ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ)

Գիտնականները պարզել են Սեւ մահվան ծագումը

Առողջապահական

Գիտնականները դարերով փորձել են պարզել միջնադարյան աշխարհն ավերած Սեւ մահվան ծագումը:

Այժմ հետազոտողները պնդում են, որ իրենց հաջողվել է պարզել ժանտախտի աղբյուրը Ղրղըզստանի շրջաններից մեկում՝ հնագույն թաղման վայրում մնացորդների ԴՆԹ-ի անալիզից հետո:

«Մեզ հաջողվեց փաստացի վերջ դնել Սեւ մահվան ծագման վերաբերյալ այս դարավոր վեճերին»,- ասել է պատմաբան եւ թիմի անդամ Ֆիլիպ Սլավինը, որի աշխատանքը հրապարակվել է Nature ամսագրում:

Սեւ մահը մոտ 500-ամյա համավարակի առաջին ալիքն եղել: Ենթադրվում է, որ ընդամենը ութ տարվա ընթացքում՝ 1346-1353 թվականներին, դրանից մահացել է Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի բնակչության մինչեւ 60 տոկոսը։

Սլավինը, որը «միշտ տարված է եղել Սեւ մահով», 1890 թվականի աշխատության մեջ ուշագրավ հուշում է գտել, որը նկարագրում է հնագույն թաղման վայրը ներկայիս հյուսիսային Ղրղըզստանում: Այն հայտնում է թաղումների կտրուկ աճի մասին 1338–1339 թվականներին, եւ որ մի քանի տապանաքարերի վրա պատկերված են մարդիկ, որոնք «մահացել են ժանտախտից»։

Դա եղել է հուշում, բայց ոչ ավելին:

Սլավինը միավորվել է հնագույն ԴՆԹ-ն ուսումնասիրող փորձագետների հետ: Նրանք ԴՆԹ են հանել տեղում թաղված յոթ մարդկանց ատամներից:

Քանի որ ատամները պարունակում են շատ արյունատար անոթներ, դրանք հետազոտողներին «մեծ հնարավորություն են տալիս հայտնաբերել արյան միջոցով փոխանցվող պաթոգեններ, որոնք կարող են մարդկանց մահվան պատճառ դառնալ»:

Սեւ մահվան սկիզբը կապվել է, այսպես կոչված, «Մեծ պայթյունի» իրադարձության հետ, երբ լվերից կրծողների վրա անցած ժանտախտի գոյություն ունեցող շտամները հանկարծակի դիվերսիֆիկացել են: Գիտնականները կարծում էին, որ դա կարող էր տեղի ունենալ դեռեւս 10-րդ դարում, սակայն չեն կարողացել ճշգրիտ տարեթիվ նշել:

Հետազոտող թիմը ջանասիրաբար վերակառուցել է Y․ pestis գենոմը իրենց նմուշներից եւ հայտնաբերել շտամ թաղման վայրում՝ նախքան դիվերսիֆիկացումը: Եվ այժմ տարածաշրջանում ապրող կրծողները նույնպես նույն հնագույն շտամի կրողներն են, ինչն օգնել է թիմին եզրակացնել, որ «Մեծ պայթյունը» պետք է տեղի ունեցած լիներ ինչ-որ տեղ այդ շրջանում՝ Սեւ մահից կարճ ժամանակ առաջ:

https://news.am/arm/news/707547.html

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ