ԱՆ խոսնակը լռում է Մայր Աթոռի աջակցության մասին
Արխիվ 16-20
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար ԱԼԻՆԱ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ շտապել է գովազդել «Էպիգրաֆ» եւ «Նոյան տապան» գրախանութները՝ իր ֆեյսբուքյան էջում նշելով, որ գրքեր են նվիրել «պարտադրված» հանգստի մեջ գտնվող մեր հայրենակիցներին:
«Վստահ ենք, որ ժամանակն ավելի բովանդակալից կանցնի: Շնորահակալ ենք նման նախաձեռնության համար», - նշել է Ա. Նիկողոսյանը:
Հավելենք, որ խոսքը վերաբերում է Ծաղկաձորում կորոնավիրուսի պատճառով մեկուսացված 31 քաղաքացիներին: Այս առումով՝ իհարկե, ողջունելի է գրախանութների նախաձեռնությունը: Սակայն, ուշագրավ է, որ նախարար Արսեն Թորոսյանի խոսնակի ընտրողաբար մոտեցումը, ավելի ճիշտ՝ տեղեկատվությունը ոչ ամբողջական ներկայացնելը: «Իրավունքին» հաջողվեց պարզել, որ իրականում շուրջ 200 անուն հոգեւոր գիրք Ծաղկաձորում կորոնավիրուստի «կարանտինի» մեջ գտնվող քաղաքացիներին է փոխանցվել Մայր Աթոռի կողմից, որի մասին զարմանալիորեն լռում է առողջապահության նախարարի խոսնակը: Հատկանշական է այն, որ այս քայլը չեն ֆետիշացնում ու գովազդում նաեւ Մայր Աթոռից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ