Հիմա գազի գնի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակը չէ. Նիկոլ Փաշինյան
Արխիվ 16-20
ՀՀ վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ առցանց ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ Ռուսաստանի հետ իրենց քաղաքական խորհրդակցությունները գազի գնի վերաբերյալ շարունակվում են: Նա մասնավորապես նշեց, որ «Գազպրոմ Արմենիանն» հայտ է ներկայացրել գազի գինը բարձրացնելու, որի վերաբերյալ դեռ որոշում չկա կայացված:
- Այս պահին կոնկրետ բան ասել չեմ կարող, բայց պետք է արձանագրենք, որ էներգակիրների շուկայի փլուզման, նավթի գների անկման պայմաններում մենք կարող ենք ակնկալել Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակը չէ, մանավանդ կորոնավիրուսի բերած խնդիրները հաշվի առնելով: Մենք կշարունակենք աշխատել մեր գործընկերների հետ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ