ԽՈՒՆՏԱՅԻ «ԲԵՐԴԻ ՈՒՂԵԳԻՐԸ»
Վերլուծություն
Չէ՛, նկարում պատկերվածը ֆոտոշոփ չէ, Տավուշի ՔՊ-ականի իրական նախընտրական պաստառ է: Մենք ավելացրել ենք միայն Նիկոլի դիմակը, և ուրիշ ոչինչ: Ի դեպ, հարևան Շիրակի մարզում մեր հումորասեր քաղաքացիներն այդ պաստառներն արդեն կնքել են «բերդի պուտյովկա»: Հիմա մենք չգիտենք` այդ ՏԻՄ թեկնածուն ով է, բայց ենթագիտակցաբար շատ ճիշտ պաստառ է սարքել: Այդ ամբողջ կապիտուլանտական կոդլի համար իրոք «բերդո՛ւմ» և միմիայն «բերդո՛ւմ» ապագա կա, այլապես զայրույթից պայթող քաղաքացիների ձեռքից չեն պրծնի: Թեև «բերդում» ցմահ նստելու են, բայց գոնե գերեզման ունենալն է երաշխավորված` այդպիսին է քրեակատարողական հիմնարկների կարգը:
ԱՆԿՅՈՒՆ ՔՇՎԱԾ ՀԱՐՃԵՐԸ
Կապիտուլյանտի բրյուսելյան կադրերը առավել քան զզվելի են: Այսպես կոչված «մարմնի լեզուն» ամեն ինչ ասում է, ասում է, որ դարձել է լրիվ կուռկուռի ձագ: Կատարյալ չմո: ՀՀ որևէ ղեկավար երբևէ այդպիսի տեսք չի ունեցել, գոնե կեցվածքից ՀՀ բոլոր երեք նախագահների պարագայում դժգոհելու բան հաստատ չկա: Ինչ վերաբերում է բուն բովանդակությանը, Արմեն Աշոտյանի բնորոշմամբ, կապիտուլյանտի արտաքին քաղաքականությունը «Վերածվել է աշխարհաքաղաքական հեշտոցի»: Իսկ ընդհանուր առմամբ. «Բրյուսելյան հանդիպումը, ինչպես եւ կանխատեսում էի, Նիկոլի համար դառնում է Արցախից վերջնականապես հրաժարվելու հիմքը»: Ամփոփ կետերով դա ունի հետևյալ տեսքը, և իրոք «սա պետական դավաճանության հերթական արարն է».
1. Փաստորեն, Ադրբեջանի պահանջը կատարվում է. կողմերը սկսում են «խաղաղության համաձայնագրի» նախապատրաստումը, իսկ ԱԳ նախարարները մեկ ամսվա ընթացքում պիտի հանդիպեն, որ աշխատեն տեքստի նախագծերի վրա:
2. Նշված պարբերության մեջ ակնհայտ է, որ այդ համաձայնագիրը չի վերաբերելու Արցախի հիմնախնդրին, այսինքն` պաշտոնական Երեւանը բրախում է Արցախը, այն թողնելով Ռուսաստանի կամ բախտի հույսին կամ Ադրբեջանին՝ հոշոտելու: :
3. Ի դեպ, եթե նախորդ հանդիպման հայտարարության մեջ «Լեռնային Ղարաբաղը» դարձել էր «Ղարաբաղ», ապա հիմա ընդհանրապես որեւէ հիշատակում չկա, ինչն ամբողջությամբ կրկին արտահայտում է Բաքվի տեսակետը:
Եվ իհարկե, պատահական չէ, որ Ալեն Սիմոնյանը մինչև սեպտեմբերի 5-ը մեկնեց արձակուրդ` շտապ արձակուրդից կանչելով Ռուբեն Ռուբինյանին: Չէ՞ որ պատրվակ է պետք` ԼՂՀ անկաղության հռչակման օրը` սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտ չգնալու համար: Այլապես, ժողովրդական խոսքով ասած, Ալիևը իր հարճի` Նիկոլի «ականջները կկտրի, կսարքի չոբանի շուն»:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի բնորոշմամբ. «ՀՀ Կառավարությունը զանազանում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից: Հայտարարություններն այնպես են ձևակերպված կարծես խոսքը երկու տարբեր՝ միմյանց հետ կապ չունեցող գործընթացների մասին է: Տեսեք նախօրեին Բրյուսելում կայացած Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունը և կհամոզվեք դրանում:
Կարծում եմ՝ ավելորդ է հիշեցնել, որ այս մոտեցումը Բաքվում է ձևավորվել: Դա Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումն է, որն արդեն ընդունվել է պաշտոնական Երևանի կողմից: Եվ դա ոչ այլ ինչ է, քան Արցախի ու հայ ժողովրդի շահի ստորադասում թշնամու երկրի մշակած օրակարգին:
Հայկական պետությունը երբեք այսքան հակահայկական չի եղել, որքան այսօր: Եվ այդ պետությունը խաղաղության պայմանագրի առարկայական բանակցություններ է սկսում Ադրբեջանի հետ (Բաքվի հաջորդ պահանջը): Թե ինչ է ստացվելու դրա վերջնարդյունքում, վստահ եմ, նույնպես պարզ է՝ խաղաղության փոխարեն մեր ժողովուրդը ստանալու է նոր հարվածներ և նոր կորուստներ: Ահա թե որտեղ է գնում այս գնացքը…»:
Այդ «գնացքի» հերթական «վագոնը» տեսանք Վեդիում: Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, մեկնաբանելով մամուլում և սոցցանցերում տարածված լուրերն ու թուրքերի մասնակցությամբ տեսանյութը (ինչ-որ թուրքեր փորձել են քեֆ անել Վեդիում, հայհոյել են հայերին, ինչից հետո անկոչ հյուրերի ու տեղացիների միջև բախում է եղել), ասել է, որ Ոստիկանությունը տեղեկացվել է, որ տեղի է ունենում միջադեպ՝ քաշքշուկ կամ վիճաբանություն մի խումբ անձանց միջև, որին արձագանքել է: Որ մի օր այս օրը գալու էր, պարզ էր ճիշտ այն օրվանից, երբ Նիկոլը կարգվեց վարչապետ: Հիմա հարցը հետևյալն է՝ որքանո՞վ կարելի է վստահ լինել, որ Ոստիկանությունը, որ Նիկոլի գրպանում է ամբողջությամբ, իսկապես մինչև վերջ հետամուտ կլինի միջադեպի բացահայտմանը, կամ եղելության մասին ճշմարտությունը կասեն հանրությանը: Օրինաչափ է, որ մի օր սրա շարունակությունը կլինի Երևանում: Ապագան եկել է` պատվազուրկ ժեխի ընտրած ապագան:
ԲԱՆԱԿԻՆ «ԴԱՎԱՃԱՆ» ԿԱՐԳԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Արդեն առիթ ունեցել էինք նշելու, որ զուգահեռվել էր Արցախի ՊԲ նախկին հրամանատարի ձերբակալությունը և Բերձորի և Աղավնոյի տները վառելու քրեական վարույթը: Իրենց տները վառողների դեմ քրգործ հարուցելը Արցախի ոստիկանությունը մերժեց արդարացման հիմքով` հանցակազմի բացակայությամբ, հիշատակելով հանրային մեծ ուշադրությունը: Չէ, չկարծեք, որ ոստիկանությունը հայրենասեր է, գաղութարարին ծառայող նույն աղբն են: Պարզապես Արցախում հիշում են 1960-ականների դեպքը` որ ազերի «մանկավարժը» տանջամահ էր արել հայ երեխային, սովետական КГБ-ի խիտ շարքերով շրջապատված` մեղմ դատեցին, սակայն արցախցիները, ծեծելով պահակախմբին, թուրք վիժվածքին սեփական ձեռքերով մահապատժի ենթարկեցին...
Իսկ գեներալ Միքայել Արզումանյանին կալանավորիցին ու նշանակեցին Շուշին հանձնելու մեղավոր: Ադրբեջանագետ Անժելա Էլիբռգովան իրավացիորեն հարցեր է հնչեցնում.
1. Ո՞վ է հանցավոր անգործություն դրսևորել պատերազմի նախապատրաստման փուլում,
2. Ո՞վ է սխալ կադրային քաղաքականություն վարել բանակում առանցքային պատասխանատու պաշտոնների նշանակումների հարցում նախապատերազմական փուլում,
3. Ո՞վ է զենքի գնման պլանը տապալել,
4. Ո՞վ է զորքի բացազատման հրաման տվողը,
5. Ո՞վ է Ջրականի ուղղության ճեղքման պատասխանատուն,
6. Ո՞վ է Հադրութի, Կովսականի, Սանասարի, Վարանդայի պաշտպանության կազմակերպման պատասխանատուն:
«Հերթով, կարգով էս հարցերի պատասխանները սկզբից տվեք, ոնց, երբ ու ինչի ադրբեջանական զորքը հասավ Շուշի: Օդից չեն իջել քաղաք, որ ձեր արևին շուստրիություն եք անում, վերջից սկսում»,- նշում է նա:
Ի դեպ, փորձել են անգամ ստել, թե Արզումանյանին լեգենդար Քյոխի ցուցմունքի հիման վրա են բռնել: Արցախի հերոս այն գեներալներն էլ, ում ոչ ոք չի կարող դնել կասկածի տակ` Լևոն Մնացականյանը, Օգանովսկին, Քյոխը, շատ բարձր են գնահատել գեներալ Արզումանյանին: Եվ ակնհայտից էլ ակնհայտ է, որ խունտան Նիկոլի դավաճանությունը փորձում է գցել գեներալների գրպանը: Արթուր Վանեցյանից ու Սեյրան Օհանյանից անցան Միքայել Արզումանյանին, «ֆեյքերի ֆաբրիկայի» տխրահռչակ պարագլուխ Տարոն Չախոյանն էլ հրապարակավ փորձեց շանտաժի ենթարկել ընդդիմությանը, թե` ձեր գրպաններում էլ բան կգտնենք:
Այդ կեղտոտ խաղը քաջ հայտնի է որպես տեղեկատվական-հոգեբանական պատերազմի հնարք` «դավաճանություն» բառի կողքին այնքան հիշատակել բանակի, գեներալների, Արցախ ազատագրած հերոսների անունները, որ արդեն պատմությունում իրական դավաճան Նիկոլի անունը մոռացվի, սակայն որպես «դավաճան» հիշվի մեր բանակը ու մեր հերոսները:
Այն բանակը, որը գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի օրոք բոլորիս ապահովության անսասան երաշխավորն էր, և որը գաղութարարների գործակալների այս բոլուկը քանդեց...
Ի դեպ, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն էլ մատնանշում է Շուշիի հանձնելու ստույգ ամսաթիվը` այն օրը, երբ «Սերժին մերժող» խաժամուժի կուռք Նիկոլը հրաժարվեց Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունից և մեր երկրին դատապարտեց պարտության. «Շուշին (և ոչ միայն Շուշին) հանձնվել է Շուշիի ազատագրման օրը՝ 2018 թվականի մայիսի 9-ին, ժամը 17:00-ից 18:00-ը ընկած հատվածում:
Օրն ու ժամը հայտնի են, քանզի այդ օրը և այդ ժամին Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում ասուլիս հրավիրեց: Նա Ղարաբաղյան հակամարտության թեմայով արեց մի շարք վտանգավոր, անգրագետ, պոպուլիստական և «հեղափոխական» հայտարարություններ, որոնցով դրեց բանակցությունների տապալման հիմքերը՝ 2020-ին հնարավորություն տալով թուրք-ադրբեջանական զույգին պատերազմ սկսել:
...Դրանից հետո հայտնվեց Ջոն Բոլթոնը և դիվանագիտական տգիտությունը համադրվեց այլ գործընթացների հետ:
Այնպես որ, Արցախի պետականության կորստի և մասնավորապես Շուշիի հանձնման օրն ու ժամը հայտնի են: Ինչպես նաև հայտնի է թիվ մեկ մեղավորի ու պատասխանատուի անուն, ազգանունը: Մնացածն արդեն մանր ժուլիկություններ են, բամբասանքներ, լկտի ստեր, հանցագործություններ և մեծ սրիկայություն»:
Փաստորեն հաղթանակ և հաջողություն ապահովող բանակցային ժառանգությունից հրաժարվելը համընկավ մեր Եռատոնը պղծելու օրվա հետ: Եվ սրանք դեռ համարձակվում են սեփական ճիվաղային ոճիրը վերագրել «նախկիններին»: Եվ ծրագրել են Հայաստանը թուրքին վերջնական նվեր տալը և վերջնական կապիտուլյացիան անել նոյեմբերին... Քիչ ժամանակ ունենք խունտային վերջ տալու, և ի դեպ այդ հարցում ոչ մի գերտերություն մեզ չի օժանդակի: Զի չեն կարողանալու գտնել Նիկոլին հավասար տականքի, որ Նիկոլին փոխարինեն: Հարկ է բոլորին փաստի առաջ դնել, և դա կախված է բոլորիցս:
Սեպտեմբերի 2-ին ես գնալու եմ Ֆրանսիայի հրապարակ: Իսկ դո՞ւ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ ԲԱՆԱԿԸ
Բերված քարե հուշարձանը տրամադրվում է Նիկոլին՝ որպես հումանիտար օգնություն:
Այն իրականում զեկույց է, որն Արգիշտի արքային է հղել նրա գլխավոր ռազմական տեսուչը: Տեսուչը բողոքում է, որ բանակի գանձապետը գողացել է զինվորներին որպես աշխատավարձ հատկացվող գումարից 280 սիկղ արծաթ, մի հազարապետ յուրացրել է նետերի 48 երկաթե ծայրապանակ՝ հավանաբար սեւ շուկայում իրացնելու նպատակով, իսկ մի գնդի պահեստից չպարզված հանգամանքներում պակասել է 532 չափ ցորեն:
Այս փաստաթուղթը Նիկոլը կարող է պահանջել բրիտանական թանգարանից եւ դրա հիման վրա ապացուցել, որ նախկիններն են թալանել բանակը, իսկ Շուշին վաղուց հանձնված էր թշնամուն:
ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ