Կրկին ծեծկռտուք՝ Կառավարության շենքում. «Նավակ Ճոճողը» Ավինյանին մեղադրել է մամուլի արտահոսք կազմակերպելու մեջ. Politik.am
Արխիվ 16-20
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանի՝ «Նավակ Ճոճողի» միջև կառավարության ամառանոցում տեղի ունեցած միջադեպի մասին Politik.am-ի հրապարակումից հետո, նոր ծեծկռուք է եղել նրանց միջև, տեղեկացնում է Politik.am-ը։
Կառավարության կայքի աղբյուրի փոխանցմամբ՝ «Նավակ Ճոճողը», մամուլում տեսնելով Կառավարության ամառանոցում տեղի ունեցածի մասին լուրը՝ շտապել է կառավարության շենք՝ պատասխան պահանջելու Ավինյանից և նրան մեղադրել է իրենց միջև տեղի ունեցածի մասին մամուլի արտահոսք կազմակերպելու մեջ։ Ավինյանն ասել է, որ ինքը կապ չունի լուրի հրապարակման հետ, «Նավակ Ճոճողը» պնդել է, որ չի հավատում նրան։
Փոխադարձ հայհոյանքներին հաջորդել էլ ծեծկռտուքը։ Այս անգամ ևս երկու պաշտոնյաների վեճը դադարեցվել է անվտագության աշխատակիցների միջամտությամբ։