Լարված իրավիճակ․ Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ցուցարարներին
ՊատահարԱյսօր վաղ առավոտից քաղաքացիները կաթվածահար են արել Երևանի մի շարք փողոցների երթևեկությունը։ Ոստիկանները, սակայն, փորձում են հեռացնել նրանց։ Քաղաքացինները չենթարկվեցին նրանց հրամաններին, ինչից հետո բախում սկսվեց ոստիկանների և ցուցարարների միջև։ Ոստիկանները նրանց բռնի ուժով բերման ենթարկեցին։ Բերման ենթարկվածների մեջ է նաև ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը։