«Կեսգիշերին փորձել են ներխուժել Անժելա Թովմասյանի բնակարան»
Պատահար
ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Անժելային փորձում են լռեցնել…
Չափազանցություն չէ, եթե ասեմ, որ Հայելի ակումբի եթերն ամենամասսայական լսարանն ունի, ու դրանում մեծ է Անժելա Թովմասյանի՝ իբրև չափազանց գրագետ լրագրողի դերը…
Բնական է, որ այս ամենը դուրեկան չէ ոմանց…
Ուրեմն երեկ՝ գիշերը ժամը 23:00-ի սահմաններում Անժելայի բնակարան փորձել են մուտք գործել ինչ-որ մարդիկ, ովքեր ներկայացել են իբրև ԱԱԾ աշխատակիցներ…
Հիմնավոր կասկած կա, որ նրանք կապ չունեն ԱԱԾ-ի հետ և գործել են անձնական վրեժխնդրության շարժառիթով…
Սա է Նիքոլի ղեկավարած Հայաստանը…»։