«Բազմաթիվ օլիգարխներ՝ մասնավորապես Խաչատուր Սուքիասյանը, ներգրավված են Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների և խաղաղ ցուցարարների դեմ հաշվեհարդար տեսնելու մեջ»
Թավշյա տեռոր
Համաժողովրդական շարժման ակտիվիստ Նունե Սիրունյանն անդրադարձ է կատարում խունտայի ապօրինություններին.
Ժողովրդավարության բաստիոնի մասին գոռացող իշխանության ներկայացուցիչները անընդմեջ խոսում են ինչ-որ անօրինական պատժիչ մեխանիզմների մասին այն դեպքում, երբ իրենք 4 տարի է իշխանության են և ապօրինի գործունեություն ծավալած անձանց վաղուց կարող էին իրավական ճանապարհով պատասխանատվության կանչել։ Ինչ վերաբերվում է օլիգարխներին, ապա օդում կախված և չհերքված տեղեկությունների համաձայն՝ իշխանության սրտի բազմաթիվ օլիգարխներ՝ մասնավորապես Խաչատուր Սուքիասյանը, ներգրավված են տարբեր ապօրինի գործընթացներ մեջ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների և խաղաղ ցուցարարների դեմ հաշվեհարդար տեսնելու մեջ։