Երբ պարտությունն ու կապիտուլյացիան փառաբանում ես, թշնամին ավելի է լկտիանում. Շարմազանով
Թավշյա տեռոր
Պաշտոնապես հաստատվեց, որ Արցախում ադրբեջանական կողմը դիմել է սադրանքի։
Սա է նիկոլիզմի բերած խաղաղության դարաշրջանը։
Երբ պարտությունն ու կապիտուլյացիան փառաբանում ես, թշնամին ավելի է լկտիանում։
Շուտով երեւի նիկոլիստները կմտնեն եթեր ու կասեն՝ մենք ի՞նչ անենք, ռուսն է Արցախի պատասխանատուն։
Դուք Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորից դարձրել եք «ճ» դասի կիսասուբյեկտ։
Բանակի հերն անիծեցիք, 4-5 միլիարդի զենք ու զինամթերք թողեցիք թշնամուն, հիմա էլ կասեք՝ նախկինները գցեցին մեր գրպանը։
Գլուխներդ տնկած ու՞ր հեղափոխություն արեցիք…
Ասեմ…
Հեղափոխություն արեցիք, որ պատերազմով կամ առանց պատերազմի ի՞նչ տալու է տաք ու Հայաստանը թուրքական ֆուռերի համար ասֆալտի ճամփա դարձնեք։
Հիմա սա էլ այդ օպերայի հերթական սերիան է, հա՞։