Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ին Ով է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Հաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակ Աստղագուշակ մայիսի 9-ի համար Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Պաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂ Ռուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ) Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը «Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

Ազգային միասնություն իշխանափոխությունից երկու տարի անց, դժբախտաբար, չտեսանք. Վիգեն Յակուբյան

Արխիվ 16-20

Հայաստանում ստեղծված իրավիճակի եւ Սփյուռքում առկա տրամադրությունների շուրջ «Իրավունքը» զրուցել է ՀՅԴ կուսակցության ԱՄՆ Արեւմտյան ափի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ՀՅԴ բյուրոյի անդամ, լոսանջելեսաբնակ դոկտոր ՎԻԳԵՆ ՅԱԿՈՒԲՅԱՆԻ հետ:

«ՈՐԵՎԷ ԿԵՑՎԱԾՔ ԿԱՄ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԲԽՈՒՄ Է` ՄԵՐ ՄՏԱՀՈԳ ԼԻՆԵԼՈՎ»

– Պարոն Յակուբյան, ինչպես գիտեք, Հայաստանում ներքաղաքական կյանքը խաղաղ չէ, իսկ կորոնավիրուսի վարակը տարածվում է աղետալի տեմպերով: Հետաքրքիր է` ի՞նչ տրամադրություններ կան այս ամենի վերաբերյալ Սփյուռքում:

Սփյուռքը, ինչպես հայ ժողովրդի բոլոր զավակները, սրտացավ անձկությամբ հետեւում է կորոնաժահրի ճգնաժամային կացությանը, որին նաեւ ենթակա է ինչպես Սփյուռքը, այնպես էլ ամբողջ աշխարհը: Այս առումով` որեւէ կեցվածք կամ տրամադրություն բխում է մեր մտահոգ լինելով:

Մեկ տարի առաջ Լոս Անջելեսում ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Դուք հույս էիք հայտնել, որ ազգի համախմբման տեսլականը կշարունակվի ապագայում, եւ հեռու կմնանք մեր ժողովրդին տարանջատող բաժանարար գծերից` միշտ օրենքի գերակայությունը գնահատելով եւ միշտ Սահմանադրությունը ամեն ինչից բարձր դասելով£ Արդարացվեցի՞ն հույսերը:

Ճիշտ է, որ ես այդ հույսն արտահայտեցի Լոս Անջելեսում վարչապետի հետ մեր հանդիպման ընթացքում: Բայց, ցավոք, մեր վկայած ուղղությունը չհամապատասխանեց այդ հույսին, եւ համախմբման, ազգային ներուժի ու կարողականության ամբողջական օգտագործումը չդարձավ այն խարիսխը, որի վրա կարելի պետք է լիներ կառուցել մեր համազգային տեսլականը:

«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԾԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՉՊԵՏՔ Է ԾԱՌԱՅԵՐ»

– Ժամանակին Դուք էլ նշել էիք, որ տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, որը կոչեցին հեղափոխություն, պահանջատիրության, արդար կարգերի հաստատման, տնտեսական կայունության, ազգային տեսլականի նկատմամբ հանձնառության հույս է արթնացրել: Ըստ Ձեզ, ինչո՞ւ այդ ամենն այս ընթացքում կյանքի չկոչվեց, եւ ովքե՞ր էին դրա մեղավորները:

Չի կարելի եւ պետք չէ երբեք թերագնահատել ժողովրդի պահանջատիրական այն ձայնը, որը եկավ նոր սկզբի պնդումը աներկբա հաստատելու: Այդ իմաստով` ժողովուրդը ճշտեց ուղղության ուրվագիծը, ինչպես արել են մի շարք ժողովրդական շարժումներ: Այն մեր պետության համար վերընձյուղման ոսկե առիթ էր, որի միակ ուղղությունը կարող էր լինել ազգային միասնականության ձգտումը: Այդ ուղղությունը ենթադրում էր լայնախոհ, մտասեւեռուն, հեռահար տեսլական, հավաքական կարողականության համախմբում, ազգային ներուժի ամբողջական օգտագործում: Եվ այն երբեք չպետք է բացառեր անցյալի ախտերի վերացման վերաբերյալ օրինական քայլերը, սակայն այն երբեք ժողովրդական մասշտաբով չպետք է ծառայեր բաժանարար գծերի ստեղծման, սեւ ու սպիտակի բաժանման: Նույնիսկ եթե կային հոսանքներ, որոնք ինչ-ինչ պատճառով ձգտում էին երկիրը տանել այլ ուղղությամբ, երկրի պատասխանատու ղեկավարումը պետք է շրջանցեր այդ ճնշումը եւ առաջնորդվեր ազգային միասնականության տեսլականով, որը ամբողջական հաջողության եւ հաղթանակի միակ հենարանն էր: Այսօր` իշխանափոխությունից երկու տարի անց, ոմանք խոսում են հանգրվանային բնականոն ընթացքի մասին, այդպիսի ընթացքը սակայն ենթադրում է կառավարման կիրառելի մեկնակետ, որը սակայն, դժբախտաբար, չտեսանք:

Ի դեպ, ՀՀ վարչապետի հետ Ձեր հանդիպման ժամանակ, նա ասել էր, թե ՀՅԴ-ն նաեւ պետք է որոշակի վերագնահատումներ անի վերջին շրջանում Հայաստանում ծավալած գործունեության առնչությամբ: Այս առումով ի՞նչ մթնոլորտ է ՀՅԴ-ում: Դուք էլ լավ կհիշեք, որ տեւական ժամանակ հետեւողական փորձում էին հակասություններ, բաժանարար գծեր տանել նաեւ հայաստանյան եւ սփյուռքյան ՀՅԴ կառույցների միջեւ:

Ինչպես պատմությունն է վկայում, Հայ Հեղափոխական Դաշնակցությունն իր գաղափարախոսությամբ անշեղ հետապնդողը եւ պահապանն է եղել մեր ազգային պահանջատիրությանը` բոլոր մակարդակների վրա: Այդ պահանջատիրությունը նվիրականացած է իր գաղափարախոսության մեջ, որը համախմբում է ՀՅԴ-ականներին ամենուր: ՀՅԴ-ի գոյատեւման կարեւորագույն հանգամանքներից մեկն իր ապակենտրոնացած աշխատաոճի ըմբռնումն է: Այս իմաստով` բոլոր տեսակի գնահատումներն ու վերագնահատումները բնական հոլովույթ են դաշնակցության համար` իր կառուցվածքի եւ ժողովների մեջ: Այդ հոլովույթն իր առողջ գոյությունը երաշխավորել է ավելի քան 130 տարի, հետեւաբար նվիրականացած այդ ավանդույթը ՀՅԴ էության անքակտելի մասն է: Այնպես որ, ՀՅԴ-ն երբեք հուշարարների եւ ուսուցանողների կարիք չունի: Ինչ վերաբերում է Սփյուռք-Հայաստան հարաբերությանը, այդ մասին ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրոշակ»-ում, ինչպես նաեւ «Ասպարեզ»-ում անգլերենով անդրադարձել եմ: Միայն նշեմ, որ Սփյուռքի պատմաքաղաքական հոլովույթի ըմբռնումը կարեւորագույն նախադրյալն է հեռահար եւ կայուն Հայոց աշխարհի ստեղծման, ուր մեր ամբողջական ազգային ներուժը ի գործ կդրվի` ի սպաս մեր պետականության հզորացման:

«ՄԵՐ ԱՆԵՐԿԴԻՄԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԱՐՁԱԳԱՆՔ ՄՆԱՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ»

– Այսօր իրավիճակը Հայաստանում ինչպես կորոնավիրուսի պատճառով, այնպես էլ ներքաղաքական առումով բավական օրհասական է: Ոմանք պահանջում են վարչապետի հրաժարականը, ոմանք ժամանակավոր կառավարություն են ցանկանում ձեւավորել: Ըստ Ձեզ, ո՞րն է ելքը:

Այս իմաստով` ՀՅԴ Գերագույն մարմինը երկու կարեւոր հայտարարություններով հանդես եկավ, որի առանցքում մեր ներուժը ի սպաս դնելն էր ճգնաժամային այս վիճակից նվազագույն վնասով դուրս գալու համար: Ավելին` Գերագույն մարմինը կառավարությանը հանձնեց նաեւ 48 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթ: ՀՅԴ բյուրոն էլ իր հերթին հայտարարությամբ հանդես եկավ` իր հանձնառությունը հաստատելով, որ պատրաստ է համասփյուռքյան բոլոր կառույցներով հանդերձ այս դժվար օրերին օգնել մեր ժողովրդի կարիքները հոգալ: Այդպես էլ արեց, բայց կարծում եմ` տեղյակ եք, որ մեր աներկդիմի պատրաստակամության արձագանքն ինչ եղավ իշխանությունների կողմից...

Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացում, ապա չեղարկում, ՀՀ երկրորդ նախագահի կալանք, Արցախի շուրջ փուլային տարբերակով հարցի լուծման քննարկման մասին խոսակցություններ, Հայոց ցեղասպանության թանգարանի շուրջ աղմուկ եւ նահանջ պահանջատիրությունից: Ահա այն ամենը, ինչ այսօր ունենք Հայաստանում: Արդյոք այս մտահոգությունները կան նաեւ Սփյուռքում:

Այն մտահոգությունները, որոնք տագնապեցնում են Հայաստանի ժողովրդին, նույն հրատապությամբ տագնապեցնում են նաեւ սփյուռքահայության մեծամասնությանը: Այս բոլոր խնդիրների կապակցությամբ` ՀՅԴ Գերագույն մարմինն ամբողջական տեսքով եւ հստակորեն արտահայտել է իր կեցվածքը եւ ներկայացրել իր առաջարկությունները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Հայտնի վիրաբույժը նոր կլինիկա է հիմնել, նրա նոր հասցեն է. Երեւան բկ, 6-րդ հարկՔեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներԱբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասինՀնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպանՓաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներինՊուշկինի անվան դպրոցում առավոտից դասադուլ է Բայդենի «դիմակը պատռվել է»․ PoliticoԱրմեն Գրիգորյանը կմեկնի ՀնդկաստանՊուտինը չի շնորհավորել ԹրամփինՀանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին 3 օր ժամանակ են տվելՀունիսի 3-ից օգոստոսի 22-ը վարժական հավաքներ կանցկացվենՀՐԱՏԱՊ. Դեպքը կրիմինալ էԱմեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի. Հակոբ Ասլանյան (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top