«Խոչընդոտելով լրագրողի աշխատանքը, իրենց դաստիարակությունը, ավելի շուտ դաստիարակոթյան բացակայությունը ցուցադրեցին»
Թավշյա տեռոր
Լայֆնյուզ հարթակի խմբագիր Ժաննա Ծառուկյանն անդրադառնում է ոստիկանական տեռորին.
Այս երկու ոստիկանի նյարդերը տեղի էին տվել անհայտ պատճառով եւ ծառայության ընթացքում, կամ համապատասխան կրթվածության պակաս ունեն։ Նրանք, խոչընդոտելով լրագրողի աշխատանքը, իրենց դաստիարակությունը, ավելի շուտ դաստիարակոթյան բացակայությունը ցուցադրեցին, ինչպես նաեւ մասնագիտական պարտականությունների մասին թերի գիտելիքները, փորձեցին վիրավորել լրագրողին։
Արդարության համար փաստեմ, որ ոստիկանության շարքերում կային նաեւ կրթված եւ բանիմաց ոստիկաններ, ովքեր իրենց թերուս կոլեգաների փոխարեն ներողություն խնդրեցին՝ փորձելով կանխել պատասխանատվության ենթարկվելու եւ խայտառակվելու գործընթացը: