Դժբախտ պատահարից մահացել է երիտասարդ բազկամարտիկ, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցը
Պատահար
Արցախի Բազկամարտի ֆեդերացիան խորը ցավով տեղեկացնում է, որ օրերս ՌԴ Ուլյանովսկի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, կյանքից անժամանակ հեռացել է բոլորի կողմից շատ սիրված Արցախի բազկամարտի ֆեդերացիայի երիտասարդ բազկամարտիկ, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից ԱՐԱՄ ԱՂԱՄԱԼՅԱՆԸ։ Նա հանդիսանում էր Բազկամարտի Արցախի և Հայաստանի առաջնությունների բազմակի հաղթող, մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցաշարերի, գրավել պատվավոր հորիզոնականներ, բարձր պահելով իր երկրի պատիվը։ Մարդկային բարձր որակներով իր բարության և անկեղծության համար, Արամը մարզական և աշխատանքային կոլեկտիվներում վայելում էր բոլորի սերն ու հարգանքը։ Խորին ցավակցություն ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, մտերիմներին, կիսում այս ծանր վիշտը։