Ռուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպան Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ին Ով է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ոչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ Սարգսյան Հաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակ Աստղագուշակ մայիսի 9-ի համար Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Պաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂ Ռուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)

Արդարության պահանջատիրությունն ամբողջովին համահունչ է ՀՅԴ սկզբունքներին. Վիգեն Յակուբյան

Արխիվ 16-20

Վերջին օրերին ԱՄՆ-ում սկիզբ առած անկարգությունները, որի հիմքում ոստիկանության բիրտ ուժ կիրառելու հետեւանքով սեւամորթ 46-ամյա Ջորջ Ֆլոյդի մահանալն էր, կարծես թե, չշրջանցեց նաեւ հայերին, ոչ միայն վնասվեցին հայկական բիզնեսներ, այլեւ Դենվեր քաղաքում պղծվեց հայկական խաչքար: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ՀՅԴ կուսակցության ԱՄՆ Արեւմտյան ափի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ՀՅԴ բյուրոյի անդամ, լոսանջելեսաբնակ դոկտոր ՎԻԳԵՆ ՅԱԿՈՒԲՅԱՆԻ հետ:

– Պարոն Յակուբյան, ի՞նչ իրավիճակ է հիմա Լոս Անջելեսում:

Նախ նշեմ, որ որեւէ բիզնեսի կամ հաստատության ստացած վնասը չպետք է պատճառ դառնա, որ ժողովրդական այս պոռթկումի հիմքերը թերագնահատվեն: Հիմքեր, որոնք էապես առնչվում են արդարության պահանջի հետ: Այդ վնասները, թեեւ ցավալի է, սակայն հայության նկատմամբ թիրախավորված հարձակումներ չէին, այլ կողմնակի վնասներ` շարժման հիմնական ուղղությունը խեղաթյուրող, անկարգ անհատների եւ խմբերի կողմից: Արդարության պահանջատիրությունը մեր ժողովրդի պատմության կարեւորագույն տեսլականներից մեկն է եղել եւ շարունակում է լինել, ու այդ իմաստով արդարություն պահանջող հասարակ ակցիաները շատ ավելի են, քան մի քանի անհամ երեւույթները:

Շատերը տեղի ունեցած բախումները նմանեցնում են ուկրաինական մայդանին, նման սցենար հնարավո՞ր է, եւ ընդհանրապես` այդ անկարգությունների հետեւում ովքե՞ր են կանգնած:

ԱՄՆ-ի պատմության նույնիսկ ամենամակերեսային ուսումնասիրությունը հստակ ցույց է տալիս, որ փոքրամասնությունների, մանավանդ սեւերի նկատմամբ անարդարությունը, անքակտելի մաս է եղել այդ պատմության: Ճիշտ այդ պատճառով է, որ տեղի ունեցավ 60-ական թվականներին քաղաքացիական պահանջատիրությունը, որ, ի վերջո, օրինական իմաստով ստեղծվեց իրավունքների հավասարություն` 1964 թ.-ի քաղաքացիական իրավունքների օրենսգրքով: Սակայն սա չի նշանակում, որ դասակարգային, սոցիալ-տնտեսական պատեհությունները, քաղաքական կյանքի մասնակցության եւ այլ անհավասար պայմանները, հանկարծ վերացան: Այն ընդամենը մեկ օրենքով արգելվեց, իսկ բացահայտ ռասիզմը կամ ցեղապաշտությունը դարձավ ընդհատակյա, ծածուկ: Եվ այս ողջ ընթացում եղել են երեւույթներ, որոնք վկայում ու բացահայտում են այդ երեւույթը, մանավանդ, ոստիկանության բռնի ուժի անհավասար գործածության մեջ: Ահա այս բացահայտ երեւույթներն են, որ կհանդիսանան, իբրեւ պոռթկումի կայծ, տասնամյակների ընթացքում կուտակված անարդար կարգերին ենթակա փոքրամասնությունների, մանավանդ սեւերի համար: Այս պոռթկումները վստահաբար պետք է շարունակվեն, դեռեւս ընդհատաբար, բայց մինչեւ նաեւ վերանա թաքնված ինստիտուցիոնալ եւ համակարգային, ինչու ոչ, նաեւ մշակութային ցեղապաշտությունը: Հետեւաբար, այս իմաստով` միջազգային համեմատականներ անելը կամ ժողովորդի ակունքներից դուրս գրգռողներ փնտրելն ապարդյուն աշխատանք է:

Ստացանք տեղեկություններ, որ ստեղծված իրավիճակում հայերը ստիպված անցել են զինված ինքնապաշտպանության: ՀՅԴ-ականները ԱՄՆ-ում նույնպե՞ս միացել են այդ ինքնապաշտպանական խմբերին:

Ինձ համար մի քիչ զարմանալի են նման որակումները, թե հայերն անցել են զինված ինքնապաշտպանության, կարծես, անիշխան քաղաքացիական պատերազմի իրավիճակ է տիրում, մինչդեռ այդպես չէ: Կարող է դեպքեր են եղել, որ իրենց գործատեղերի պաշտպանության համար սեփականատերերը դիմել են այդպիսի քայլերի, սակայն պահանջատիրության այս պոռթկումի ավելի լայն առումով դրանք աննշան երեւույթներ են: ԱՄՆ-ում սեփական կալվածքի պաշտպանությունը, նույնիսկ զինված կարգավիճակով, սահմանադրական իրավունք է դիտարկվում եւ ոչ անիշխանության վիճակ: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին` այն ողջ պատմության ընթացքում մեր ազգային իրավունքների պահանաջատեր կուսակցություն է եղել: Պայմանների բերումով պատմության ընթացքում այդ պահանջատիրությունը տարբեր արտահայտություններ է ունեցել` ներառյալ համայնքի ինքնապաշտպանություն, ինչպես Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում: Հետեւաբար մեր համայնքի եւ գաղութի պաշտպանությունն ու անվտանգությունը ՀՅԴ-ի եւ ՀՅԴ-ականի համար գրեթե բնազդային ազդեցություն է ունենում: Միշտ էլ, ուր էլ լինի, մենք երաշխավորելու ենք ազգային հաստատությունների ապահովությունը: Սակայն, ինչպես ասացի, ֆիզիկական վտանգի այդ երեւույթները տեղի ունեցած պոռթկումի մեջ բացառություններն էին եւ ոչ թե հիմնական կանոն, ուստի` կարեւոր է այն գնահատել, որպես այդպիսին: Իսկ արդարության պահանջատիրությունն ամբողջովին համահունչ է ՀՅԴ սկզբունքների հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին դոկտոր Յակուբյանի հետ ունեցած մեր զրույցը կարդացեք տպագիր «Իրավունքի» ուրբաթ օրվա համարում:






Ռուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպանՏարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՈչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ ՍարգսյանՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Հայտնի վիրաբույժը նոր կլինիկա է հիմնել, նրա նոր հասցեն է. Երեւան բկ, 6-րդ հարկՔեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներԱբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասինՀնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպանՓաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներինՊուշկինի անվան դպրոցում առավոտից դասադուլ է Բայդենի «դիմակը պատռվել է»․ PoliticoԱրմեն Գրիգորյանը կմեկնի ՀնդկաստանՊուտինը չի շնորհավորել ԹրամփինՀանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին 3 օր ժամանակ են տվելՀունիսի 3-ից օգոստոսի 22-ը վարժական հավաքներ կանցկացվեն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top