Ադրբեջանում այսօր հնարավոր է հայտարարվի արտակարգ դրություն. Կարեն Հովհաննիսյան
Արխիվ 16-20
«Ադրբեջանում եւս երկու հոգի վարակված են կորոնավիրուսով: Ադրբեջանը եւ Թուրքիան տարահանում են իրենց քաղաքացիներին երկրներից: Տարահանում կտեւի մինչեւ մարտի 17-ը: Տարահանված քաղաքացները կգտնվեն կարանտինի մեջ 14-28 օր տեւողությամբ: Այսպիսով՝ այսօր Ադրբեջանում գրանցվել է հինգ դեպք, բուժվածների թիվը վեցն է, մահացածներինը՝ մեկ: Ադրբեջանում այսօրվանից դադարեցվում են ժամը՝ 21:00-ից հանրային օբյեկտների աշխատանքները, երկրի ողջ տարածքում գործում է հատուկ ռեժիմ, որն իրենից ենթադրում է տեղաշարժի եւ գործողությունների որոշակի սահմանափակում: Խոսակցություն կա, որ այսօր հնարավոր է հայտարարվի արտակարգ դրություն», - այս մասին տեղեկացնում է թուրք-քրդական հարցերով փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ::