Ադրինե Աճեմյանը կպայքարի 130 գեղեցկուհիների հետ Հնդկաստանում Մեծ Հայրենականը օտար թեմա չէ. իմ պապերից մեկն անհետ կորել է, մյուսը՝ վերադարձել 13 բեկորով. Անդրեասյան «Օդ»-ի պես անհրաժեշտ փնտրտուքը գտնվեց «Արմմոնո»-յում Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն Հավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են․ 2-ամյա Տիգրանի հայր Ի՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Մեծ նշանակություն  ունի՝ ով  եւ ինչպիսի մոտեցումներով  կծրագրի վարչապետի միասնական թեկնածուի հարցը. Հարությունյան Բռնությունը` որպես քաղաքական մեխանիզմ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՈՒ ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ՉԳՆԱՑ ԲԱՔՈՒ ԻՆՉ ՀՈՒՇԵՑ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ ՆԻԿՈԼԻՆ՝ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ  ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Երեկ մեկնարկել է ԵԽԽՎ-ի հերթական նստաշրջանը, որտեղ այդ բավականին ոչ հեղինակավոր կազմակերպության պատգամավորները պատրաստվում են քննարկել երկու հակահայկական բանաձեւ, որոնք անթաքույց պատվիրված են եվրոպացիների թուրք-ադրբեջանական  գործընկերների կողմից:Թուրքերի եւ ադրբեջանցիների դիրիժորության տակ  երգելու պատրաստ եվրոպական երգչախումբն այնքան խայտառակ վիճակում է, որ չի էլ նկատում, որ ամբողջ աշխարհը տեսնում է, թե ինչպես է աշխատում այն հայտնի բանաձեւը, որ, ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը: Ասել, որ թուրք-ադրբեջանցիների կողմից ԵԽԽՎ օրակարգ խցկած հարցերն այսօր աշխարհի ամենահրատապ խնդիրներն են, կնշանակի` չտեսնել աշխարհով մեկ տասնյակ միլիոնավոր մարդկանց  հենց այսօր ծայրահեղության հասցրած վիճակը:

 

 

 


Եվ փոխանակ ԵԽՎՎ-ն քննարկի Մերձավոր Արեւելքից եւ Աֆրիկայից մեկ միլիոնից ավել փախստականների սարսափելի վիճակը, որոնք այս խստաշունչ ձմռանը սոված եւ անօթեւան սառչում են եվրոպական քաղաքների փողոցներում, փոխանակ քննարկի Ադրբեջանում եւ Թուրքիայում  միլիոնավոր մարդկանց իրավունքների ամենօրյա ոտնահարումը, որոշել է զբաղվել Սարսանգի ջրամբարի ջրօգտագործման հարցերով եւ ազատագրված տարածքներում իրավիճակն ուսումնասիրելով: Ավելին, այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտով տասնամյակներ շարունակ  մանրակրկիտ զբաղվում է հատուկ դրա համար ստեղծված Մինսկի խումբը,  եվրոպացի պատգամավորները որոշեցին քթները խոթել իրենց բացարձակապես չվերաբերող հարցի մեջ եւ ավելին` ընդունել դատավորի կեցվածք մի հարցի շուրջ, որից բացարձակապես գլուխ չեն հանում: Եվրոպացիները վաղուց մոռացել են` ինչ է նշանակում ազգերի ինքնորոշման իրավունքը եւ դրա մասին հիշում են միայն այն դեպքերում, երբ անհրաժեշտ է սպասարկել սեփական (ավելի ճիշտ ԱՄՆ-ի) աշխարհաքաղաքական շահերը, օրինակ` Կոսովոյում: Իսկ այն, որ Հայաստանը բազմիցս առաջարկել է ե՛ւ Թուրքիային, ե՛ւ Ադրբեջանին` դադարեցնել շրջափակումը եւ ճանապարհների բացումը, տնտեսական հարաբերությունները չպայմանավորել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմամբ, ԵԽԽՎ-ին կարծես թե հասու չէ:Հարց է ծագում, ի՞նչ օգուտ է քաղել Հայաստանը` շուրջ 15 տարի անդամագրվելով  Եվրոպայի խորհրդին: Բացի ԵԽԽՎ-ում հակահայկական բազմաթիվ դրսեւորումների եւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի` Ցեղասպանությունը մերժելու թույլտվության որոշումից, Հայաստանը ոչինչ չի ստացել:Իհարկե, ոմանք հիմա կհիշեն, այսպես կոչված, եվրոպական արժեքները եւ ծամծմած Մարդու իրավունքները: Սակայն վերջին  իրադարձությունները աշխարհում  հերթական անգամ ապացուցում են, որ եվրոպացիների համար Մարդու իրավունքները հանգեցվում են արվամոլների կողմից  սեփական  սեռական կողմնորոշումները դրոշակի նման թափահարելու «իրավունքի», իսկ, այսպես կոչված, արեւմտյան արժեհամակարգ ընդհանրապես գոյություն չունի:

ԱՍԱ` ՈՎ Է ԸՆԿԵՐԴ,
ԿԱՍԵՄ` ՈՎ ԵՍ ԴՈՒ
Ազատագրված տարածքների ճակատագրով Ադրբեջանի պատվերով անհանգստացած եվրոպացիները համառորեն չեն նկատում իրենց գործընկեր եւ բարեկամ, ՆԱՏՕ-ի անդամ եւ  Եվրամիության հետ ասոցացված Թուրքիայի կողմից Կիպրոսի տարածքի կեսի` տասնամյակներ տեւող օկուպացիան, ինչպես նաեւ` Սիրիայի եւ Իրաքի տարածք թուրքական զորք մտցնելը: Իրաքի վարչապետ Հայդեր Ալ-Աբադին  օրերս հայտարարեց, որ Անկարան փորձում է վերականգնել Օսմանյան կայսրությունը, եւ կասկած հայտնեց, որ Թուրքիան նպատակ ունի պայքարել ԻԼԻՊ-ի դեմ: Նա նշեց նաեւ, որ ահաբեկիչների դեմ պայքարի անվան տակ Թուրքիան պատերազմում է քրդերի դեմ:
Միաժամանակ, ս.թ. հունվարի 18-ին Սիրիան դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին` նշելով, որ Թուրքիան անդադար խախտում է Սիրիայի սահմանները: «Էրդողանի ռեժիմի կողմից Սիրիայի սահմանների չդադարող խախտումները հանդիսանում են ուղղակի ագրեսիա, որը խախտում է միջազգային բոլոր նորմերը եւ ՄԱԿ-ի կանոնադրությունը»,- ասված է Սիրիայի արտգործնախարարության հայտարարությունում: Ավելին, Սիրիան հերթական անգամ մեղադրեց Թուրքիային` ահաբեկիչներին աջակցության եւ Սիրիայի տարածք նրանց «գործուղելու» մեջ:
Դրան զուգահեռ, Թուրքիան շարունակում է իր իսկ երկրում քրդերի  կոտորածները: Նախորդ տարվա օգոստոսից սկսած` քրդաբնակ շրջաններում 58 անգամ հայտարարվել է շուրջօրյա պարետային ժամ, իսկ դեկտեմբերի 11-ից սկսած այդ տարածքներում, այսպես կոչված, հակաահաբեկչական օպերացիայի արդյունքում միայն վերջին մեկ ամսվա ընթացքում զոհվել են 79 խաղաղ բնակիչ, այդ թվում` 14 երեխա եւ 18 կին, հայտարարել է Մարդու իրավունքների թուրքական հիմնադրամը: Հիմնադրամը նշել է, որ կես տարվա ընթացքում քրդական բնակավայրերում Թուրքիայի ուժային կառույցների կողմից, ընդհանուր առմամբ, սպանվել են 162 խաղաղ բնակիչ, այդ թվում` 29 կին, 32 երեխա եւ 24 հոգի վաթսունն անց մարդ: Թուրքիայի իշխանությունների` իրենց երկրում ազգային փոքրամասնությունների հանդեպ սարսափելի կոտորածի դեմ հանդես է գալիս աշխարհի առաջադեմ հանրությունը: 1128 թուրքական եւ արտասահմանյան գիտնականներ հրապարակել են հայտարարություն, որ անվանել են «Մենք չենք լինի այդ հանցագործության մի մասը», որտեղ կոչ են արել թուրքական իշխանություններին` դադարեցնել «կոտորածները եւ սպանդը» երկրի հարավ-արեւելքում եւ վերադառնալ բանակցությունների` քրդական հարցի խաղաղ կարգավորման համար: Ստորագրողների թվում են աշխարհահռչակ գիտնականներ, այդ թվում ամերիկացի փիլիսոփա եւ պատմաբան Նոամ Հոմսկին, որը նշել է, որ «Թուրքիան ԱՄՆ-ի արժեքավոր դաշնակիցն է: Հետեւաբար քիչ հավանական է, որ ԱՄՆ-ի կառավարությունը կձեռնարկի գոնե աննշան գործողություններ` առանց հասարակության մասշտաբային ճնշումների»: Գիտնականի կարծիքով` ԱՄՆ-ի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ  նախկինում էլ եղել է «հրեշավոր», հատկապես 1990-ականներին, երբ քրդերի հանդեպ ռազմական գործողությունները դարձան «պետական տեռորի աշխարհում ամենասարսափելի օրինակներից մեկը»: «Միացյալ Նահանգները ապահովել էր սպառազինությունների 80 տոկոսը: Իրավիճակի մասին գրեթե ոչինչ չէր հաղորդվում, իսկ մեզանից այն քչերին, ովքեր փորձում էին հանդես գալ բողոքով, ստիպեցին լռել»,- ասում է Հոմսկին:
Ի դեպ, Թուրքիայի նախագահ Էրդողանը բողոքի ձայն բարձրացրած գիտնականներին որակեց որպես «տգետներ» եւ սկսեց նրանց հանդեպ քաղաքական հետապնդումներ: Թուրքիայի կրթության խորհուրդը հայտարարեց, որ միջոցներ կձեռնարկի այն թուրք գիտնականների դեմ, ում ստորագրություններն են դրված վերոհիշյալ փաստաթղթի տակ: Դրան հետեւեց Թուրքիայի դատախազության կողմից 21 գիտնականի կալանավորումը: Թուրքիայի քաղբանտարկյալներին դատախազությունը մեղադրում է` «թուրք ժողովրդի, պետության, կառավարության, պառլամենտի, դատարանի, հրապարակային ստորացման» մեջ:
Սակայն քաղաքական հետապնդումների ալիքը Թուրքիայում չի սահմանափակվում քրդական խնդրով: Վերջերս աշխատանքից հեռացվել էին  այն դատախազները, ովքեր թույլ էին տվել  ստուգել Սիրիա մեկնող  բեռնատարները, որի արդյունքում պարզվեց, որ բեռնատարներում  տեղափոխվում էր զինամթերք ահաբեկիչների համար: Այդ դեպքի մասին հայտնած Gumhuriyet թերթի խմբագիր Ջան Դյունդարը եւ Անկարայի գրասենյակի ղեկավար Էրդեմ Գյուլը 2015-ի նոյեմբերին ձերբակալվել են, եւ նրանց անձամբ երկրի նախագահը սպառնում է երկարատեւ ազատազրկմամբ:
2015 թվականի ընթացքում քաղաքական շարժառիթներով Թուրքիայում աշխատանքից հեռացվել են 774 լրագրողներ, 238 լրագրողների նկատմամբ բացվել էին դատական գործեր,  200 լրագրողի եւ 7 ԶԼՄ-ի գործունեությունը քննվում էր ուժայինների կողմից: Թուրք պատգամավոր Սեզգին Թանրօղլուն հայտարարել է, որ 2015 թվականին  ձերբակալվել են 156 լրագրող, որոնցից 32-ը մինչ այժմ գտնվում են կալանքի տակ:Թուրք լրագրողների դեմ դատախազությունը գործեր է հարուցում` մեղադրելով վերջիններիս պաշտոնատար անձանց վիրավորելու կա՛մ դավաճանության, կա՛մ էլ ահաբեկչական գործունեության մեջ:
Հետապնդումների են ենթարկվում նաեւ քաղաքական գործիչները: Էրդողանը դատի է տվել ընդդիմադիր ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Ղիլիչդարօղլուին այն բանի համար, որ վերջինս` մեկնաբանելով գիտնականների զանգվածային ձերբակալումները, Էրդողանին անվանել է դիկտատոր: Թուրքիայի նախագահը վերջինիս մեղադրել է իր հասցեին «բաց վիրավորանքի» մեջ, իսկ  Թուրքիայի օրենսդրությամբ` երկրի նախագահի վիրավորանքը համարվում է քրեական հանցագործություն, որի համար կարելի է  ստանալ մինչեւ 4 տարի ազատազրկում (Reuters, 18 հունվարի 2015թ.):
Նախագահին վիրավորելու հոդվածով` քաղաքական հետապնդումների են ենթարկվում ոչ միայն լրագրողներն ու քաղաքական գործիչները, այլեւ շարքային քաղաքացիները, անգամ կանայք: Այսպես, օրերս  մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել Թուրքիայի Իզմիր քաղաքի բնակչուհի Ֆիլիզ Ակինջին (Hurriyet, 20 հունվարի 2016թ.): Նա մեղադրվել է Էրդողանին վիրավորելու համար: Դեպքը եղել է 2014 թվականի մարտին` Իզմիր քաղաքում, երբ Էրդողանը  հանդես էր գալիս իր կողմնակիցների հանրահավաքում: Իր տան պատշգամբում կանգնած` 2 երեխաների մայր Ակինջին իբր ձեռքով նրան ինչ-որ բան է ցույց տվել. ինչն Էրդողանը համարել է իր համար խիստ վիրավորական: Ակինջին դատարանում պնդում էր, որ իր ժեստը Էրդողանին չէր հասցեագրված, իսկ կնոջ փաստաբան Գյուլերը պնդում էր, որ Էրդողանը հանրահավաքին հանդես էր գալիս որպես կուսակցության ղեկավար եւ ոչ թե պաշտոնատար անձ, եւ այդ դեպքում չի կարելի կիրառել թուրքական այն չափազանց ժողովրդավարական օրենքը, որը կոչվում է «Պետական ծառայողներին վիրավորելու մասին» օրենք: Սակայն թուրքական ամենաժողովրդավարական դատարանը ոչ միայն  ազատազրկեց 2 անչափահասների մորը, այլեւ պարտադրեց նրան փոխհատուցել Էրդողանի  ծախսերը` փաստաբան վարձելու նպատակով:
Թվում էր, որ թուրքական իշխանությունների այս սարսափելի հանցագործությունները մարդու իրավունքների դեմ պետք է որ դառնային ԵԽԽՎ-ի քննարկման առաջնահերթ հարցը: Սակայն այս ամենը գրոշի արժեք չունի Թուրքիայի ամերիկյան եւ եվրոպական  բարեկամների համար: ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդնը հունվարի 22-ին հանդես գալով Ստամբուլում` հայտարարեց, որ Թուրքիային քրդերի հետ կապված «այլ ընտրություն չէր մնում», իսկ  Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համմոնդը ս.թ. հունվարին Անկարա այցելելու ընթացքում, քրդական հարցի առնչությամբ  հայտարարեց, որ «Թուրքիան իրավունք ունի իրեն պաշտպանելու»: Ե՛վ ամերիկյան, ե՛ւ եվրոպական ղեկավարներից ոչ ոք չփորձեց անգամ կես բառ ասել` ի պաշտպանություն քրդական խաղաղ բնակչության, որին անխնա կերպով գնդակահարում են Թուրքիայի իշխանությունները: Հավանաբար, միլիոնավոր քրդերի պարագայում  Մարդու իրավունք ասածը չի գործում: Այ, եթե դա լիներ մի  արվամոլ, որին ինչ-որ մեկը թարս նայեր, այդ դեպքում է, որ Արեւմուտքը հիշում է Մարդու իրավունքներ ասածի մասին:
Նույն  կերպ Արեւմուտքը մոռանում է Թուրքիայում` խոսքի ազատություն չունեցող  հարյուրավոր լրագրողների, քաղաքական հետապնդումների ենթարկվող գիտնականների, քաղաքական գործիչների ու քաղաքացիների մասին: Արեւմուտքը Թուրքիային արտոնում է խախտել նաեւ հարեւան 3 երկրների տարածքային ամբողջականությունը` Սիրիայի, Իրաքի եւ Կիպրոսի: Զենք մատակարարել  ահաբեկիչներին եւ վաճառել նրանց նավթը: Այսքանից հետո Թուրքիայի կողմից Հայաստանի 25 տարվա շրջափակումը դիտվում է որպես «անմեղ զբաղմունք»: Ահա սա է արեւմտյան արժեհամակարգի իրական դեմքը:
ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՆ`
«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՍՅՈՒՆ»
ԱՄՆ-ի եւ Եվրոպայի մեկ այլ բարեկամ Սաուդյան Արաբիան հունվարի 2-ին հայտարարեց 47 հոգու, այդ թվում` շիիթական հայտնի քարոզիչ Նիմր Ան-Նիմրի կախաղան հանելու մասին: Մահապատիժ չընդունող Եվրոպայի կողմից Եվրախորհրդի հիմնական պահանջներից մեկը հանդիսացող այդ դրույթը զանգվածաբար խախտող Սաուդյան Արաբիան ոչ միայն չընկավ պատժամիջոցների տակ, այլեւ շարունակեց վայելել իր արեւմտյան  հովանավորների ջերմ բարեկամությունը: Ոչ մի խոսք քաղաքական եւ կրոնական հաշվեհարդարի մասին: Այ, եթե հանկարծ Հայաստանում  որեւէ մեկին, ով աղանդավորի անվան տակ փորձում է խուսափել բանակից, մի թթու խոսք ասվի, այ, այդ դեպքում ԵԽԽՎ-ի պատգամավորների երգչախումբը կսկսի զռռալ խղճի ազատության  ոտնահարման մասին: Իսկ Սաուդյան Արաբիան  շարունակում է մնալ  նրանց բարեկամը եւ գործընկերը: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին`  Էր-Րիադ կատարած իր կիրակնօրյա այցի ընթացքում հայտարարեց. «Սաուդյան Արաբիայի թագավորության հետ մենք ունենք ավելի ամուր փոխհարաբերություններ, ավելի հստակ միություն, ավելի ամուր բարեկամություն, քան երբեւէ նախկինում»: Հավանաբար 47 քաղաքական եւ կրոնական ընդդիմադիրների սպանությունն իր դերն ունեցավ ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի բարեկամության ամրապնդման մեջ: Ահա այս է արեւմտյան արժեհամակարգի իրական դեմքը:ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ
ՈՏՆԱՏԱԿ Է ՏԱԼԻՍ
ԻՐ ԻՍԿ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Մարդու իրավունքների մասին երկար ու բարակ բարբաջելուց հետո, ավելին` այդ հարցը այլ երկրների ներքին գործերի մեջ խառնվելու համար միջոց դարձրած Արեւմուտքը  այդ նույն Մարդու իրավունքների մասին անմիջապես մոռացավ իր տան մեջ` Եվրամիությունում, երբ կուշտ ու հղփացած Եվրոպան հանդիպեց  առաջին իսկ լուրջ խնդրին `փախստականներին ու ահաբեկչության դրսեւորումներին: Ահա այստեղ է, որ նույն ամերիկացիների ու եվրոպացիների գործողությունների հետեւանքով  անտուն ու փախստական դարձած միլիոնավոր աֆրիկացիներ ու արաբներ սկսեցին հետապնդվել  իրենց ազգային ու կրոնական պատկանելության հետեւանքով: ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հասավ նրան, որ առաջարկեց ընդհանրապես արգելել մուսուլմանական հավատք ունեցողների մուտքն ԱՄՆ: Եվ իր այդ հայտարարությունը մնաց ամբողջությամբ անհետեւանք: Ըստ էության, նա խտրականության ենթարկելու կոչ արեց  համաշխարհային հիմնական կրոններից մեկի հետեւորդներին: Բայց ԵԽԽՎ-ն Թրամփի հարցը չի քննարկելու: Չի քննարկելու նաեւ գերմանական Բոռնհեյն քաղաքի  իշխանությունների հարցը, որտեղ փախստական տղամարդկանց արգելել են հաճախել լողավազան: Կրկնակի խտրականություն` ե՛ւ սեռական, ե՛ւ ազգային պատկանելության հատկանիշներով:
Իսկ Ֆրանսիայում 3 մզկիթները փակելուց հետո,  իշխանությունները փակեցին նաեւ 3 կրոնական կազմակերպություն: Մինչ այդ` խուզարկելով դրանց գրասենյակները, ստուգելով համակարգիչների պարունակությունները եւ այլն: Թե ո՞րն էր այդ 3 կրոնական կազմակերպությունների մեղքը, հստակ չի հաղորդվում: Ասվում է, որ նրանք կապ են ունեցել ինչ-որ մզկիթի հետ, որտեղ խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ատրճանակ: Կարելի է միայն պատկերացնել` ինչ վայնասուն կբարձրացնեին եվրոպացիները, եթե Հայաստանում փակվեր որեւէ կրոնական կազմակերպություն:
Լեհաստանն անցկացրեց փոփոխություններ` ԶԼՄ-ների եւ դատարանների համակարգում: Այդ փոփոխություններն արդեն իսկ անվանվեցին որպես ԶԼՄ-ների ազատության սահմանափակում եւ դատական համակարգի անկախության խախտում: Բայց Եվրամիության անդամ Լեհաստանում դա կարելի է անել, եւ ԵԽԽՎ-ն այդ հարցը եւս չի քննարկի:
Այսքանից հետո պարզ է դառնում, որ իրականում  արեւմտյան արժեհամակարգ գոյություն չունի: Իրականում այն, ինչ համարում են Մարդու իրավունքներ, ամեն օր խախտվում է հենց նույն Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, նրանց բարեկամ Թուրքիայում, Սաուդյան Արաբիայում, եւ այս օրինակները կարելի է անվերջ քննարկել: Իրականում  ԵԽԽՎ-ն ընդամենը գործիք է` այս կամ այն երկրի ու ժողովրդի վրա ճնշում  գործադրելու համար: Եվ եթե այսօր էլ ԵԽԽՎ-ն ընդունի հակահայկական բանաձեւ, ապա համոզված եմ, որ մենք այլեւս այդ կազմակերպությունում անելիք չունենք`գոնե այնքան ժամանակ, մինչեւ այն կշարունակի անտեսել ազգերի ինքնորոշման իրավունքը, անտեսել միլիոնավոր մարդկանց զրկանքները, անտեսել դիկտատոր ղեկավարներին, անտեսել նրանց ագրեսիան այլ պետությունների հանդեպ միայն այն պատճառով, որ այդ ագրեսորներն ու դիկտատորները իրենց բարեկամներն են:
ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ





Ադրինե Աճեմյանը կպայքարի 130 գեղեցկուհիների հետ ՀնդկաստանումՄեծ Հայրենականը օտար թեմա չէ. իմ պապերից մեկն անհետ կորել է, մյուսը՝ վերադարձել 13 բեկորով. Անդրեասյան«Օդ»-ի պես անհրաժեշտ փնտրտուքը գտնվեց «Արմմոնո»-յում Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունՀավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են․ 2-ամյա Տիգրանի հայրԻ՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄեծ նշանակություն  ունի՝ ով  եւ ինչպիսի մոտեցումներով  կծրագրի վարչապետի միասնական թեկնածուի հարցը. ՀարությունյանԲռնությունը` որպես քաղաքական մեխանիզմԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՈՒ ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ՉԳՆԱՑ ԲԱՔՈՒԻՆՉ ՀՈՒՇԵՑ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ ՆԻԿՈԼԻՆ՝ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ«Ինտեր»-«Բարսելոնա». Մեկնարկային կազմեր Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել․ լրագրողԱՌԱՋԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆԱնձրեւից հետո ասֆալտը փուլ է եկել. նկարներՄխիթարյանը հայտնվել է «Բարսելոնայի» հրապարակած խաղային պաստառին«ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՌԱՈՒՆԴՆԵՐՈՒՄ 3։2 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹՈՒՄ ԷԻ, ԵՐՐՈՐԴՈՒՄ 4։1 ՀԱՇԻՎ ԳՐԱՆՑԵՑԻՆ». ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆՌԴ փոխարտգործնախարարը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է Հարավային Կովկասում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակըՇ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն ՔՔրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին (Արտյոմ Հարությունով) քրեական ոստիկանները փողոցից բռնել ու ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են տեղափոխելՀատուկ քպական Կոնջորյանի համար՝ լիկբեզ․ Մարգարիտ ԵսայանՈ՞ր սեռի համար է առանձնապես վտանգավոր սմարթֆոնների ազդեցությունըԼևոն Տեր-Պետրոսյանը վիրահատության է ենթարկվելԿրակոցներ՝ Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում․ Շենգավիթի ոստիկանները պարզել են դեպքի հանգամանքները, հայտնաբերել մասնակիցներին ու հանցագործության գործիք ատրճանակը․ կրակողը 15-ամյա տղա էԵկեք միասին հիշենք խորհրդային օծանելիքըԿցանկանայի, որ Մխիթարյանը «Ինտերի» հետ հաղթեր Չեմպիոնների լիգան. Բայրամյան Սպասում եմ Ջոն վան տ՛ Սխիպի զանգին. Բայրամյան Մխիթարյանը` «Բարսելոնայի» հրապարակած խաղային պաստառինՄխիթարյանը, Չալհանօղլուն և Բարելան պետք է ավելի համարձակ գործեն. Կապելոն` ՉԼ-ում «Ինտերի» շանսերի մասինՆոր Նորքում մեքենաները երթևեկում են կիսով չափ ջրի տակ անցածՌուսաստանում խոսել են Զելենսկու իշխանության «ավարտի» մասինՄեղմ ասած` ափսոսանք է առաջացնում այն, որ Ալեն Սիմոնյանը վերադարձել է իր հին հռետորաբանությանը. Մարիա Զախարովան պատասխանել է Ալեն ՍիմոնյանինՆԱՏՕ-ն շարունակում է Հարավային Կովկասի երկրներին իր ազդեցության գոտի ներքաշելու կուրսը. ՌԴ ԱԳՆԷլիզը հեռացել է տնից. նա գնացել է առանձին ապրելու. որն է պատճառը. Արամի բացառիկ մեկնաբանությունըԻնչ է կատարվում «Բարեկամության» գետնանցումում՝ անձրեւից հետոԿրեմլում հաստատել են Մոսկվայում Հաղթանակի շքերթին Փաշինյանի մասնակցությունըՊապիկյանը մասնակցել է «DEFEA-2025» միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանըՊուտինը միջազգային հեռախոսազրույց է ունեցել․ ԿրեմլԱՄՆ-ում վարչապետի աներորդուն 2 երեխաների ներկայությամբ սպառնացել են. ինչպես է եղել դեպքը.armlur.amԿյանքից անժամանակ հեռացավ մեր ՀՈՎՈՆ. Վարդուհի Վարդանյանի որդու և հարսի հրապարակումըՓեզեշքիանը կարող է միջնորդ հանդիսանալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում. Իրանի ԱԳ փոխնախարարը՝ ԲաքվումԱրեւմտամետները սադրանքների՞ են պատրաստվում մայիսի 9-ինՀարցվածների 86%-ը կարծում է, որ պետք է ծանոթանան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծին. ԳելափՀաջիևը հանդիպել է Իրանի փոխարտգործնախարարի հետՓաշինյան-Զավենիչ զրույցն ավարտվել է առանց համաձայնությանՊապիկյանը մայիսի 6-ին հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետԿադիրովը խնդրել է ազատել իրեն Չեչնիայի ղեկավարի պաշտոնիցԿյանքից հեռացել է գիտության եւ կրթության սերմնացանը. Հրանուշ Հակոբյանը ցավակցագիր է հղելՀանդիպում Silicon Mountains-ի տեսլականը կերտողների հետՍԱՏՄ նախկին ղեկավարը կալանավորվեց15 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխվել է ՀՀ. 4 անձ կալանավորվել է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top