Andro&The Limba-ն ադրբեջանական «Ատլանտիկ Ռեքորդս Ռաշա» լէյբլի ներկայացուցիչներն են, որի ղեկավարն է Էմին Ագալարովը` Ալիևի նախկին փեսան. Աննա Հովներ
Մշակութային
Հոկտեմբերի 23-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա համերգ: Եվ ինչպես նշում է tomsarkgh.am էջը, որտեղ վաճառվում են համերգի տոմսերը` համերգը թեժ է լինելու:
Ովքե՞ր են այն երգիչներն, ում այսքան ուրախ և սրտատրոփ սպասում են կազմակերպիչները` ուշադրությու՜ն. Andro&The Limba-ն. ադրբեջանական «Ատլանտիկ Ռեքորդս Ռաշա» լէյբլի ներկայացուցիչները, որի ղեկավարն է Էմին Ագալարովը` Ալիևի նախկին փեսան:
Սա այն ոհմակն է, որը ողջ քառօրյա պատերազմի ընթացքում քարոզում էր ատելություն հայերի նկատմամբ և բացահայտ ուրախանում ամեն հայ զինվորի զոհվելու վրա:
Հայաստանի իշխանությունները ձեռք են առնում ողջ հայ ժողովրդին: Ամեն օր մենք կորցնում ենք տարածքներ, ժողովուրդը մնացել է անտուն, մինչև այսօր ունենք գերիներ, իսկ սրանք հրավիրում են Երևան հայ տղերքի մահով հրճվողներին, իսկ կազմակերպիչները փող աշխատելու մոլուցքի ազդեցության տակ մի բան էլ գովազդում են և հրճվում:
Լավ, դուք չեք ամաչու՞մ: Սա նույնն է, եթե ֆաշիստական Գերմանիայում ռուսի համերգը դնեին, կամ հակառակը: Սա նույնն է, ոնցոր հիմա Ռուսաստանում դնեն ուկրաինական ռուսաֆոբ որևէ կատարողի համերգը Կրեմլում: Ես չեմ պատկերացնում պարզապես ձեր դեգրադացիայի աստիճանը, ձեր անինքնասեր լինելու աստիճանը: Դուք ո՞վ եք. թու՞րք, սրբապի՞ղծ, հիմա՞ր:
Եվ ինչ որ հայ պետք է դեռ տոմս առնի, գնա այդ համերգին և ուրախանա՞:
Ես միանում եմ այն հայրենասեր և մտահոգ հայերին, ովքեր բողոքի ակցիա են հայտարարել, և պահանջում չեղարկել այդ խայտառակ համերգը:
Ով համամիտ է` խնդրում եմ, տարածել այս գրառումը և կիսվել ձեր ընկերների հետ:
Tomsarkgh.am, ԱՄՈ՜Թ ՁԵԶ