Ոստիկանը թքում է քաղաքացու վրա. Թագուհի Թովմասյանն արձագանքում է խայտառակ տեսանյութին
Թավշյա տեռոր
Ոստիկանը թքում է քաղաքացու վրա
Այսօր անհնազանդության խաղաղ ակցիայի ժամանակ ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, քաղաքացուն տեղափոխում էին ոստիկանական մեքենա, և այդ ընթացքում ոստիկաններից մեկը թքում է քաղաքացու վրա, ինչը ֆիքսել է տեսախցիկը։
Իմ շտապ հանձնարարականով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետը զանգահարել է Երևանի քաղաքային վարչություն և պարզաբանում է պահանջել, թե ով է այդ ոստիկանը, ում հրահանգով է իրականացնում նման ամոթալի գործողություններ, և արդյոք որևէ քայլ արվում է ոստիկանին պատժելու համար։
Պատասխան ենք ստացել, որ ահազանգը ընդունվել է, լրացուցիչ կտեղեկացնեն, թե ինչ գործողություններ են տեղի ունենում, և որ հավանաբար ծառայողական քննություն կնշանակվի։
Հետևողական եմ լինելու, որ նման վարքագիծը անպատիժ չմնա։
Եվս մեկ անգամ հորդորում եմ
ոստիկաններին պատշաճ կատարել իրենց պարտականությունները։ Հարգելինե՛րս, ձեր ուղիղ նպատակն է ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, դուք ծառայում եք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե անօրեն իշխանությանը: