ՈւՂԻՂ․ Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը Պապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի Նիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրել Փաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում «Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ) Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակը Ունեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման Սարգսյան Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ Կոպիրկին Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ) Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներ

Ապագայի անունից խոստումներ չտամ. «Իրավունքի» վերջին հարցազրույցը Հրաչուհի Փալանդուզյանի հետ

Մշակութային

Խոր ցավով տեղեկացանք, որ մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԸ: Իր տեսակով լինելով պայքարող անձնավորություն` նա երբեք չհանդուրժեց անարդարությունը: «Իրավունքի» խմբագրական անձնակազմը ցավակցում է նրա ընտանիքին, ընկերներին ու գրչակիցներին եւ ներկայացնում մտավորականի հետ մեր վերջին հարցազրույցը:

«ԻՆՉ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Է «ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ» ՊԱՅՔԱՐԻՆ, ԵՍ ԱՅՏՆԵՂ ԵՄ ՀԱՄԱԿ ՀՈԳՈՎ»

– Հայ մշակույթի պահպանման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ պետք է տարվեն մեր երկրում, որպեսզի ազգադավ ու թշնամու հետ բարեկամություն անող սերունդ չունենանք:

– Այն կարծիքին չեմ, թե ներկա սերունդն ամբողջությամբ ազգադավ է ու տենչում է թշնամու հետ բարեկամություն անել: Այդ ախտը վարակել է մի փոքր հատվածի, որը դժբախտաբար պետության ղեկն իր ձեռքում է պահում: Որպեսզի այս վիճակը ողբերգական վախճան չունենա` նախ պետք է սրանց հեռացնել, ապա` եկող իշխանություններից պահանջել, որպեսզի հիմնիվեր փոխեն կրթական համակարգը: Հիմա տեսնում ենք, որ հայրենասիրությամբ աչքի են ընկնում, հանուն երկրի ապագայի պայքարում են ընտանեկան ճիշտ դաստիարակություն ստացածները, մինչդեռ դա պետք է լիներ պետության, կրթօջխների գլխավոր անելիքը: Իհարկե, օգտակար քայլեր եղել են, բայց հարկավոր էր անել առավելագույնը: Մեր ազգային արժեքների ու պատմության խեղաթյուրումը մեր թշնամիների գործած ավերածությունների շարքում առաջնային թիրախ է, նրանք ջանք ու ստոր միջոցներ չեն խնայում դրա համար, սակայն հակադարձում հատկապես հիմա չկա, հակառակը` որքան ուզես: Հայ մշակույթը հայի ինքնության, տաղանդի հավաստագիրն է, ինչ ունենք` մեր ձեռքով ստեղծածն է, մենք կարիք չունենք ուրիշինը փախցնելու, յուրացնելու, խնդիրը՝ եղածը պահպանելն է: Այդ հարցում կացությունը ողբերգական է, տեսեք, թե արցախյան որքան անգին գանձեր մնացին քոչվոր հորդաների ճանկերում, որոնք կա՛մ ոչնչացնում են մեր արարումները, կա՛մ՝ այլակերպում ու սեփականում: Շատ ենք ստեղծում, սիրով ենք ստեղծում, լավագույնն ենք ստեղծում, ու որքան էլ ցավալի է` անհոգաբար շաղ ենք տալիս, այս մտայնությունից պետք է իսպառ հրաժարվել, դողալ է պետք ամեն նշխարի համար:

– Գրական կյանքի զարգացման համար մեր երկրում ի՞նչ է արվում, կա՞ առաջընթաց, գրական ճիշտ դպրոց ունե՞նք:

– Իմ տեսածը խորհրդային շրջանն էր, երբ գրողներին պետական պատվերներ էին տալիս, մրցույթներ հայտարարում, մրցանակներ բաշխում, ստեղծագործելու պայմաններ հրամցնում, այսինքն` ձեւավորում էին գրական կյանք` իր լավ ու թերի արգասիքներով: Եվ հետխորհրդայինն եմ տեսնում` անկախական այս շրջանը, երբ գիրը հռչակվել է անձի ոգորումների տիրույթ, եւ նա ինչ մտքով անցնում` հեղում է: Այս «գործում» անկրկնելի են որոշ հայ գրողուհիներ` իրենց ներանձնական տենչանքների հրավառությամբ: Ես սա գրականություն չեմ համարում, այլ՝ վճարովի այլասերություն, ինչը եւս պատվեր է, բայց արդեն գալիս է անմարդկային ու հակահայ որջերից: Քանի որ գրական կյանքի պաշտոնական տիրույթներից ինքս դուրս եմ` այդ մասին դատողություններ չեմ անի, այլ խոսքս շարունակելով, սա կասեմ` իսկական գրողն ունի մեկ պատվիրատու` իր քանքարը, հաջողելու գրավականը նրա մարդկային վսեմ նկարագիրն է, մյուսը` իմացության պաշարը, այս արժանիքները նրան թույլ չի տա լինել հայրենադավ, տմարդի, ստրկամիտ: Ուրախ եմ, որ այդ սկզբունքներին հավատարիմ գրողներ հենց հիմա մեր կողքին կան եւ իրենց մեծարժեք գործերով մասնակցում են հայրենիքի ազատագրության պայքարին: Սրտի անասելի ցավ եմ զգում, որ շուտ հեռացան երկու գագաթներ` Ռազմիկ Դավոյանն ու Ալվարդ Պետրոսյանը: Նրանք, իրենցից առաջ գործած մեր մեծ գրողները, նրանց երեւելի հետեւորդները առանց ճռճռան բնութագրումների` հենց գրական դպրոց են: Չեմ ընդունում շինծու գաղափարախոսությունները` ռեալիզմ, նեոռեալիզմ, սիմվոլիզմ, էկզիստենցիալիզմ եւ այլն, մեզ համար կա եւ պետք է լինի մեկ դպրոց` ազգային գաղափարը, դրանում խտացված են հայի եւ բովանդակ մարդկության լավագույն հատկանիշները:  

– Երիտասարդ գրողների մասին ի՞նչ կասեք:

– Ինչպես բոլոր ժամանակներում` օժտվածների կողքին շատ են հանգաթուխ լացկանները: Քանի որ մեր կյանքից անգամ պետական պատվերով գիրք հրատարակելն է վերացել` շատ օժտվածներ մնում են անտեսված, հակառակ նրանց` ճարպիկ գրաքմոլները կարողանում են հովանավորներ ճարել ու հատորներ տպել: Սա անթույլատրելի վիճակ է, հարկավոր է լավ գրողների ու լավ գրքերի առջեւ լայն ճանապարհ բացել, մանավանդ նորելուկների, չէ՞ որ բացառված չէ, որ նրանց շարքերում լինեն նոր թումանյաններ ու սարոյաններ: Իրեն հարգող գրողը նվաստացման գնով երբեք սրան ու նրան չի դիմի, որպեսզի մի փոքրիկ գումար ստանա ու նվազագույն տպաքանակով իր ստեղծագործությունները լույս ընծայի: Չտպագրվելը գրելու խթան չէ, հուսալքության պատճառ է, հետեւապես շատ տաղանդավոր գրողներ կա՛մ առեւտրով են զբաղվում, կա՛մ լրագրությամբ, կա՛մ էլ ինձ նման բավարարվում են «Դիմագրքի» ընձեռումով: Ասեմ` այնքան էլ տխուր գործ չէ առցանց գրող լինելը: Թեեւ այս գարնանը «Մագաղաթ» կայքն ինձ հոբելյանական հուզիչ անակնկալ արեց` իր սուղ միջոցներով տպագրեց «Լրագրողի գանձատուփից» գրքիս առաջին մասը: Շնորհակալ եմ ոչ թե նվերի համար, այն ինքնին իրադարձություն է, այլ նրա համար, որ Արման Հովհաննիսյանն ու Քրիստինա Աբրահամյանը գիրը գնահատելու հարցում ավելի նրբամիտ եղան, քան նրանք, ովքեր դրան են կոչված ի պաշտոնե:      

– Ի՞նչ նոր ստեղծագործություն եք գրում:

– Թվում է, թե այս փոթորկալի, բուռն օրերում, երբ վճռվում է երկրի ճակատագիրը, միտքը չպետք է գրականորեն աշխատի` բացի իր համախոհներին հրապարակախոսական գրառումներ մատուցելուց, սակայն հակառակն է կատարվում` գրականությունն իրենը պահանջում է: Վերջերս գրեցի «Մշուշ» վերնագրով վիպակը, եւ «Դիմագրքի» ընկերներս ինձ երջանկացրին իրենց անսպասելի գովեստներով: Գրքի վերջին գլուխը ընթացիկ դեպքերի շարադրանքն է` դիտված իմ ընկալումների թանձրակետից: Երկու օր առաջ ավարտեցի հերթական պատմվածքս` «Ապրում են ճերմակ մարգարիտները» վերնագրով: Սա սիրային նրբին պատմություն է, որը բացարձակապես կապ չունի ներկա դեպքերի հետ, ամբողջովին ներանձնական տիրույթում է: Չգիտեմ ինչու սա պատահեց, 2000-ականներին էլ, երբ երկրում անհամեմատ բարվոք վիճակ էր, կար տնտեսական վերելք, չկար պատերազմ, ես գրում էի Հայոց ցեղասպանության, ազգային թեժ խնդիրների մասին վեպեր ու պատմվածքներ, այլ կերպ ասած` տագնապ ու ահազանգ հնչեցնող գործեր: Ես այս առեղծվածից բան չեմ հասկանում, հավանաբար ինքնապահպանության բնազդը մեր հոգու մի անկյունում ննջում է ու հարկավոր պահին ծառս է լինում: Ի դեպ, ինձ համար անհայտ է, թե որքանով կարելի է ասույթը գրական ժանր կոչել, ոմանց համոզմամբ դա իմաստասիրության` փիլիսոփայության տեսակ է, այդուհանդերձ, ես տասը տարուց ավելի դրանցով էջեր է, որ լցնում եմ (խնդրում եմ` չծիծաղեք): Մի ամբողջ գիրք է ձեւավորվել` 6000-ից ավելի մտքերով, խոհերով ու խորհուրդներով լի: Ահա վերջինը. «Գիտես, որ այրում է` ձեռքդ կրակին չես դնում, հիմարին ինչո՞ւ ես խոսեցնում»: Այսօրվա մասին է, ներհայաստանյան միջավայրում որքան առատ են խելացի մտքերը, նույնքան գարշելի են ապուշության հեղումները, ու որքան էլ դառն է խոստովանելը` վերջինների սկզբնաղբյուրը երկրի պատասխանատու կոչեցյալներն են:

– Այսօր կատարվող դեպքերը հետագայում տեղ կգտնե՞ն ձեր ստեղծագործություններում:

– Վաղվա մասին ոչինչ չեմ կարող ասել, այս երեկոյի մասին էլ չեմ կարող, միտքը գալիս է` սկսում ես շարահյուսել: Պատերազմ-2020-ն իր սարսափներով երկար ժամանակ ճնշում էր, ցավը չէր մեղմվում, հավանաբար նախախնամությունն էր թելադրողը, որ որոշեցի նստեմ ու գրեմ մի քանի պատմվածք`«Կապիտան Գոռ Վահանյան», «Ցոլակն», «Արծիվներ», «Շուշի», «Օլիգարխի որդին», որոնք պարունակում են լավատեսական կայծեր: Ժողովրդի ողնաշարը ջարդելու իրավունք ոչ ոք չունի, եթե անգամ դա կոչեն միակ ճշմարտություն: Ինչ վերաբերում է «Դիմադրության» պայքարին, ես այնտեղ եմ համակ հոգով, միեւնույն ժամանակ, «Դիմագրքում» գրում եմ բացահայտող ու խրախուսող տողեր, հոդվածներ, դիտարկումներ: Թե դրանք որքանով են հայության շահերից բխում, որքանով են մոտեցնում վերածննդի լուսաբացը, կիմանա ընթերցողը, ես անում եմ խղճիցս բխող ամեն հնարավորը: Օրվան համահունչ մտքի ակնթարթներ ծնվում են ամեն առիթով, իսկ իրականությունը գրական խտացում դառնալու համար ժամանակ է պահանջում: Տարիներ առաջ՝ հարցազրույցի ժամանակ, Հրանտ Մաթեւոսյանին հարցրի, թե ինչու չի գրում Հայոց ցեղասպանության մասին, պատասխանեց, թե ցավը դեռ չի անցել, դեռ չի կարող այդ մասին սառնասրտորեն գրել: Նա այդպես էլ այդ համազգային մեծ ցավը չհաղթահարեց, ես, դե, կին եմ, երեւի ավելի արագ դա կանեմ: Ամեն դեպքում, ապագայի անունից խոստումներ չտամ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ.-  Հրաչուհի Փալանդուզյանի սիրտը չդիմացավ, բայց մի վերջին պատգամ հասցրեց հղել: Ընդամենն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Լուրջ կուլ տված ապրում ենք... Արյունարբու թշնամիներով շրջապատված Բայազետի միջնաբերդից օգնության աղերսը ռուս զինվորականներին հասցնելու համար Րաֆֆին այլ միջոց չի մտածել, քան իր հերոսին քրդի շորեր հագցնելն ու նրան խենթի դեր տալը: Վարդան անունով Խենթն իր դերը հիանալի է կատարում, ոչ միայն նամակն է տեղ հասցնում, այլեւ թշնամու զորքերի մասին կարեւոր տեղեկություններ է հավաքում: Ռուս-թուրքական պատերազմի այդ կարճատեւ փուլում հաջողությունը հայերին բերանի ծայրով ժպտում է: Սա այլ պատմություն է, այդուհանդերձ խենթությունը ձոներգել է նաեւ Սեւակը՝ Երբ չի լինում ելք ու ճար, Խենթերն են գտնում հնար… Հիմա մենք ինչո՞ւ ենք այսքան լուրջ….»:






ՈւՂԻՂ․ Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսըՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակըՈւնեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման ՍարգսյանՌուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ ԿոպիրկինՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասինՄինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ ԶաքարյանԶատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասինՌուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպանՏարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՍրբազան Հայր, համայնքապետ, ուժայիններ, բկ ղեկավարներ. Եռատոնը Արթիկում իրական տոնի է վերածվել. ՖՈՏՈՇԱՐՔՈչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ ՍարգսյանՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Հայտնի վիրաբույժը նոր գերժամանակակից կլինիկա է հիմնել, նրա նոր հասցեն է. Երեւան բկ, 6-րդ հարկՔեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top