Ինքս լինելով այդ հրմշտոցի մեջ` ամեն ինչ ֆիքսել եմ. կոնկրետ նվաստացման տեսարաններ էին փորձում բեմադրել. Աննա Մկրտչյան
Պատահար«Կոնկրետ նվաստացման տեսարաններ էին փորձում բեմադրել: Բավարարելու են միլիարդավոր պարգեւավճարներըւ, որոնք ստացել են: Սա մեկ նպատակ ունի՝ մեզ շեղելու մեր նպատակից, որ իր նախարարիկներին հարցնենք՝ դուք հայկական շա՞հն եք պաշտպանում, Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացվող պահանջներում արդյոք ինչ դիրքորոշում պետք է ունենաք դուք: Մենք այդ հարցի պատասխանն այսօր ստանալու ենք:
Ոստիկանները գնում են նախարարներից ճշտում են՝ արդյոք ուզում են պատգամավորների հետ հանդիպել, թե ոչ: ՀՀ որեւէ վարչական շենք պատգամավորի համար չի կարող նախնական թույլտվության անհրաժեշտություն պահանջել:
Այս բոլոր հիմնարկներն իշխանազավթված են: Այստեղ շատ քիչ թվով հայրենասեր մարդիկ են մնացել: Մնացած բոլորը Նիկոլի պարգեւավճարի ու թուրք-ադրբեջանական ստացած փողերից իրենց բաժինը պահանջողներ են, որոնք Հայաստանում տեղ չեն ունենալու»,-հայտարարեց պատգամավորը: