«ՔԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԱՐԺԵՎՈՐՎԱԾ ՉԷ, ՀԵՆՑ ԷՍՊԵՍ ԷԼ ԳԱՀԱՎԻԺԵԼՈՒ ԵՆՔ ԱՆԴՈՒՆԴԸ». ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ
Շոու բիզնես
«Իրավունքը» զրուցել է երգչուհի, երգահան, հեղինակ-կատարող, վոկալի մասնագետ ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ հետ:
— Եղավ համավարակ, պատերազմ… Դուք ինչպե՞ս հաղթահարեցիք այդ ծանր օրերը:
— Պատերազմից չխոսեմ՝ ասելու ոչինչ չունեմ: Կորցրինք ընկերներ, նրանց երեխաներին, ավելի շատ զոհ տվեցինք, քան առաջին արցախյանի 4 տարվա ընթացքում… այդքան հայրենի հող կորցրինք… ի՞նչ ասեմ… Իսկ համավարակ չկար՝ քաղաքական այդ գլոբալիստական այլանդակ ծրագրին տեղյակ էինք դեռ տարիներ առաջ: Գիտեինք տարի ու անգամ հայտարարման օրը: Ցավոք, միայն կոնսպիրոլոգի տպավորություն թողեցինք սկզբում, երբ հայտարարում ու նախազգուշացնում էինք մարդկանց: Հետո, իհարկե, շատերի աչքերը բացվեցին, բայց, ցավոք, ուշ: Ասածս ճիշտ հասկացեք՝ ես չեմ ասում, թե վիրուսը չկար, այլ համավարակ չկար: Շատերին խնամել եմ, գրկել-համբուրել, որ վախից ազատվեն: Դիմակ չեմ հագել ու պայքարել եմ դրա դեմ: Չեմ վարակվել, չեմ պատվաստվել ու չեմ պատվաստվելու այդ փորձություն չանցած փորձանյութով ու բոլոր հնարավորություններս ու ջանքերս գործադրելու եմ, որպեսզի այն սրիկաները, որոնք համաձայնվեցին այդ մարդատյաց ծրագրին ու պարտադրեցին ժողովրդին՝ իրենց արժանի պատիժը ստանան: Շատ ծավալուն թեմա է, այսքանով խոսքս ավարտեմ:
— Նոր ստեղծագործական ծրագրեր ունե՞ք:
— Քանի այս որակի իշխանություններ ենք ունենում՝ ոչ: Քանի մշակութային հեղափոխություն չի արվել, ինչի գերկարեւորության մասին անվերջ բարձրաձայնել ենք, քիչ թե շատ արվեստ ներկայացնողները հնարավորություններից զրկված են:
— Հայաստանյան ներկայիս երգարվեստի մասին ի՞նչ կարծիք ունեք:
— Ներկայիս եւ վերջին, երեւի, 20 տարիների ընթացքում միայն աղավաղվել է այդ ասպարեզը: Մենք, ի տարբերություն թեկուզ մեր հարեւան վրացիների ու ռուսների, չստեղծեցինք ազգային որակյալ էստրադա կամ փոփ՝ ինչպես կուզեք, այլ կապկեցինք նեգրերի ու է՛լ ավելի վատ՝ թուրքերի ու արաբների երգերը: Պետական ո՛չ մի ծրագիր կամ գոնե վերահսկողություն: Եվ ոչ միայն երգարվեստը, նույն ողբալի վիճակում են արվեստի եւ մյուս բնագավառները:
— Ինչի՞ պակաս ու կարիք ունի մեր այսօրվա երգարվեստը:
— Պետական լուրջ ծրագրերի կարիքը կա: Որակյալի, գովազդի ու տարածման անհրաժեշտությունը կա: Մենք ունենք շատ շնորհալի արտիստներ արվեստի բոլոր բնագավառներում, ունենք լավ գրողներ, կոմպոզիտորներ, դերասաններ, երգիչներ, ռեժիսորներ ու սցենարիստեր: Բայց արժեքավորի ու կրթականի համար վճարողը կամ ֆինասավորումը չկա: Այլանդակությունների համար՝ ինչքան ուզեք:
— Որոշ մտավորականներ, մշակութային գործիչներ ընդվզում են ներկայիս կառավարության դեմ: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը:
— Իսկ ի՞նչ ասել է՝ մտավորական: Այդ եզրույթն ինձ համար արդեն վաղուց գոյություն չունի: Չգիտեմ՝ ով, ում եւ ինչի դեմ է ընդվզում, բայց ես միայն ա՛յս կառավարության դեմ չէ, որ ընդվզում եմ, այլ վերջին բոլորի դեմ եմ ընդվզել ու ընդվզում: Դրանք մեկը մյուսի շարունակությունն են, էական ոչ մի տարբերություն: Դրանցից եւ ո՛չ մեկը ազգի շահերը չպաշտպանեց: Եվ ցավն այն է, որ փոխարինող էլ չունենք… Ես միշտ դեմ եմ եղել կուսակցականությանը: Ինձ համար միակ լուծումը լավագույն մասնագետներից կազմված կոալիցիոն կառավարությունն է: Եվ առաջին քայլը, որը պիտի արվի՝ պիտի փոխվի այս Սահմանադրությունը: Այլ պարագայում մենք միշտ կունենանք այ էսպիսի կառավարություն:
— Ժամանակին Դուք արտահայտվում էիք ամերիկյան բիոլաբորատորիաների դեմ: Այսօր ՀՀ-ում շարունակում են գործել դրանք: Եթե այսպես շարունակվի, ըստ Ձեզ, ի՞նչ վիճակում կհայտնվենք:
— Ես հիմա էլ եմ դեմ օտարների բիոլաբորատորիաներին, որոնց աշխատանքը մեր երկրում վտանգավոր եմ համարում: Մեզ, իհարկե, պետք են բիոլաբորատորիաներ, բայց մերը: Իսկ ինչո՞ւ ոչ, ինչո՞ւ մենք չպիտի ունենաք թե՛ պաշտպանական, թե՛ հարձակվողական բիոզենքեր: Մենք տաղանդավոր, աստվածատուրիկ ազգ ենք: Մենք կարող էինք եւ կարող ենք ունենալ՝ ատոմայինից սկսած ժամանակակից բոլոր զենքերը: Մենք կարող էինք եւ կարող ենք ունենալ հզոր, ներկայանալի գիտնականներ ու արվեստի գործիչներ: Մենք կարող էինք եւ կարող ենք ունենալ ամենալավ կրթական օջախները: Մենք կարող էինք ունենալ ամեն ինչ… եւ դեռ կարող ենք… Քանի ազգային մշակույթը արժեւորված չէ, հենց էսպես էլ գահավիժելու ենք անդունդը: Այսօր մեր տեսակի լինելիության խնդիրն է դրված, բոլոր առումներով: Մեզ ազգային նոր զարթոնք է պետք, որի հիմքը՝ արժեհամակարգը, կլինի նախեւառաջ մշակութային:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ