Ենոքավանում հայտնված կովկասյան ընձառյուծն արդեն անուն ունի
Արխիվ 16-20
«ԸՆԾԱ ԱՆՈՒՆԸ ՇՆՈՐՀՎԱԾ Է Ձայների բացարձակ առավելությամբ (130 Ընծա / 45 Լեո) Շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջի հետևորդները Ենոքավանում հայտնված կովկասյան ընձառյուծին շնորհեցին ԸՆԾԱ անունը։
Շնորհավորում ենք բոլորին, քանի որ կովկասյան ընձառյուծի՝ Տավուշի մարզում հայտնվելու փաստն արդեն ինքնին հաղթանակ է բոլորիս համար»,- ասված է էջում արված գրառման մեջ։