Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ Բագրատյան Կրեմլը կհայտարարի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում, երբ որ Պուտինն անհրաժեշտ համարի. Պեսկով Գետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկ ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին. մանրամասներ 2-ամյա Տիգրանի որոնումներից Հոսանքահարման հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանը Դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող․ ՀՀ ՊՆ Լրագրող է զոհվել Գազայում Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանը Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Կոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. Պապոյան Զելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»

Ինչո՞ւ են որոշ կրոնական կազմակերպություններ ակտիվացել

Հասարակություն

Հայաստանում «Եհովայի վկաների» թիվը (ըստ նրանց ոչ պաշտոնական աղբյուրների)  2011 թվականից սկսված` ոչ միայն աճ չի գրանցում, այլ նաեւ հակառակը՝ տարեցտարի նվազում է: Եվ չնայած այս իրականությանը`«Եհովայի վկաները» չեն դադարում իրենց փողոցային քարոզները, իսկ համավարակից ու պատերազմից բարեհաջող խուսանավելուց հետո` ակտիվորեն նորից դուրս են եկել փողոցներ: Ի՞նչն է նրանց առավել հետաքրքիր հիմա փողոցային անցուդարձում՝ «Աստծո արքայության» մասին խոսելը, թե՞ այլ խնդիր են լուծում, «Իրավունքը» հետաքրքրվեց «Դիալոգ» Կրոնի եւ հանրային կապերի ուսումնավերլուծական կենտրոնի ղեկավար ԱԼՄԱՍՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՑ:

— Քչերը գիտեն, որ Եհովայի վկաներն ամեն ամիս իրենց պարբերականներում անդրադառնում են ոչ թե աստվածաշնչային իրողություններին կամ մեկնաբանություններին, այլ սոցիալական խնդիրներին, որոնց տալիս են աստվածաշնչային մեկնաբանություններ: Առհասարակ, նրանց ամբողջ գործունեությունn ուղղված է պարզ կենցաղային վախերը Աստվածային «գիտելիքներով» փարատելուն: Իսկ սոցիալական խոցելի խնդիրների մոնիթորինգը իրականացվում է հենց փողոցներում: Օրինակ, եթե ձեզ մոտենան եւ հարցնեն, թե ինչ եք մտածում ռուս-ուկրաինական պատերազմի մասին, արդյոք Աստծո կամքով է առաջնորդվում Պուտինը, դուք դժվար թե արձագանքեք կամ ձեր անկեղծ կարծիքը հայտնեք: Իսկ եթե նման հարցերը շոշափվեն եւ բարձրաձայնվեն «Աստծո արքայության», «դրախտի» եւ փրկության հարցերի քողարկման ներքո, ակնհայտ է, որ դուք ոչ միայն անկեղծ կարծիք կհայտնեք, այլ նաեւ ձեր հարցերի միջոցով անկախ ձեզնից կուղղորդեք խոսակցությունը ճիշտ ուղղությամբ: Եթե վերցնենք այն հանգամանքը, որ Հայաստանում տվյալ պահին գտնվում են ռուսները, եվրոպացիները, իրանցիները, ուկրաինացիները, ապա շատ ավելի հիանալի միջոց հանրության կարծիքը հավաքագրելու համար հնարավոր չէ գտնել: Այնուհետեւ ձեր պատասխանները կմշակվեն եւ կհավաքագրվեն «Եհովայի վկաների» կողմից հատուկ լրացված անկետաներում` որպես «հավատքով անհանգստացած մարդկանց» կարծիքներ, եւ  կուղարկվեն «Եհովայի վկաների» կենտրոնական գրասենյակ՝ ԱՄՆ, այնտեղ կմշակվեն ու իբրեւ թե սոցիալական նշանակության խնդիր` հարց ու պատասխանով կտպագրվեն «Դիտարանում»: Իսկ շատ ավելի իրականում կծառայեն գլոբալիստական նպատակների համար՝ հետագայում տվյալ հասարակության համար մշակված հատուկ  ռազմավարությամբ: Իսկ այդ ռազմավարություններից մեկն էլ, օրինակ, «Եհովայի վկաների» կողմից քարոզելն է խաղաղության կեղծիքը, որը առավել եւս շատ հաճելի է լսել մարդկանց հիմա, երբ պատերազմի հրեշավոր հետեւանքները դեռ թարմ են մեր աչքի առաջ, եւ պատերազմի վախն էլ, առանց հարցնելու, բաց դռնով մտնում է մեր տներից ներս: Պատերազմից վախենում են բոլորը, որովհետեւ դա վախենալու է, բայց ավելի վախենալու է կանգնած լինել հավատքի կեղծ ճանապարհին, որտեղ մահանում է ոչ միայն մարմինը, այլ` հոգին:

«Գոյություն չունեն պետություններ, որոնք իրենց քաղաքացիներին ապահովում են իրավունք ընտրելու՝ արդյոք պատերազմը արդար է, թե` անարդար, հետեւաբար նաեւ ընտրության հնարավորություն չկա՝ կատարել կամ չկատարել իրենց քաղաքացիական պարտքը երկիրը պաշտպանելու գործում։ Եթե պետությունը վերապահեր այդպիսի իրավասություն յուրաքանչյուր քաղաքացուն, ապա այն կդադարեր որպես պետություն գոյություն ունենալուց։ Հետեւաբար, պատերազմի արդար կամ անարդար լինելու որոշումը չի կարող թողնվել առանձին քաղաքացիների հայեցողությանը։ Այդ հարցին չեն կարող պատասխանել անգամ արդի պատմաբանները։ Հաճախ պատմությունը ինքն է դատավճիռ եզրակացնում` կախված պատերազմի արդյունքներից։ Այնպես որ, յուրաքանչյուր քաղաքացու դիրքորոշումը պատերազմի արդարության/անարդարության վերաբերյալ չի կարող գնալ այնքան հեռու, որպեսզի արդարացնի պետությանը զգալի վնաս հասցնելու գործողությունները», - այս մեջբերումը 1964թ.-ին Համբուրգի դատարանի կողմից Եհովայի վկաներին զինվորական ծառայությունից խուսափելու պատճառով կալանքի տակ գտնվելու փոխհատուցման պահանջի մերժման հիմնավորումից է։

Այո՛, գոյություն չունեն պետություններ, որտեղ առանձին քաղաքացին կարող է որոշում կայացնել այդ երկրի ռազմական գործողությունների ճշմարտացիության վերաբերյալ, մանավանդ եթե այդ գործողությունները վերաբերվում են ինքնության, ազգության, պետականության եւ կրոնի պահպանմանը։ Գոյություն ունի միայն մեկ որոշում՝ դա սրտի եւ խղճի որոշումն է, որի վրա ներազդելուն են միտված մի շարք գաղափարախոսական կազմակերպություններ, որոնց օգնում են նաեւ կրոնական հիմքով ստեղծված կազմակերպությունները։ Շատ անգամ աննկատ են մնում կրոնական կազմակերպությունների ազդեցությունը ընդհանուր համաշխարհային քաղաքական գործընթացներում։ Սակայն դրանց դերը «անգնահատելի է»: Իսկ մեր քաղաքացիներին խորհուրդ կտամ չտրվել կրոնական կազմակերպությունների ծուղակներին եւ ընդհանրապես չմտնել երկխոսության մեջ ու առավել եւս կիսվել իրենց մտածումներով անհասկանալի դավանական հիմք  ունեցող հավատավաճառների հետ։ Այս պահին մեզ համար կարեւոր է համախբվել այն արժեքների շուրջ, որոնք կնպաստեն մեր ազգի ուժի ամրապնդմանը եւ առողջացմանը։ Եվ այդ ինստիտուտներից մեկը հենց Հայ Առաքելական եկեղեցին է՝ անկախ նրանից, թե այս պահին մարդը հավատք ունի կամ՝ ոչ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ ԲագրատյանԿրեմլը կհայտարարի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում, երբ որ Պուտինն անհրաժեշտ համարի. ՊեսկովԳետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկ ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին. մանրամասներ 2-ամյա Տիգրանի որոնումներիցՀոսանքահարման հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանը Դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող․ ՀՀ ՊՆ Լրագրող է զոհվել Գազայում Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքինՊապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանըՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՄարսի վրա հսկա ստորգետնյա օվկիանոս է հայտնաբերվելԿոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. ՊապոյանԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՀռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի ՈւկրաինաՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետՍահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱստղագուշակ՝ մայիսի 13-ի համարՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստՋուր չի լինիԵրկար ժամանակ լույս չի լինիԹրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի«Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները«Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն«Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵվրամիությանըԿատարը Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Boeing 747-8 ինքնաթիռ (Ֆոտո)Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումըՍտամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top