Ընենց հարցեր ես տալիս, պլյուս-մինուս, սաղ ֆազերը գցում ա. ԱԺ նիստերի դահլիճում լույսերն անջատեցին
Արխիվ 16-20
Ազգային ժողովի նիստերի դահլիճում այսօր` փետրվարի 7-ին, սակավաթիվ պատգամավորները մի քանի րոպե աշխուժացան, երբ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանի ելույթի ժամանակ լույսերն անջատեցին:
«Էս էր մնացել, լույսերն էլ տարան: Պարոն Բագրատյան, ընենց հարցեր ես տալիս, պլյուս- մինուս, սաղ ֆազերը գցում ա»,- կատակեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ իր հերթին նկատեց. «Հիմա «հովհարային անջատումներ Ազգային ժողովում» վերնագրով նյութեր կգրեն»:
Երբ մի քանի րոպեից դահլիճը կրկին լուսավորվեց, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Եղիցի լույս, պարոն Մելիքյան»:
Նիստը շարունակվում է: