Նստած սպասում եմ, թե երբ գետը կքշի դիակները. ԴՕԿ կուսակցության նախագահ Ա. Խուդավերդյան Մահացել է նկարիչ Սարգիս Թերզյանը Արծրունի ասածներն իրականության հետ որեւէ կապ չունեն. Աշոտ Մելքոնյան Լևոն Տեր-Պետրոսյանի հետ արդեն քանի տարի հեռախոսով չեմ խոսել. Սերժ Սարգսյան Ահավոր բուլինգ է իրականացվում բոլորիս երեխաների դեմ. Սեմյոն Բաբայան Ես ձեզ դատի եմ տվել․․․ էս դասագրքերի համար պատասխան եք տալու․ հանրային պաշտպան Ինձագին հնարավոր է հեռանա «Ինտերից» ՉԼ-ի եզրափակիչից հետո Պատասխանեք վիկտորինային եւ ստացեք հայտնի փաստաբանի խորհրդատվությունը, խոստանում են նաեւ դրամական պարգեւ «Ինտերը» «Բարսելոնայի» ֆուտբոլիստին դիտարկում է, որպես Մխիթարյանին փոխարինողի Իրանի զինված ուժերը Երեւանից հստակ մեսիջ են հղում արկածախնդիրներին. Բալասանյան

Սա օրինականացված կատարյալ բռնություն է երեխաների նկատմամբ. Վրեժ Շահրամանյան

Արխիվ 16-20

Ազգային ժողովն ընդունեց Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու հարցը: Այս հոդվածում ներառված է նաեւ սեռական կողմնորոշում հասկացությունը, ըստ որի, պետությունը պարտավորվում է ապահովել երեխայի կողմից իր սեռական կողմնորոշումը ընտրելու եւ այդ հիմքով խտրականությունից պաշտպանվելու իրավունքը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց բժիշկ-սեքսոպաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ հետ:

– Պարոն Շահրամանյան, ըստ էության, այս կոնվենցիան հիշեցնում է հայտնի անեկդոտը, որ երբ երեխան ծնվում է, ծնողներից հարցնում են, թե ի՞նչ սեռի է, ասում են՝ կմեծանա ինքը կորոշի: Այստեղ վտանգ չե՞ք տեսնում՝ առնվազն երեխաների անմեղ հոգին այլասերելու առումով:

– Հոնքը շտկելու փոխարեն՝ աչքն են վնասելու: Մի երեւույթից խոսելուց առաջ պետք է հասկանալ՝ ինչ է այն ընդհանրապես. սեռական կողմնորոշումը բազմաբաղադրիչ հասկացություն է, եւ այդ տարիքի երեխաներին ամենեւին պետք չէ ծանրաբեռնել իրենց տարիքին բացարձակապես չհամապատասխանող, անհարկի ինֆորմացիայով: 

– Օրինակներով խոսենք՝ երբ տատիկը տղա թոռնիկին ասի՝ ուտեմ-ուտեմ էն-էն...Ստացվում է, որ թոռնիկը ոստիկանություն է զանգելու սեռական բռնությունից պաշտպանվելու համար: Էլ չեմ ասում՝ հոր եւ դստեր հարաբերությունների մասին, որտեղ յուրաքանչյուր դրվագ՝ գրկախառնություն, պարզապես, գրկին նստեցնել, հագուստն ուղղել, լողացնել եւ այլն, այսօրվա բնորոշմամբ՝ կարող է դիտարկվել բռնություն: Չե՞ք կարծում, որ սա աբսուրդի ժանրից է:

– Աբսուրդից  զատ, այլ խնդիր էլ կա: Ինչպե՞ս կվարվի երեխան այն բանից հետո, երբ դպրոցում իր գլուխը հետեւողականորեն լցնեն «բռնականխարգելիչ» զգուշացումներով: Խնդիրն այն է, որ ովքեր են իրագործելու այդ դասընթացները: Եվ ամենակարեւորը՝ ինչպես: Երեխաներին սեռական բռնությունից ապահովագրելը, իհարկե, բարի միտում ունի: Բայց ցանկացած բարի միտում սխա՛լ մատուցման դեպքում ու սխա՛լ մարդկանց ձեռքում կարող է լրջորեն վնասել՝ հետագայում հանգեցնելով այլեւայլ սեռական շեղումների: Օտարածին, չտեղայնացված ծրագրերով ներթափանցելով դպրոց եւ «լուսավորելով»` երեխաներին հետագայում կարող ենք լուրջ եւ անդառնալի խնդիրների բախվել: Մերժելի է: 

- Ի՞նչ է հուշում Ձեր փորձը, արդյոք մեր իրականությունում ունենք սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնությունների զոհ երեխաների կատաստրոֆիկ թիվ:

– Խնդիրը, իհարկե, առկա է:  Բացառել, որ Հայաստանում նման դեպքեր չկան, ճիշտ չէ, բայց կարիք չկա գույները խտացնել, մի քանի մարդկային դժբախտություններ ընդհանրացնել ու պիտակավորել մի ամբողջ ազգի: Ուստի՝ խնդրին պետք է նայել ավելի զգոն եւ սթափ աչքերով՝ խուսափելով վտանգավոր ծայրահեղություններից: 

– Ձեր գնահատմամբ՝  ո՞վ պետք է մշակի կրթական այդ ծրագիրը, որովհետեւ նրանք, ովքեր այսօր զբաղվում են նման կրթական հարցերով, հիմնականում ԼԳԲՏ-ականների իրավունքները պաշտպանող կազմակերպություններն են:

– Ընդհանրապես, սեռական դաստիարակության, բռնության հարցերը պետք քննարկվեն մասնագետների մասնակցությամբ, ընդ որում՝ թեմային տիրապետող եւ մասնագիտական ասելիք ունեցող: Սիրողական քննարկումները կարող են տհաճ եւ ճակատագրական հետեւանքներ ունենալ. տարրական եւ միջին դասարանների աշակերտներին դպրոցներում համառորեն տեղեկացնելու են սեռական օրգանների, սեռական հարաբերությունների, սեռական բռնության եւ սեռական շահագործման մասին: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ օրինականացված կատարյալ բռնություն երեխաների նկատմամբ: Ո՞ր տարիքից են երեխաներին ներգրավելու հիշյալ դասընթացներին, որպեսզի նրանց մոտ սեռականի առնչությամբ չձեւավորվի անհարկի եւ անառողջ հետաքրքրասիրություն, որի դեպքում ոչ թե խնդիր կլուծենք, այլ նոր վտանգներ կներմուծենք: Ի դեպ, սեռական դաստիարակությունը ոչ մի կապ չունի երեխաների սեռական բռնության կանխարգելիչ միջոցառումների հետ: Իրականում երկու բացարձակապես տարբեր ուղղություններ են ՝ իրենց յուրահատուկ մեթոդաբանությամբ:

– Այս մասին շատ է խոսվել, բայց կրկին հստակեցնենք՝ ո՞ր տարիքից եւ ինչպե՞ս է պետք խոսել երեխայի հետ՝ սեռական դաստիարակության մասին:

– Սեռական դաստիարակությունը ընդհանուր դաստիարակության անբաժանելի մասն է, հետեւաբար, այն պետք է սկսել  կյանքի առաջին օրերից: Իր ամբողջ կյանքի ընթացքում երեխան տեղեկանում է սեռական կյանքի զանազան երեւույթների մասին՝ յուրաքանչյուր տարիքում՝ համապատասխան չափաբաժնով: Կարեւոր է չափի զգացումը: Եթե երեխաներն այդ մասին չիմանան ազնվորեն, ապա կտեղեկանան անառողջ ճանապարհով: Սեռական դաստիարակությունը շատ ավելի լայն խնդիր է, քան երեխաների աշխարհ գալու հարցը:

– Չե՞ք կարծում, որ «չի կարելիները» փոխարինելով պարտադիր դասավանդման առարկայի՝ արդյունքում կունենանք այն, որ երեխաներին դպրոցում հետաքրքրելու է բացառապես ուսուցչի մարմինը, այլ ոչ թե դասավանդած առարկան: Սա սեռական բռնության ձեւ չէ՞:

– Չի բացառվում: Մի շատ կարեւոր հանգամանք էլ կա. հաշվի չեն առել տարիքային գործոնը, որ անչափ կարեւոր է: Երեխայի զարգացումը երբեք ուղղագծային չէ, այն ունի իր տատանումները, զգայուն շրջանները, հոգեսեռական զարգացման տարիքային առանձնահատկությունները: Այդ տարիքում երեխան դեռ պատրաստ չէ նմանատիպ ինֆորմացիա յուրացնելու: Բացի այդ, սեռական ոլորտի թեմաներից կարող է խոսել  միայն այն մասնագետը, որն ունի համապատասխան որակավորում եւ մասնագիտացում: Հակառակ դեպքում, հոնքը շտկելու փոխարեն աչքն է վնասվելու: Չմտածված քայլերի, այդ տեսակի եւ որակի անառողջ «լուսաբանումների» հետեւանքով կարող է  խաթարվել   երեխայի հոգեսեռական զարգացումը՝  վաղաժամ եւ անառողջ սեռական հետաքրքրությունների տեսքով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Նստած սպասում եմ, թե երբ գետը կքշի դիակները. ԴՕԿ կուսակցության նախագահ Ա. ԽուդավերդյանՄահացել է նկարիչ Սարգիս ԹերզյանըԱրծրունի ասածներն իրականության հետ որեւէ կապ չունեն. Աշոտ ՄելքոնյանԼևոն Տեր-Պետրոսյանի հետ արդեն քանի տարի հեռախոսով չեմ խոսել. Սերժ ՍարգսյանԱհավոր բուլինգ է իրականացվում բոլորիս երեխաների դեմ. Սեմյոն ԲաբայանԵս ձեզ դատի եմ տվել․․․ էս դասագրքերի համար պատասխան եք տալու․ հանրային պաշտպանԻնձագին հնարավոր է հեռանա «Ինտերից» ՉԼ-ի եզրափակիչից հետո Պատասխանեք վիկտորինային եւ ստացեք հայտնի փաստաբանի խորհրդատվությունը, խոստանում են նաեւ դրամական պարգեւ«Ինտերը» «Բարսելոնայի» ֆուտբոլիստին դիտարկում է, որպես Մխիթարյանին փոխարինողիԻրանի զինված ուժերը Երեւանից հստակ մեսիջ են հղում արկածախնդիրներին. ԲալասանյանԱրսեն Թորոսյան, ոնց կվերաբերվես, որ ներգաղթողներն ասեն՝ բարև գյավուրՌուսական զորքերը դուրս են եկել Դնեպրոպետրովսկի սահման (Տեսանյութ)ԽՍՀՄ-ն շարունակում է գոյություն ունենալ, իսկ Ուկրաինայում ՀՌՕ-ն «ներքին գործընթաց» է. Պուտինի խորհրդական (Տեսանյութ)«ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԳԱՄԻԲԻԹԻ» ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸԼԱՎՐՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՇԱՏ ԿՈՆԿՐԵՏ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆՔԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՄՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը և Չինաստանը տիեզերքում ունեն կինետիկ զենքՉենք սպասում ՝ մենք գործում ենք. Կարեն ՀարությունովՀակակոռուպցիոն բաժնի աշխատակիցները քիչ-քիչ մոտենում են նիստերի դահլիճին. Մանուկ Սուքիասյան2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ ՍարգսյանՔոչարյանականների խնդիրը իշխանափոխությունը չէ, այլ մանդատները պահելն է եւ թիվ մեկ ընդդիմություն լինելը. ԲաբայանՕրվա իշխանության կադրային քաղաքականությունը բացարձակ ապաշնորհ է. Նարե ԱրամյանԵս ընդամենը երկու նպատակ ունեմ՝ իշխանափոխություն և իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտերից. Սերժ ՍարգսյանԻնչ ոջիլ է կծել Աննա ՀակոբյանինԱյո´, Ռոբերտ Քոչարյանից զանգ եղել է. Սերժ ՍարգսյանНа обижанних воду возят. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՍպասե՞նք, ՀՀ-ից մի հատված էլ տան Ադրբեջանին, նոր իշխանափոխություն լինի՞, ո’չ, ես դրան համաձայն չեմ․ Սերժ ՍարգսյանՀումորը շատ ավելի ուժեղ է, երբ դրա հիմքում դրված է լրջությունը. բացառիկ հարցազրույց՝ Կարեն Հարությունովի հետԱյսպես, որ շարունակվի, Աղազարյանի անունը, որպես արժեք, գրանցելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ում. ԶԱՐՄԱՆՔՉի՛ կարելի մոռանալ սեփական պատմությունը և սխրանքները. Լավրովը՝ Փաշինյանի՝ «իրական Հայաստանի» մասին«ՍԱ ԻՆՁ ՄԵԾ ՓՈՐՁ ՏՎԵՑ, ՈՐՊԵՍԶԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ՍԱՄԲՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐՇԱԿ ԲԵԿՉՅԱՆ«Ծնվել եմ Ստեփանակերտում, ՀՀ քաղաքացի եմ». ընթանում է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը (Video)Երեւանում փորձել են առեւանգել 1 տարեկան երեխայի. Irakanum.amՍերժ Սարգսյանին թիրախավորում են, որովհետև ուժ են տեսնում. Արտակ ԶաքարյանՍերժ Սարգսյանն՝ իրեն առաջադրած նոր մեղադրանքի, իմփիչմենթի գործընթացի մասինԿեսգիշերին ռեփեր Սուպեր Սաքոն Մեքսիկայից շտապ տեղափոխվել է Երևան և սրտի ստենտավորման ենթարկվելՈՒՂԻՂ. Սերժ Սարգսյանը դատարանում է. Հակակոռուպցիոն կոմիտեում նիստ է ընթանումՉեմ ժխտում խնդիրների առկայությունը, բայց գործընկերներին պարտավոր ենք ջերմ հյուրընկալել․ Միրզոյան (տեսանյութ)Մխչյանի դպրոցում աշակերտներին հարկադրաբար թմրանյութ հյուրասիրելու դեպքից հետո աշակերտները մինչ օրս չեն հետազոտվել«5։2 ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՎՈՒՄ ԷԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ, ՍԱԿԱՅՆ ԿԱՐՈՂԱՑԱ 6։5 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՇԱՏՎԵՐՅԱՆՀոկտեմբերին Ռուսաստանում Հայկական մշակույթի օրեր կանցկացվենՈսկե ձկնիկ բռնելու ժամանակները.ովքեր են ուզում տեր կանգնել Տերտերասարի հանքավայրին. ի՞նչ կապ ունեն Ղալումյանները.Newsmedia.am Խորհուրդ՝ Արցախյան պատերազմի «վոյիններին», տեղի ունեցածը մի վերածեք սուտլիկ որսկանների դիցաբանության․ Լևոն ԶուրաբյանՌուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությամբ․ Լավրով«Որքան ճղճղան է տղամարդը, այնքան շատ են նրա սեռական խնդիրները». սեքսոպաթոլոգԱյժմ ընթանում է «3+3» հարթակի շրջանակներում երրորդ համաժողովի նախապատրաստումը․ ԼավրովՌուսաստանը պատրաստ է աջակցել ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը․ ԼավրովՀայաստանը թուրքմենական կողմի հետ քննարկում է էլեկտրաէներգիայի գնման հնարավորությունը. News.amՅունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիանՄի տնից չեն, մի օր են. Կոնչիտան հրապարակել է զուգերգ «Եվրատեսիլ»-ում հաղթողի հետՄիգրացիոն դաշտում փոփոխությունները չպետք է բացասական ազդեցություն ունենան մեր բարեկամական կապերի վրա․ Միրզոյան (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top