Բաղնիք, ալկոհոլ եւ սեքս. պատգամավորը կորոնավիրուսի դեմ երեք միջոց է առաջարկում
Արխիվ 16-20
Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» իշխող խմբակցության պատգամավոր ԷԼԻԶԱՎԵՏԱ ԲՈԳՈՒՑԿԱՅԱՆ հայտնել է երեք միջոցի մասին, որով կարելի է պաշտպանվել կորոնավիրուսով վարակվելուց:
Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ մասնավորապես նշելով. «Եթե բարձր ջերմաստիճանը սպանում է կորոնան, ապա ժողովրդին հարկավոր է կանոնավոր լոգանք, ալկոհոլ եւ սեքս: Բուժման այս երեք միջոցը խորհուրդ չի տրվում միասին օգտագործել, քանի որ դուք կարող եք մահանալ սրտի անբավարարությունից: Պահպանենք ինքներդ ձեզ»: