Ճապոնական լցանավը կիսվել է Մավրիկիոսի ափերի մոտ ուժգին ալիքների պատճառով
Արխիվ 16-20
Ճապոնական լցանավը, որը հասել էր Մավրիկիոսի ափեր, կիսվել է ուժգին ալիքների պատճառով, հաղորդում է Վեստի․Ռու-ն։
Լցանավը այդտեղ էր հասել հուլիսին, սակայն օգոստոսի սկզբին դրանից դեպի բաց օվկիանոս է թափվել նավթամթերքի հազարավոր տոննաներ։
Մավրիկիոսի իշխանությունները հայտարարել են արտակարգ բնապահպանական դրության ռեժիմ եւ դիմել օգնության համար ՄԱԿ-ին։
Դա երկրում առաջին այդօրինակ աղետն է։ Փորձագետները մտահոգվում են, որ վառելիքը կարող է ոչնչացնել Հնդկական օվկիանոսի եզակի էկոհամակարգը, հաղորդում է «Ռոսսիո 24» հեռուստաալիքը։