Անուղղելի ստախոսությունը շարունակվում է. Արտակ Զաքարյան
Արխիվ 16-20
«Աժ «Իմ քայլը» փակ բաժնետիրական խմբակցության պատգամավորների տարածած անհեթեթությունների պարտիային միացավ նաեւ ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ «…Հայաստանի համար ընդունելի չեն դեռեւս մինչեւ 2018թ. ներկայացված եւ ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները»: Լավրովի կողմից հայտարարված՝ 2019թ.-ին համաձայնեցված փուլային լուծման մասին արտահայտությունը, պարզվում է՝ այդքան էլ չի մտահոգել ձեզ», - այս մասին գրում է ՀՀ պաշտպանության փոխնախարար, ԱԺ հինգերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ եւ մանրամասնում. «Փաստորեն, ձեր գերխնդիրն այն է, որ այս հարցում է՛լ անուղակի մեղավոր համարեք նախկին իշխանություններին: Ու այսքանից հետո, հանուն ընդհանուր շահի, մենք էլ մտածում ենք արցախյան հարցում իշխանություններին օգտակար լինելու մասին: Երբ արտաքին քաղաքականության կարեւորագույն հարց համարվող արցախյան բանակցային գործընթացն էլ եք փորձում ծառայեցնել էժանագին քաղաքական շահերին՝ այլեւս հետեւություններն առավել քան տխուր են դառնում: Իսկ հետաքրքիր է, ու՞մ համար է նախատեսված ձեր ամենօրյա դարձած սուտը: Մեզ չեք խաբի, քանի որ մենք լավ գիտենք, թե ի՞նչն ենք բանակցել, եւ ինչը՝ ո՛չ: Լավրովին չեք խաբի, քանի, որ նա եւ ԵԱՀԿ մյուս համանախագահող երկրները լավ գիտեն թե ձեր հետ ե՞րբ, եւ ի՞նչ են պայմանավորվել, ու ամենայն հավանականությամբ 2019թ. Լավորվը պատահական չի նշել: Վստահ եմ քաղաքականությունն էլ են լավ հասկանում, արցախյան բանակցություններին էլ են լավ պատկերացնում: Մնում է, որ դրանով խաբեք Հայաստանի եւ Արցախի քաղաքացիներին: Դա՞ է ձեր պատկերացրած արտաքին քաղաքականությունը»: