«Յուրաքանչյուր խաղաղ ցուցարարի հաշվով չորսական կարմիրբերետավորի առկայությունը ասում է, որ ռեժիմը ոչ թե խուճապի մեջ է, այլ ահաբեկված է»
Թավշյա տեռոր
Ռեֆորմիստներ կուսակցության անդամ, Համաժողովրդական շարժման ակտիվիստ Նատալի Սաղիյանը վերլուծում է անհամարժեք ոստիկանական բռնության կիրառման շարժառիթները.
Այսօր երիցս ականատես եղանք, թե ինչպիսի անհամաչափ ուժի կիրառմամբ կարմիրբերետավորները բերման են ենթարկում ՄԱՅԹԻՆ կանգնած, երթևեկությանը չխոչընդոտող մարդկանց:
Իրենց բնորոշ և խիստ սիմպտոմատիկ դատարկ հայացքներով, ոչինչ չասող դեմքի արտահայտությամբ հաստավիզ ու հաստաբիլակ տղամարդիկ մխրճվեցին հանգիստ կանգնած մարդկանց խմբի մեջ ու առանց պատճառի փաստացի առևանգեցին մի քանիսին:
Յուրաքանչյուր խաղաղ ցուցարարի հաշվով չորսական կարմիրբերետավորի առկայությունը ասում է, որ ռեժիմը ոչ թե խուճապի մեջ է, այլ ահաբեկված է:
Փաշինյանական խունտային մնացել է ընդամենը մեկ հենասյուն՝ ուժային կառույցները: Եվ այդ ուժային կառույցները օգտագործվում են քաղաքացիների դեմ աննախադեպ բռնություններ կիրառելու համար:
Բայց վատ լուր ունեմ թե իշխանության և թե նրա համար գործիք դարձած ուժային կառույցների համար՝ ՄԵԶ ԾԵԾԵԼՈՎ, ԹԵՎԵՐ ՈԼՈՐԵԼՈՎ, ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՎ չեք կարող վախացնել, ընկճել կամ հետ պահել մեր պայքարից: Մենք 2018-ից ի վեր այնպիսի դպրոց ենք անցել ատելության մթնոլորտում, որ կոփվել ենք:
#սիկոլ - իզացիան անխուսափելի է
Հ.Գ. Հա ու մի բան էլ. էն որ մեզ տենց հավեսով ուղարկում եք Արցախ կամ սահման պահելու, այ սրանց ուղարկեք, այս кувалда բազուկներով կարմիրբերետավորներին ուղարկեք: