Անհասկանալի կոդեր մրգերի վրա՞. սա պետք է կարդա յուրաքանչյուրը
Արխիվ 16-20
Հաճախ խանութուներում կարելի է հանդիպել մրգերի վրա փակցված թղթերի, որոնց վրա ինչ-որ անհասկանալի կոդեր են գրված.
4 նիշանի ծածկագիր, որը սկսվում է 3-ով կամ 4-ով
Եթե կպչուն պիտակի վրա նշված են 4 թվեր, դա նշանակում է, որ մրգերը կամ բանջարեղենը աճեցվել են ագրոտեխնոլոգիայի առավելագույն կիրառմամբ։ Խոսքը պարարտանյութերի և միջատասպանների առատ կիրառության մասին է։
5 նիշանի ծածկագիր, որը սկսվում է 8 թվով
Դա նշանակում է, որ բերքի աճեցման ժամանակ կիրառվել են գենային ինժեներիայի տեխոլոգիաները, նույն ԳՄՕ-ն։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ գենային մոդիֆիկացիայի ամենից հաճախ ենթարկվում են բանանը, պապայան, ինչպես նաև սեխը։
5 նիշանի ծածկագիր, որը սկսվում 9-ով
Եթե կպչուն թղթի վրա առկա է 5 թիվ, որոնք սկսվում են 9-ով, դա խոսում է այն մասին, որ պտուղն աճեցվել է ֆերմերային միջոցներով՝ առանց որևէ քիմիական պարարտացման։ Նման մթերքը համարվում է օրգանական։