Մխիթար Հայրապետյանը մանդատը վա՞յր կդնի
Արխիվ 16-20
«Իմ քայլի» քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն` հնարավոր է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ լքի Ազգային ժողովը: Բայց սա ամենեւին էլ չի նշանակում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ազատվել նրանից: Ըստ նույն աղբյուրների` Մ. Հայրապետյանին սպասվում է ոչ պակաս պատասխանատու պաշտոն: Թե ո՞ր արժանիքի համար, դժվար է ասել: Այդուհանդերձ, հիշեցնենք, որ Մ. Հայրապետյանի հարազատ եղբայր Հայկ Ստվերն (Մխիթարյան) է Ն. Փաշինյանի բանաստեղծության հիման վրա գրել եւ կատարում հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի երգը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ