Օգտագործված անդուր կերպարներ, իրենց պարտքն են համարում մի հիմարություն անպայման ասել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին. Վահան Բաբայան
Թավշյա տեռոր
Վերջին շրջանում կրկին ակտիվացել են որոշ անհայրենիք և ցածրակարգ, բազմակի օգտագործված անդուր կերպարներ, որոնք իրենց պարտքն են համարում մի հիմարություն անպայման ասել ՀՀ 3-րդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի մասին: Սրանք էն պարազիտ կերպարներն են, որ նույնիսկ չեն էլ կարող մի սեփական միտք արտաբերել, այլ լրիվ հրահանգով գրած տված իբր իրենց սեփական կարծիքն են ասում, բայց ակնհայտ է, որ բոլոր այդ անդուր կերպարների ակտիվացումը և կենտրոնացված տեղեկատվական «հարձակման» գործողությունները նախապես մշակված և պլանավորված բնույթ են կրում:
Ու կրկին թիրախում Սերժ Սարգսյանն է, որովհետև նա էր մինչ 2018-ը և 2018-ին խանգարում հակահայկական ծրագրերի իրականացմանը, նույնն էլ այսօր: Որովհետև Սերժ Սարգսյանը Արցախյան ազատամարտում հաղթանակի խորհրդանիշներից է, որովհետև այդքան ստեր և միֆեր տարածելուց հետո Սերժ Սարգսյանը կրկին քաղաքական դաշտի օլիմպոսում է, որովհետև եթե մի քանի կյանք էլ ապրեն այդ անդուր կերպարները և իրենց տերերը միևնույնն է Սերժ Սարգսյանի ստեղծածի, կառուցածի մեկ տոկոսը չեն կարողանա անել:
Ու չեն կարողանա, որովհետև ոչ թե չունեն այդ կարողությունն ու ունակությունը, այլ նրանք ուրիշ բանի համար են այստեղ երևում, խոսում, նրանք ցանկացել են փշրել, ջարդել, վերացնել Սերժ Սարգսյանի և հերոս սերնդի ստեղծած արժեքները և ժառանգությունը: Դա է նրանց սև առաքելությունը:
Վստահ եմ չի ստացվելու, չեն կարողանալու, հայի ուժեղ և իմաստուն տեսակը հաղթելու է: