախախտումների ինքնակատարելագործվող մի մեքենա, որը կանգնեցնել մինչ օրս չի հաջողվում: Իմ առաջադրումով եւ ընտրապայքարով ես փորձում էի Ձեզ ցույց տալ ելքը ընտրությունից ընտրություն կրկնվող այս վիճակից: Դա ինձ չհաջողվեց: Բայց եթե շատերն այս անգամ չտեսան ելքը, դա չի նշանակում, թե այն գոյություն չունի: Ինձ չհաջողվեց»:

Քար լռության մեջ մենք լսում էինք Վահանի խոսքն ու մեր բոլորի աչքերում դժվարությամբ թաքցված արցունք կար, մեր կոկորդներում քարացած դառնություն: Մենք մեր Վահանի, մեր կուսակցության վահանի պարտության համար չէինք թեւաթափմերը ԵՐԿԻՐՆ էր, համառորեն չհասկացվող ՄԵՐ-ը: Մենք ցավում ու կանխազգում էինք մեր բոլորի պարտությունը, պետականության նահանջների ճամփան: Մարտի 1-ին մնացել էր յոթ օր

Այսօր տասներկու տարի անց մարտի 1-ն է, իսկ զգացողություններս՝ ինչպես երեկԻսկ երեկ ես լսում էի այդ օրերի գաղտնազերծած մի հեռախոսազրույց ու լսածիցս կարկամած եմ մինչեւ այսօրՊարզվում է՝ արդար ընտրությունների համար պայքարի ղեկավարները տասը զոհեր տված օրվա վերջում ի վիճակի են ճաշակել Լֆիկի խանութից թալանած հավանաբար «հացուկալբասը», հիանալ այրվող ավտոմեքենաների իրողությամբ ու դեռ «Լավ ա, լավ» հաստատումներ անել:

Երեկ ուշ երեկոյան Սումգայիթյան ջարդերին նվիրված մի փաստագրական ֆիլմ էի նայում… 1991-1992թթ թշնամու հակառակորդից ռմբակոծվող Ստեփանակերտի ավերակ պատկերներով: Ի՜նչ ծանր գին է ունեցել մեր հաղթանակն nւ ինչպես ենք պահում, չդադարող արցունքների միջից նայում եմ նկուղներում հացի կտոր կրծող վախեցած աչքերով երեխաներին, պատգարակների վրա մեռնող ազատամարտիկներին, «Հայաստանն է մեր թիկունքում» ասող հրամանատարին, ու հարցնում ինքս ինձ՝ ԻՆՉՊԻՍԻ՞ ՀԱՅԱՍՏԱՆ

ԻՆՉՊԻՍԻ՞ ՀԱՅԱՍՏԱՆտվեք ձեզ այս հարցը, մանավանդ քաղաքական իշխանություն: ԵԹԵ ԱՆԳԱՄ ՉԵՔ ՏԵՍՆՈՒՄ ԿԱՄ ՉԵՔ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ ԵԼՔԸ, ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ԹԵ ԱՅՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ: Բայց նախ ազատեք ձեզ ու երկիրը թշնամիներ որոնելու ձեր կործանարար մոլուցքից ու վրեժխնդրությունից», - գրում է Լիլիթ Գալստյանը եւ կից ներկայացնում 2008 թվականի մարտի 22-ին ՀՀ նախագահի թեկնածու, լուսահոգի Վահան Հովհաննիսյանի կողմից արված հայտարարությունը. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Ես դիմում եմ Ձեզ անձամբ իմ անունից` որպես ՀՀ նախագահի թեկնածու։ Այս ամբողջ ընթացքում ես պայքարեցի բացառապես քաղաքական մեթոդներով` հենվելով գաղափարական եւ բարոյական արժեքների վրա: Ես ջանք չխնայեցի մրցակցությունը կառուցողական քաղաքական բանավեճի շրջանակներում պահելու, մեր քաղաքացիներին «հանուն», այլ ոչ թե «ընդդեմ» կողմնորոշելու համար: Ես փորձեցի մեր քաղաքացիներին համոզել, որ հաղթանակը հնարավոր էԴա ինձ չհաջողվեց: Նախընտրական պայքարի ողջ ընթացքում տիրեց ատելության ու անհանդուրժողականության, ահաբեկման ու սպառնալիքների մթնոլորտ։ Դա չէր կարող իր դրոշմը չթողնել բուն ընտրության օրվա վրա:

Տարաբնույթ ընտրական խախտումները, ընտրակաշառքի համատարած բաժանումը, որոշ տեղամասերում կոպիտ բռնությունը, լցոնումները էլ ավելի խորացրին հասարակության մեջ ընտրությունից ընտրություն արմատավորվող կասկածամտությունը եւ անվստահությունը։
Նորից սահմանափակվեց ժողովրդի քաղաքական կամքի ազատ արտահայտման իրավունքը, ոտնահարվեց եւ վիրավորվեց մեր քաղաքացիների արժանապատվությունը: ՀՅԴ Գերագույն մարմինը մանրամասն ուսումնասիրում է բոլոր մարզերից, ընտրատեղամասերից ստացվող զեկույցները, որոնց հիման վրա կտա իր գնահատականները եւ հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: Սակայն, անկախ այդ գնահատականից, ես կայացրել եմ իմ անձնական որոշումը։ Ես հրաժարվում եմ ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնից:

Հայրենակիցնե՛ր, իմ առաջադրումով եւ ընտրապայքարով ես փորձում էի Ձեզ ցույց տալ ելքը ընտրությունից ընտրություն կրկնվող այս վիճակից: Դա ինձ չհաջողվեց: Բայց եթե շատերն այս անգամ չտեսան ելքը, դա չի նշանակում, թե այն գոյություն չունի: Ի վերջո, ինձ հավատաց ու վստահեց առնվազն 100.000 մարդ, եւ դա ինձ հիմք է տալիս հպարտությամբ հաստատելու, որ Հայաստանում ես ունեմ մտածող, հայրենասեր, հավատարիմ, մաքուր եւ անկաշառ կողմնակիցների մի այնպիսի բանակ, որի հետ եւ հանուն որի հնարավոր է պայքարել` նրանց արժանի Հայրենիք կառուցելու համար: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հավատացին ինձ եւ տեսան իմ մատնանշած ելքըՇնորհակալություն նաեւ նրանց, ովքեր քվեարկեցին ազնվորեն, իրենց կամքով` չազդվելով կուրացնող ատելությունից, վախից կամ ագահությունից: Եվ, իհարկե, շնորհակալ եմ իմ դաշնակցական ընկերներին եւ կուսակցության համակիրներին, իմ բոլոր թիմակիցներին, որոնց նվիրումը, եռանդը եւ հավատը ոգեւորում էին ինձ եւ տանում առաջ:

Ես Ձեզ հանդարտության եւ զսպվածության կոչ եմ անում: Նրանք, ովքեր այսօր փորձում են գնալ ընդվզումի ճանապարհով, պետք է հիշեն եւ հասկանան, թե ինչ հանցանք գործեցին եւ ինչ արհավիրք բերեցին մեր ժողովրդի գլխին` կոպտորեն կեղծելով 1996թ. նախագահական ընտրությունները, սանձազերծելով ընտրախախտումների ինքնակատարելագործվող մի մեքենա, որը կանգնեցնել մինչ օրս չի հաջողվում: Բայց հավերժ այսպես չի լինելու: Եվ ես կոչ եմ անում բոլորիդ սառնասիրտ վստահությամբ պատրաստվել մեր հաղթանակին:

Իմ բոլոր մրցակիցներին ես ցանկանում եմ հաջողություն, իսկ Հայաստանի ապագա Նախագահին նաեւ իմաստնություն եւ վճռականություն` առաջիկա տարիներին այնպիսի բարեփոխումներ կատարելու, որ հաջորդ ընտրություններում իշխանությունը պարտավորված չլինի ապավինել փողին, իշխանական ռեսուրսին, նրա հետ հաճախ սերտաճած կիսաքրեական տարրերին, այլ հնարավորություն ստանա հենվել քաղաքական ուժերի եւ ժողովրդի վստահության վրաԻսկ Ձեզ` սիրելի՛ հայրենակիցներ, ես կոչ եմ անում չվհատվել եւ չհիասթափվել: Ես Ձեզ հետ եմ եւ ուժեղ։ Մեր պայքարը երկարատեւ պայքար է»:






Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունըԻրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցինՊատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. ԴատախազությունԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ ՊուտինԵլիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)Վտանգված է Եվրոպայի ապագան․ ReutersԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկովՕրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համարՏարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներումՔրդական բանվորական կուսակցությունը դադարեցնում է Թուրքիայի դեմ զինված պայքարըՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստԳործադիրը փորձում է լուծել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճար նշանակելու և վճարելու գործընթացում ծագած խնդիրներըՄանրիկյանը կոչ է անում չանցնել կոռեկտության սահմանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top