ԵԹԿՊ-ի ուսանողական խորհուրդ, ո՞ւր եք, էրեխեք. Նարեկ Մութաֆյան
Հասարակություն
«2018 թվականի փողոցային անկարգությունների ժամանակ մի համարձակ երիտասարդ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի աշխատասենյակից դուրս բերեց Սերժ Սարգսյանի նկարը ու սեւ ժապավենով նկարը ձեռքին փոքրիկ թատերական ներկայացումով միացավ փողոցային խուլիգաններին։ Անկախ նրանից, որ ես համաձայն չէի այդ տղայի քաղաքական հայացքների հետ, բայց ամեն դեպքում հիացա իմ հարազատ ԲՈւՀ֊ի ուսանողների համարձակությամբ։
Նոր Հայաստանում թատերականն անցավ մի շարք փորձությունների միջով. սկզբից ռեկտոր կարգեցին մեկին, ով բացարձակ կապ չուներ թե թատրոնի, թե կինոյի հետ, հետո որոշեցին փակել թատերականը, ապա պատերազմի ժամանակ լույս տղերք զոհվեցին ու վիրավորվեցին թատերականից, վերջերս էլ իմացա, որ շենքն արդեն վաճառվել է ու ԵԹԿՊԻ֊ի դասախոսներն ու ուսանողները պատկերացում անգամ չունեն, թե որտեղ են շարունակելու ուսուցումը։ Հիմա ուզում եմ հարցնել, ԵԹԿՊ-ի ուսանողական խորհուրդ, ո՞ւր եք, էրեխեք, ինչի՞ Նիկոլի սեւ ժապավենով նկարը ձեռքներդ չեք պտտվում փողոցում», - գրել է «Խեղափոխություն» նախաձեռնության հեղինակ ՆԱՐԵԿ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ եւ հեշթեգով նշել՝ ուսանող միացիր: