Ալիևները մեկնել են Շուշի ՄԱԿ-ում մտահոգված են Բերբոքի «գռեհիկ ռուսատյացությամբ» Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. Զուրաբյան Եռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ Շարմազանով Տիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ) Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի Պուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video) Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան Փաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ)

Մնում է հայացքդ ուղղես երկինք ու ասես՝ Տե՛ր, քեզ համար անկարելի ոչինչ չկա, գթա՜ ազգիս. Նիազյան

Մշակութային
«Երեկ երեկոյան հեռացանք Աղավնոյից․․․ Մի ոստիկան «ընկերաբար հորդորեց» լքել տարածքը, որովհետեւ «վաղը կարող է արդեն ուշ լինել»։ Հեռացանք, որովհետեւ մնալու հիմքեր չունեինք, որովհետեւ չափազանց անզոր էինք, որովհետեւ արեցինք, երեւի, ինչ կարող էինք․․․ Շատ են հարցնում՝ հը՞, ի՞նչ կար Աղավնոյում, հիմա ասեմ․․․
 
7-ամյա Ալեքսն իր ծննդյան օրը սեփական մահճակալն էր քանդում, որ հետո նայեր, թե ոնց են տեղավորում բեռնատարի մեջ։ Ասում եմ՝ Ալեքս, բա ի՞նչ նվիրեմ ծնունդիդ։ Նայում ա դեմքիս մեծի, շա՜տ մեծի խորը հայացքով ու ասում՝ սրանից հետո էլ ի՞նչ նվեր․․․ Կարինեի ընտանիքը տան ապրանքը բարձելուց հետո՝ ինչ մնացել էր, ինչ չէին կարող տանել, ինչ չէին ուզում տանել, հանեցին դուրս ու այրեցին՝ ամեն մեկը փորձելով, ինչպես կարող է, թաքցնել մատնիչ արցունքները․․․
15-ամյա Անիին ասում եմ՝ բա ի՞նչ ես ուզում սովորես, Երեւանում ի՞նչ պիտի անես, ասում ա՝ չեմ կարա սովորեմ, պիտի աշխատեմ, որ օգնեմ մորս․ Անիենց ընտանիքում 5, թե 6 երեխա էին․․․
 
Մի տատի, որ տեսել էր երկու պատերազմ, տեղահանվել արդեն 2 անգամ, տան պատերն էր անխնա համբուրում․․․ Էս ամենը սիրտ մաշող է, իհարկե, բայց շատ ավելի տխուր է, ականատես լինել, թե ինչպես են ռուսները վերցնում վավերագիր ռեժիսորի տեսախցիկը, որ էլ չնկարի, իսկ ադրբեջանցի լրագրողը գալիս է քթներիս տակ՝ ռուսներով շրջապատված, նկարում, հարցազրույց վերցնում ու գնում։
 
Ցավեցնող է, որ այդպես էլ ոչ ոք չտեսավ որեւէ գրավոր փաստաթուղթ՝ տարհանման հետ կապված, որ ՌԴ պաշտոնյան ինչ-որ լղոզված, անհասկանալի հայտարարություն է անում, ՄԻԵԴ-ը ինչ-որ միջանկյալ միջոցի մասին է խոսում, մեր իշխանությունն էլ է լռում, ընդդիմությունն էլ, իսկ ուժային կառույցները հորդորում են բնակիչներին՝ ոչնչին ուշադրություն չդարձնել ու անաղմուկ, առանց խնդիրներ ստեղծելու հեռանալ գյուղից։
 
Ցավեցնող է՝ տեսնել հերոս գյուղապետին, ով խոստովանում է՝ մենք մենակ ենք մնացել, եթե անգամ որոշենք պայքարել ու մեռնել, անգամ մեր դիակների հետեւից չեն գա․․․
 
Ցավեցնող է տեսնել ամերիկահայ Էլիսոնին, ով արդեն երկու ամիս է, թողած ամեն ինչ, ապրում է Աղավնոյում՝ բնակիչների կողքին ու լացելով կիսահայերեն ասում է՝ ես մնալ այստեղ, չուզեմ գնալ, իմ տուն, իմ հող էս է․․․ Ո՞նց մխիթարես, ո՞ւմ ի՞նչ ասես, դու, որ իրենց հոգսով ապրել ես ընդամենը 7 օր․․․ Եվ այս ամենի հետ մեկտեղ՝ ամենացավեցնողն այն է, որ Երեւանում շատերը չգիտեն Աղավնոյի տեղը․․․
 
Մնում է հայացքդ ուղղես երկինք ու ասես՝ Տե՛ր, քեզ համար անկարելի ոչինչ չկա, գթա՜ ազգիս․․․ Հետո բռունցքդ սեղմած ասես՝ Արցախը Հայաստան է ու վերջ․ մենք դեռ վերադառնալու ենք Աղավնո էլ, Բերձոր էլ, Շուշի էլ․․․ Ու էդ ամենից հետո՝ գնաս նստես երեխուդ կողքին ու ցույց տաս քարտեզը, ասես, որ էս շաբաթ-կիրակի ոչ թե կգնաք կառուսել, այլ կգնաք Արցախ շրջելու, կամ՝ Սյունիք, կամ՝ Տավուշ, կամ Լոռի․․․ Ճանապարհին էլ չմոռանաս երեխային ասել, որ խմած հյութի շիշը մեքենայի պատուհանից դուրս չնետի, ծամոնն աթոռի տակ չկպցնի, գիրք շատ կարդա, ընկերների մոտ էլ քիչ գլուխ գովա իր ունեցած թույն հեռախոսով կամ հոր քշած ավտոյով․․․
 
Ու կուժեղանանք, ու կարող ենք պահանջատեր լինել, ու կվերադառնանք․․․ Եթե ոչ մենք, գոնե էն եկող սերունդը, որ կիմանա Արցախի տեղն էլ, աղբամանի տեղն էլ, ով կհասկանա, որ հայրենիքը հենց ինքն է, ու իր ամեն մի փոքր քայլով կարող է քանդել այդ հայրենիքը կամ հզորացնել, ով կիմանա ե՛ւ բռունցքը սեղմել, ե՛ւ բռնել կողքինի ձեռքը, ե՛ւ հայացքն ուղղել երկինք, ով չի սպասի՝ հրդեհի բոցը հասնի իր տանը, նոր մտածի կրակը հանգցնելու մասին․․․ Ու մենք կվերադառնանք․․․», - գրել է գրող Արմեն Նիազյանը:





Ալիևները մեկնել են ՇուշիՄԱԿ-ում մտահոգված են Բերբոքի «գռեհիկ ռուսատյացությամբ»Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. ԶուրաբյանԵռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ ՇարմազանովՏիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ)Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՊուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video)Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանՓաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ)Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսինՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակըՈւնեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման ՍարգսյանՌուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ ԿոպիրկինՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասինՄինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ ԶաքարյանԶատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասինՌուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպանՏարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՍրբազան Հայր, համայնքապետ, ուժայիններ, բկ ղեկավարներ. Եռատոնը Արթիկում իրական տոնի է վերածվել. ՖՈՏՈՇԱՐՔՈչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ ՍարգսյանՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Հայտնի վիրաբույժը այլեւս գործունեությունը ծավալելու է Երեւան բկ-ումՔեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top