Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա Ինչպես է Մխիթարյանը որդու հետ նշում «Ինտերի» հաղթանակը(տեսանյութ) Կիևին «Օրեշնիկից» ավելի կոշտ պատասխան կտանք․ ՌԴ Թուրքիայում բնակիչների ինքնազգացողությունը վատացել է ավելի քան 20 տոննա կանեփի այրումից հետո Թրամփը սպառնացել է Իրանին Զախարովան խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կապերի վերականգնման կարևորության մասին Պապիկյանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր Սի Ծինփինի այցը Մոսկվա դիտարկվել է՝ որպես ազդանշան ԱՄՆ-ին ԵՄ-ն պետք է արագացնի Ուկրաինայի անդամակցության գործընթացը․ Եվրահանձնաժողով Գերմանիան նախազգուշացրել է մայիսի 9-ին Ռուսաստանի վրա Ուկրաինայի հնարավոր հարձակման մասին

Ուսման վարձի փոխհատուցման և ուսման վարկի հարցում ոչ միատեսակ մոտեցման վերաբերյալ բողոքներ. ՄԻՊ դիտարկումը հակաճգնաժամային 14-րդ միջոցառման վերաբերյալ

Արխիվ 16-20

Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառման վերաբերյալ ստացել է բանավոր և գրավոր բողոքներ, ինչպես նաև իրականացրել է զանգվածային լրատվության միջոցների ու սոցիալական մեդիայի մշտադիտարկում: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։

Նշված միջոցառումն, ըստ էության, ուղղված է Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական (կլինիկական օրդինատուրա) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ՀՀ քաղաքացի ուսանողներին աջակցելուն:

Միջոցառման վերաբերյալ Կառավարության որոշումն ընդունվել է 2020 թվականի ապրիլի 23-ին: Միջոցառման շրջանակներում ուսանողներին աջակցություն տրամադրվում է՝

· ուսման վարձի լրիվ կամ մի մասի փոխհատուցման ձևով (100% կամ 75%-ի չափով)՝ որոշակի վերապահումներով,

· ուսանողական վարկերի կամ դրանց մարման ձևով:

Ընդ որում, ուսման վարձի փոխհատուցումից կարող են օգտվել Կառավարության հաստատած ցանկում ընդգրկված 21 բուհի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի բոլոր կուրսերի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները։

Ուսման վարձի փոխհատուցումից չեն կարող օգտվել Կառավարության հաստատած ցանկում չընդգրկված բուհերի ուսանողները, պետական ու պետական հավատարմագրում ունեցող բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ուսանողները: Ուսման վարձի փոխհատուցումից չօգտվող մնացած ուսանողներին աջակցություն տրամադրվում է ուսանողական վարկերի տեսքով։

Հակաճգնաժամային տնտեսական 14-րդ միջոցառման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությամբ վեր հանված խնդիրները հիմնականում հետևյալն են՝

· բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին չի տրամադրվում ուսման վարձի փոխհատուցում կապված բարձրագույն ուսումնական հաստատությունների տարբերակման հետ,

· Կառավարության սահմանած բուհերի ցանկում ընդգրկված ուսումնական հաստատություններում սովորող բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին չի տրամադրվում ուսման վարձի փոխհատուցում հեռակա ուսուցման համակարգում սովորելու պատաճառաբանությամբ,

· ուսանողի կամ նրա ընտանիքի անդամների վարկային վատ պատմություն ունենալու պատճառով անհնարին է դառնում ուսանողական վարկերից օգտվելը:

Գործերից մեկով Եվրոպական համալսարանի առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողը Մարդու իրավունքների պաշտպանին բողոքով տեղեկացրել է, որ ունի բարձր առաջադիմություն (ՄՈԳ-ը կազմում է 91 %): Ուսանողն իր դժգոհությունն է հայտնել Պաշտպանին, որ չի կարող օգտվել ուսման վարձի փոխհատուցումից այն պատճառով, որ ուսումնական հաստատությունն ընդգրկված չէ Կառավարության սահմանած բուհերի ցանկում:

Մեկ այլ դեպքում՝ քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ սովորում է Երևանի պետական համալսարանի (ուսումնական հաստատությունն ընդգրկված է որոշմամբ հաստատված ցանկում) հեռակա ուսուցման համակարգում, ունի բարձր առաջադիմություն (ՄՈԳ-ը 90%-ից ավելի է), սակայն հեռակա ուսուցման համակարգում սովորելու պատճառով չի կարող օգտվել ուսման վարձի փոխհատուցումից։

Մարդու իրավունքների պաշտպանին ուսանողներից հասցեագրվել են բողոքներ նաև այն մասին, որ ընտանիքի վարկային վատ պատմություն ունենալու պատճառով (անհուսալի վարկառու) բանկերն իրենց չեն տրամադրել ուսանողական վարկեր, արդյունքում չեն կարողացել օգտվել 14-րդ միջոցառումից առհասարակ:

Օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի հեռակա ուսուցման համակարգում սովորող 5-րդ կուրսի ուսանող և նշել, որ բացի այն, որ չի կարող օգտվել 14-րդ միջոցառմամբ նախատեսված ուսման վարձի փոխհատուցման ձևով աջակցությունից, նաև չի կարողանում օգտվել ուսանողական վարկի ձևով տրամադրվող աջակցությունից, այն պատճառով, որ ընտանիքի անդամն ունի վարկային վատ պատմություն:

Մեկ այլ բողոքով՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողին բանկերը մերժել են ուսանողական վարկ տրամադրել վերջինիս ծնողների վարկային վատ պատմություն ունենալու պատճառով:

Այսպիսով, Մարդու իրավունքների պաշտպանին դիմած ուսանողների բողոքներն վերաբերում են նրան, որ Կառավարության ցուցաբերած տարբերակումները, ուսանողների, պնդմամբ չունեն բավարար հիմնավորում, ինչպես նաև նրան, որ շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելիս Կառավարությունը հաշվի չի առել այն ուսանողներին, որոնց ընտանիքները նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքով ունեցել են ֆինանսական դժվարություններ, նաև այն ուսանողներին, ովքեր միաժամանակ և՛ աշխատել են, և՛ սովորել: Ըստ բողոքների՝ փոխարենը փոխհատուցման ձևով աջակցությունը տրամադրելու չափանիշ Կառավարությունը դիտարկել է բուհը և ուսուցման համակարգը։

Մարդու իրավունքների պաշտպանը դրական է համարում նոր կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում նաև ուսանողներին աջակցություն տրամադրելու փաստը: Դրա հետ մեկտեղ,  պարզաբանման է ենթակա այն, թե արտակարգ դրության պայմաններում հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում ուսանողներին աջակցություն տրամադրելիս բարձր առաջադիմություն ունենալու պայմանից ինչու այլ չափանիշներ կամ պայմաններ հաշվի չեն առնվել: Խոսքը վերաբերում է ուսանողների և նրանց ընտանիքների ֆինանսական դժվարություններին, բանկերի կողմից վարկեր չտրամադրելու ռիսկերին և այլն:

Նշված բոլոր հարցերով համապատասխան գրություն է ուղարկվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: 

 






Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի ՄոսկվաԻնչպես է Մխիթարյանը որդու հետ նշում «Ինտերի» հաղթանակը(տեսանյութ)Կիևին «Օրեշնիկից» ավելի կոշտ պատասխան կտանք․ ՌԴԹուրքիայում բնակիչների ինքնազգացողությունը վատացել է ավելի քան 20 տոննա կանեփի այրումից հետոԹրամփը սպառնացել է ԻրանինԶախարովան խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կապերի վերականգնման կարևորության մասինՊապիկյանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերՍի Ծինփինի այցը Մոսկվա դիտարկվել է՝ որպես ազդանշան ԱՄՆ-ինԵՄ-ն պետք է արագացնի Ուկրաինայի անդամակցության գործընթացը․ ԵվրահանձնաժողովԳերմանիան նախազգուշացրել է մայիսի 9-ին Ռուսաստանի վրա Ուկրաինայի հնարավոր հարձակման մասինԿադիրովը հայտարարել է՝ իր հրաժարականի մասին խոսելուց հետո շքանշան է ստացելՀայաստանի 1375 դպրոցներին հատկացվել է 6500 հեծանիվ․ Փաշինյան (տեսանյութ)Վերին Լարսի ձյունահյուսավտանգ հատվածը շրջանցող ճանապարհը տարեվերջին կամ մյուս տարի պատրաստ կլինի. ՏԿԵՆԲոլորը գոհ են Փաշինյանից, ժողովուրդը գոհ է. ՔՊ-ական պատգամավորՄարտական հերթապահություն իրականացնող զինծառայողն օրական ստանում է մոտ 4000 դրամ․ ՊՆ փոխնախարարՀնդկաստանը խայտառակությամբ խաղաղության սպիտակ դրոշ է բարձրացրել․ ՊակիստանՍարսափելի վրաերթ Մաշտոցի պողոտայումՈւ հիմարություն է կարծել,որ ՀՀԿ-ն չպետք է մասնակցեր Մոսկվայի սիմպոզիումինԱդրբեջանն աջակացություն է հայտնել ՊակիստանինՀպարտ եմ. Ինձագին` «Ինտերի» հաղթանակից հետո Արդեն չորրորդ օրն է՝ փոքրիկ Տիգրանին գտնել չի հաջողվումՈղբերգական դեպք՝ Երևանում«Ոչ ոք ողջ չի մնա»․ Պակիստանի ՊՆ ղեկավարը սպառնացել է ողջ աշխարհինՀՐԱՏԱՊ. Բազմաթիվ թռիչքներ են հետաձգվել․ խառնաշփոթ իրավիճակ օդանավակայանումԿիևը ցանկանում է «սառեցնել» հակամարտությունը Ռուսաստանի հետ առաջին գծում. ԱՄՆ բանագնացԱդրբեջանն աջակացություն է հայտնել ՊակիստանինՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՏարադրամի փոխարժեքները մայիսի 7-ինՄխիթարյանը` «Բարսելոնայի» դեմ տարած հաղթանակի և ՉԼ եզրափակիչ դուրս գալու մասին Մարմարիկ գյուղում կորած երկու տարեկան երեխայի հայրը չի հավատում, որ երեխան ընկել է գետը«Ինտերը» հաղթեց «Բարսելոնային» գերդրամատիկ խաղում և դուրս եկավ ՉԼ եզրափակիչ (տեսանյութ)Չինական հորոսկոպ 2025 թվականի մայիսի համար. 3 նշան, որոնց աստղերը խոստանում են առատություն և հարստությունՄոռանալով իր համազգեստն ու ուսադիրը՝ Պողոսյանը «դըմփ-դըմփ հու» էր անում Կապանում. Արմեն Հովասափյան Ավինյանը նեղսրտել է ու մտերիմ շրջապատում դժգոհել. ԲԱՄԲԱՍԱՆՔ Գազ չի լինիՀնդկա-պակիստանյան պատերազմի թիկունքից «աղվեսիների պոչերը» պարզ ցցվել«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները«Ժողովուրդ». Փաշինյանը կնոջ շարֆ է նվեր ստացել Վիետնամի ԱԺ նախագահի կողմիցՀուսիթներից պարտությունը ներկայացվում է որպես «երկխոսության որոնում». Իրանական փորձագետԺամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ»․ Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնիցՊակիստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ խոցել է հինգ հնդկական ինքնաթիռԿիևին հասցված հարվածների արդյունքում խոշոր հրդեհներ են (Տեսանյութ)Թրամփն արձագանքել է Հնդկաստանի և Պակիստանի բախումներին (Տեսանյութ)Հնդկաստանը սկսել է հարվածներ հասցնել Պակիստանի տարածքինԱդրինե Աճեմյանը կպայքարի 130 գեղեցկուհիների հետ ՀնդկաստանումՄեծ Հայրենականը օտար թեմա չէ. իմ պապերից մեկն անհետ կորել է, մյուսը՝ վերադարձել 13 բեկորով. Անդրեասյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top