⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հրանտ Մաթևոսյանի՝ Ահնիձորում գտնվող տունը ստացել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ Գժի հերթական գույժը չուշացավ. Ալլա Հակոբյան Քիթդ ամեն տեղ մի՛ խոթիր, զզվացրել ես դու բոլորին, ժամանակն է՝ կնկադ վերցրու, թող ու գնա. Ա. Հակոբյան Խաչատուր Սուքիասյանը' Մոնակոյում Սպերցյանը` մրցաշրջանի ավարտին իր և Մխիթարյանի երկխոսության մասին(տեսանյութ) Ջոն վան’տ Սխիպը` Հայաստանի հավաքականի հայտացուցակում չընդգրկված ֆուտբոլիստների մասին Ես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ չեմ, Վեհափառն էլ ազգընտիր չէ. ՔՊ խմբակցության պատգամավոր Նա չէր կարող առանց ինձ հաղթել նախագահական ընտրություններում, ինչպիսի՜ երախտամոռություն. Մասկը պատասխանել է Թրամփին Ադրբեջանական կողմը կատաղած է, վտանգն՝ իրական. Գրիգորի Այվազյան

1,5 միլիոն դոլար` հայկական ԶԼՄ-ներն ամերիկյան վերահսկողության տակ առնելու համար

Ներքաղաքական

Ամերիկյան ժողովրդավարության ազգային հիմնադրամը (NED), որն իր բնույթով եւ գործունեությամբ կարելի է համարել Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամի քույր կառույցը, պարզվում է` միայն անցած տարի` 2019 թվականին, 1,5 միլիոն դոլար գումար է տրամադրել հայաստանյան ԶԼՄ-ներին ու հասարակական կազմակերպություններին, ըստ էության, դրանք ամերիկյան վերահսկողության տակ առնելու համար: Այս ամենը NED-ը «փաթեթավորել է» ԶԼՄ-ների հաշվետվողականության բարձրացման նախագիծ անվան տակ: Ովքե՞ր եւ ինչքա՞ն գրանտ են ստացել NED-ից անցած տարի եւ ինչի համար, «Իրավունքն» ուշագրավ մանրամասներ է պարզել: Այս շարքում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (նախագահ` ԱՇՈՏ ՄԵԼԻՔՅԱՆ), որը տեղեկատվության ազատության անվան տակ ստացել է շուրջ 37 466 դոլար: Վերջիններս պարտավորվել են կազմակերպել դեբատներ արտաքին քաղաքականության վերաբերյալ: Էլ ինչ ամերիկյան գրանտ` առանց Հանրային խորհրդի անդամ ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԻ: Նրա «Իրազեկ քաղաքացիների միավորումը» NED-ից ստացել է շուրջ 144 932 դոլար, որպեսզի նպաստի Հայաստանի արտաքին քաղաքականության մասին տեղեկացվածությանը` ծավալելով հանրային քննարկումներ: Ընդ որում` ամերիկյան գրանտ ստացած Դ. Իոաննիսյանը պարտավորվում է վերլուծել Հայաստանի տնտեսական եւ անվտանգության իրավիճակը` ներառյալ Եվրասիական տնտեսական միության, այսպես ասած, անտեսված հետեւանքները Հայաստանի ժողովրդավարական զարգացման եւ աշխարհաքաղաքական անվտանգության վրա: Նույն այս դրամաշնորհի շրջանակում Դ. Իոաննիսյանը ստանձնել է նաեւ պարտավորություն` անցկացնել հետազոտություններ, թողարկել հոդվածներ եւ տեսանյութեր, իրականացնել փաստերի ստուգում:

44 735 դոլար է ստացել  «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնը, որպեսզի բարձրացնի Գյումրին ներկայացնող պաշտոնյաների եւ պատգամավորների պատասխանատվության աստիճանը: Կազմակերպությունը գրանտի դիմաց խոստացել է վերահսկել կառավարության աշխատանքը եւ հնարավորություններ ստեղծել երկխոսության համար կառավարության ներկայացուցիչների եւ հասարակության միջեւ:

Իսկ «Միջազգային հարաբերությունների Ազգային Ժողովրդավարության Ինստիտուտ» ՀԿ-ն ստացել է 500 000 դոլար՝ երիտասարդներին քաղաքական կուսակցությունների զարգացմանը մասնակցելու նշանակալի հնարավորություններ ապահովելու համար:

EVN News Foundation-ը ստացել է 53 700 դոլար , որպեսզի նպաստի Հայաստանում ընթացիկ իրադարձությունների քննարկմանը: Կազմակերպությունը հոդվածներ պետք է հրապարակի երկրում տեղի ունեցող վերջին իրադարձությունների եւ հիմնական հասարակական-քաղաքական հարցերի վերաբերյալ՝ հայերենով եւ անգլերենով: Նույն կազմակերպությունը հավելյալ ստացել է եւս 7 700 դոլար:

Epress.am-ը ստացել է 89 765 դոլար՝ համանուն կայքում պարտավորվելով տրամադրելով նորություններ եւ վերլուծություն՝ Հայաստանում ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ: Կազմակերպությունը պետք է տրամադրի ամենօրյա նորություններ եւ վերլուծություններ, ներառյալ վիդեո զեկույցներ, ինչպես նաեւ թոք-շոուներ ե՛ւ քաղաքական, ե՛ւ մարդու իրավունքների հիմնախնդիրների վերաբերյալ՝ մանրամասն տեսագրություններով: Դրամաշնորհատուն կտրամադրի նաեւ հիմնական քաղաքական իրադարձությունների, բարեփոխումների եւ նոր կառավարության առջև ծառացած մարտահրավերների վերլուծություն:

Պարզվում է՝ ամերիկյան փողերով որոշել են փորձի փոխանակում անել վրացիների հետ: «Բազմազգ Վրաստան» սոցիալական շարժումը ստացել է 77 056 դոլար՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության եւ պատշաճ գործընթացների ապահովման համար: Դրամաշնորհ ստացողը պարտավորվել է կազմակերպել սեմինարներ Թբիլիսիում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ ՀՀ կառավարության ներկայացուցիչների համար `ավելի լավ հասկանալու համար Վրաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ 2003 թ.-ի վարդերի հեղափոխությունից հետո: Կազմակերպությունը կշարունակի ուժեղացնել իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ցանցը Հայաստանից եւ Վրաստանից `տեղեկատվության տարածումը հեշտացնելու համար:

Իրավապաշտպան ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԻ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը եւս անմասն չի մնացել NED-ի գրանտներից՝ ստանալով շուրջ 36 396 դոլար: Իսկ քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը ստացել է  38 250 դոլար՝ պարտավորվելով նպաստել ավելի լավ պատկերացում կազմելուն երկրի ներսում եւ միջազգային մակարդակում հայաստանյան քաղաքականության եւ քաղաքական դիրքերի մասին: Կազմակերպությունը պետք է անցկացնի ուսումնական այցեր Ռուսաստանից անկախ լրագրողների, հանդիպումներ ունենա հայ քաղաքական գործիչների եւ քաղաքացիական հասարակության հետ, հարցազրույցներ անցկացնի Հայաստանի առաջատար քաղաքական կուսակցությունների հետ՝ իրենց քաղաքական դիրքորոշումների վերաբերյալ, դասընթացներ անցկացնի տեղական լրագրողների համար:

Քաղաքական մուլտֆիլմեր նկարահանելու համար «Ամբերլա» լրագրողների միջազգային կազմակերպությունը ստացել է 53 410 դոլար: Վերջիններիս նպատակն է  ընթացիկ իրադարձությունները քննարկել քաղաքական երգիծանքի միջոցով: Կազմակերպությունն իր կայքում պետք է հրապարկի քաղաքական մուլտֆիլմեր՝ քաղաքական եւ ընթացիկ իրադարձությունների համապատասխան թեմաների վերաբերյալ: Նրանք պարտավորվել են իրենց նյութերը տարածել համացանցային հարթակներում եւ սոցիալական ցանցերի միջոցով:

«Վելես» հասարակական կազմակերպությունը, որի նախագահն է ՄԱՐԻՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ, ստացել է  50 450 դոլար, որպեսզի նպաստի կառավարության պատասխանատվությանը եւ արդարադատության մատչելիությանը Հայաստանում: Դրամաշնորհ ստացողը պետք է հետեւի չարաշահման դեպքերին, իրավաբանական օգնություն ցուցաբերի պետական պաշտոնյաների կողմից կատարված հանցագործությունների զոհերին, ինչպես նաեւ տրամադրի տեղեկատվական նյութեր՝ իրավունքի խախտման դեպքերում դատական վարույթի վերաբերյալ: Կազմակերպությունը պարտավորվում է նաեւ պատրաստել զեկույցներ պետական պաշտոնյաների կողմից իշխանությունների կողմից չարաշահման դեպքերի վերաբերյալ հանրային բաշխման մասին, ստեղծել բլոգ, որտեղ կհրապարակվի Հայաստանում կոռուպցիայի դեպքերը, ինչպես նաեւ մամուլի ասուլիսներ կանցկացնի ՝ ծրագրի արդյունքների մասին հայտարարելու համար:

«Բնապահպանական իրավունք» ՀԿ-ն NED-ից ստացել է 37 010 դոլար, իսկ «Հետաքննող լրագրող» հասարակական կազմակերպությունը՝ 57 980 դոլար:  Իսկ ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆԻՆ պատկանող Հելսինկյան ասոցիացիան ստացել է  55 080 դոլար: «Միլիտարիզմ. ապատեղեկատվական պատմություն հայ հասարակության մեջ» նախագծի շրջանակում «Սոցիոսկոպ» սոցիալական հետազոտությունների եւ խորհրդատվության կենտրոնը ստացել է  49 940 դոլար, որպեսզի հայ տեղեկատվական տարածքը պաշտպանի ո՛չ ավել, ո՛չ պակաս «ավտորիտար դերասանների» վնասակար ազդեցությունից: Դրամաշնորհ ստացողը կուսումնասիրի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հրապարակային հայտարարությունները՝ վերլուծելու, թե ինչպես են արտաքին եւ տեղական ավտորիտար գործողությունները ձգտում օգտագործել բնակչությունը վախեցնելու եւ հասարակական կարծիքը շահարկելու համար: Այս հակասական թեմայի հասարակական քննարկումը ուժեղացնելու համար կազմակերպությունը իրականացնելու է մոնիթորինգ, հոդվածներ եւ գրառումներ, անցկացնելու է փոքր սեմինարներ եւ եզրափակիչ գիտաժողով: Հոդվածները հրապարակվելու են համացանցում եւ գրքում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հրանտ Մաթևոսյանի՝ Ահնիձորում գտնվող տունը ստացել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակԳժի հերթական գույժը չուշացավ. Ալլա ՀակոբյանՔիթդ ամեն տեղ մի՛ խոթիր, զզվացրել ես դու բոլորին, ժամանակն է՝ կնկադ վերցրու, թող ու գնա. Ա. ՀակոբյանԽաչատուր Սուքիասյանը' ՄոնակոյումՍպերցյանը` մրցաշրջանի ավարտին իր և Մխիթարյանի երկխոսության մասին(տեսանյութ)Ջոն վան’տ Սխիպը` Հայաստանի հավաքականի հայտացուցակում չընդգրկված ֆուտբոլիստների մասինԵս Հայ առաքելական եկեղեցու հետևորդ չեմ, Վեհափառն էլ ազգընտիր չէ. ՔՊ խմբակցության պատգամավորՆա չէր կարող առանց ինձ հաղթել նախագահական ընտրություններում, ինչպիսի՜ երախտամոռություն. Մասկը պատասխանել է ԹրամփինԱդրբեջանական կողմը կատաղած է, վտանգն՝ իրական. Գրիգորի ԱյվազյանԵկեղեցին եվս պետք է ինչ-որ դրսեւորում ունենա հրապարակային քարոզչական պայքարի մեջ. Վարդան Խաչատրյան ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ «Պլանավորման և վերանայման գործընթաց» փաստաթղթի կատարման ընթացքի գնահատման աշխատանքային խմբերի նիստՆիկոլին չե՞ն բացատրել, որ ամեն մարդ ըստ սեփական սառնարանի պարունակության է սոցիալական վիճակի մասին կարծիք կազմում.Armenian infoՎրաստանը 52 հայկական բեռնատարների թույլատրել է հատել սահմանըՀայաստանում սպառողական գների ինդեքսը աճել է 3%-ով։«Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթը ընկալում ենք որպես uպառնալիք ՀՀ-ի նկատմամբ. Արարատ ՄիրզոյանԳերիների հարցն ամենացավոտն է, որտեղ կառուցողական զրույց չի ստացվում Բաքվի հետ, ուրախ լուր չկաԵրևանում փախցրել են «Mercedes»-ն ու դարձել մի քանի ավտոմեքենաների վթարի հեղինակ«Գրանդ Քենդի»-ի մի քանի տեսակի պաղպաղակներում խախտումներ են արձանագրվել․ ընկերության առանձին գործառույթը կասեցվել էՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոզա Դավթյանի նոր տեսահոլովակը շփոթմունք է առաջացրել հանրության մոտ՝ հղիության մասին ենթադրությունների պատճառովԻնքնախոստովանվեց 2018թ․ իշխանազավթման գլխավոր նպատակներից մեկը. Արտակ ԶաքարյանՀՀ ՊՆ-ն հայտարարում էՍոցիալական հարթակներում ձայնը նմանակելով գումար են խնդրում. խարդախության նոր տեսակ (վիդեո)Վրաստանն արգելել է, որ վրացական գրանցմամբ ինքնաթիռը Հայաստանի ֆուտբոլի հավաքականին տանի ԿոսովոԽայտառակ վիճակ Երեւանի կենտրոնում. երեխաների օրը՝ բախտի հույսինՐոպե առաջ պատրաստ ենք Բաքվի հետ երկխոսել խաղաղության պայմանագրի ստորագրման տեղի ու ժամի շուրջ. Արարատ Միրզոյան (տեսանյութ)Էրդողանը Փաշինյանի հետ զրույցում գոհունակություն է հայտնել Թուրքիա-Հայաստան շփումների կապակցությամբ. Թուրքիայի նախագահականԻնչ պետք է անեն այս թափթփուկները՝ ձերբակալե՞ն, թող առաջինը ինձ ձերբակալեն․ Գուգարաց թեմի առաջնորդը իշխանությունների հաթաթաների մասինՄատվիենկոն պաշտոնական այցով ժամանել է ԵրևանԻնչպես դառնալ միլիարդատեր. Լյուսի Գուոյի պատմությունը, ով «գահընկեց արեց» Թեյլոր Սվիֆթին՝ դառնալով ամենաերիտասարդ կին միլիարդատերըՄիխայիլ Միշուստինն ԱՊՀ գործընկերներին առաջարկել է միանալ Եվրասիական տնտեսական միությունում ընդունված միասնական մաքսային տարանցիկ համակարգԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա ՄինսկումԱզնվորեն հավատում է, որ ես ծախել եմ, չգիտեմ՝ ինչ եմ արել. Արարատ ՄիրզոյանՄարդիկ կան հոգևորականների ձեռքերն են համբուրում, ուզում եմ իմանամ այդ ձեռքը դրանից առաջ որտեղ էր, արժի՞ այդ ձեռքը համբուրեմ, թե՝ չարժի. Ալեն Սիմոնյան«Աշխարհը դրանից փուլ չի գալիս»․ Միրզոյանը՝ ՀՀ–ՌԴ հարաբերությունների մասինՇուտով հետաքրքիր նորություն կլինի. Ալեն ՍիմոնյանՀայաստանի հավաքականը մեկնեց Կոսովո՝ չնայած Վրաստանի արգելքիՄենք կոչ ենք անում իշխող կուսակցությանը մնալ կոռեկտության սահմանների մեջ. Ռումինյաի Հայոց ԹեմՓաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերՈրոշ մարդիկ ուզում են՝ սպանություններ տեղի ունենան, զրահապատել եմ տալու մեքենաս. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Եվրոպայում մտահոգված են, որ ընկերությունները կարող են նորից սկսել գազ գնել ՌուսաստանիցԿաթողիկոսը բա ի՞նչ պետք է անի, որ չհեռանա, կարա կուսակցություն բացի, ամուսնանա, երեխաներ ունենա, թոռներին մեծացնի. Սիմոնյան (Տեսանյութ)Հայաստանը չի վճարել ՀԱՊԿ անդամակցության վճարը 2024 թվականինԱյսօր Մենչի դստեր հարսանիքն է. Էլինայի հուզիչ հրապարակումը Մենչի մասին հայրական տնից գնալուց առաջՌուսաստանը դարձել է Իրանում խոշորագույն օտարերկրյա ներդրողըԿրեմլը հայտնել է՝ ինչու է Պուտինի և Թրամփի զրույցն ավելի կարճ տևել, քան նախորդըՔրեակատարողական ծառայության պետն ընդունել է ցմահ դատապարտյալներինՍևանա լճից լրացուցիչ ջրառ չի իրականացվի. պարզաբանումԳիտեի, որ ԿԳՄՍ տեղափոխվելու խնդիր կար, բայց կոնկրետ այս տեսքով տեղյակ չէի. «Մայր Հայաստան» թանգարանի տնօրենԱրարատ Միրզոյանը հայտնել է Իրանի նախագահի՝ Հայաստան սպասվելիք այցի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top