Կեղծ այլընտրանքներ Սերժ Սարգսյանին
Վերլուծություն
Պատահական չէ, որ սեպտեմբերի 2–ին` Արցախի անկախության 31–րդ տարեդարձին, բազմաթիվ ԶԼՄ–ներ վերհիշել են Սերժ Սարգսյանի` 2008 թվականի նոյեմբերի 15–ի ելույթն Արցախում:
Մի փոքր մեջբերում այդ ելույթից.
— Ես մշտապես ասել եմ տարիների ընթացքում և հիմա էլ կրկնում եմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, եթե Ադրբեջանն ընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը: Երկրորդ՝ եթե Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը ունենան ցամաքային սահման, եթե Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ստանա անվտանգության հզոր երաշխիքներ:
Շատ պարզ խնդիր է, և միայն խելակորույս մարդը կարող է այս ձևակերպումների մեջ գտնել միայն զիջումներ:
Ես 17–18 տարիների ընթացքում, արտահայտվելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին, երբեք չեմ օգտագործել «միակողմանի զիջում» բառակապակցությունը և ոչ էլ «զիջում» բառը. փոխզիջում՝ երևի թե, այո՛, բայց զիջում՝ ո՛չ:
Այդ ուգծով էլ ՀՀ Երրորդ նախագահն առաջնորդվել և հետագա 10 տարիներին, հասնելով նրան, որ Ալիևի խոստովանությամբ, կոլիսներում Ադրբեջանին արդեն ստիպում էին հրաժարվել Արցախից: Սակայն ուշադրություն դարձրեք ենթատեքստին` «Միայն խելակորույս մարդը կարող է այս ձևակերպումների մեջ գտնել միայն զիջումներ»: Դա արտացոլում է Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին առկա հանրային մթնոլորտը` շատերը սվիններով էին դիմավորում անգամ փոխզիջման գաղափարը: Ու նաև դրանով է բացատրվում, թե ինչու ընտրություններին Լևոն Տեր–Պետրոսյանի «խաղաղության կուսակցությունը» ընդամենը մեկ տոկոս էր ստանում: Այնպես չէ, որ «Ղարաբաղը տանք, լավ ապրենք» տականքային գաղափարը դավանող ժեխ չկար այդ տարիներին, սակայն դրանք «տազ արած» էին ապրում, վախենալով դավաճան որակվել այն պայմաններում, երբ անգամ Սերժ Սարգսյանի ողջամիտ և «ռեալպոլիտիկում» հաջողության տանող ուղեգիծը չափազանց զիջողական համարող շերտ կար: Չմոռանանք, որ 2008-ի նախագահական ընտրություններում հենց այդ շերտը ապահովեց Լևոն Տեր–Պետրոսյանի 21 տոկոսը, քանզի ծերուկը համարվում էր «ղարաբաղցիներին մերժող» թեկնածու:
Հենց փոխզիջման մերժման տրամադրությունների հիման վրա ծնվեց այն ուժը, որը տարիների տնթացքում քանիցս փոխելով անունը, այժմ հանդես է գալիս որպես ԱԺԲ: 2016–ին դրանք «800 հեկտարը հանձնելու» հիսթերիայի ալիքը հեծնելով, կազմակերպեցին զինյալ խռովություն և զենքով գրավեցին ՊՊԾ գնդի շենքը, ուղեկցելով դա սպանություններով և պատանդառությամբ:
Իր հերթին, Նիկոլը փորձել էր հեծնել այդ զինյալ խռովությունը և դրա ալիքի վրա զավթել իշխանությունը, սակայն այն ժամանակ Պավլիկ Մանուկյանը նրան «զիբիլի վեդրո գցելու» մասին հայտնի ֆրազն ասաց: 2018–ին սակայն Նիկոլին հաջողվեց այդ նույն «ծռերին» համակրող շերտին հանել փողոց, և ԼԳԲՏ–ների, աղանդավորների և տարատեսակ ագենտուրաների հետ մեկտեղ նաև «ծռաշեղվածները» դարձան իշխանազավթման հարվածային ուժը:
Իսկ այսօր ԱԺԲ–ն փորձում է ներկայանալ որպես այլընտրանք կապիտուլյանտի դեմ պայքարող ուժերին, հանդես գալով «Ո՛չ նախկին, ո՛չ ներկա» կարգախոսով: Այդ այլընտրանքը կեղծ է, ինչպես կեղծ էր ԱԺԲ–ի «իրավանախորդների»` Սերժ Սարգսյանից ավելի հայրենասեր երևալու և Սերժ Սարգսյանին այլընտրանք լինելու ջանքը: «Ո՛չ նախկին, ո՛չ ներկա» կարգախոսը գայթակղում է բավականին շատերին, ովքեր մատնանշում են, թե բազում քաղաքացիներ Նիկոլին դեմ են, բայց «նախկիններին» էլ չեն ուզում: Այդ շերտի իրական կշիռը սակայն երևաց 2021–ի ընտրություններին, երբ նույն ԱԺԲ–ն ստացավ մեկ տոկոսից քիչ ավելին: Այդ` և՛ Նիկոլին, և՛ «նախկիններին» իբր դեմ շերտը իրականում ստախոսների ամենամասսայական շերտն է, որը 2021–ին ընտրել էր Նիկոլին, սակայն դա թաքցնում էր, որպեսզի շրջապատն իրենց չհամարի վիժվածքներ: Հենց այդպես ծնվեց «ծպտյալ նիկոլականներ» կոչվող երևույթը, որը կարելի է նույնիսկ ավելի անբարոյական համարել, քան բուն նիկոլականներին: Ու «Ո՛չ նախկին, ո՛չ ներկա» շերտի ընդարձակության պատրանքի վրա հիմնված` «երրորդ ուժ» ձևավորելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման:
Իսկ այսօրվա իրականությունը հետևյալն է` կա՛մ մասնակցում ես Նիկոլի դեմքով ներկայացված գաղութարարների դեմ, կա՛մ կամա թե ակամա հանցակից ես: Անտարբերությունը նույնպես կոլաբորացիզմի ձև է: Եզրափակենք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի թարմ բանաձևով.
— Այս ցավից փախնել չի լինելու:
- Ցավն ամեն հայի մեջ կա, ոմանց մեջ այդ ցավը կենդանի է, բաբախում է և պայքարի մղում, իսկ ոմանք արհեստականորեն այն թմրեցրել են և կարծում են այդպես էլ է հնարավոր:
- Քանի Նիկոլն իշխանության է, ո՛չ Հայաստանը, ո՛չ Արցախը ապագա չունեն:
- Ընդդիմության պայքարի գերխնդիրն այս փուլում պետք է լինի Նիկոլի հեռացումից հետո Հայաստանի և Արցախի այլընտրանքային, արժանահավատ, հիմնավորված ապագա ներկայացնելը:
- Այսօր շատերը վախենում են ապագայից, որովհետև Նիկոլի խոստացած ապագան արյուն է, կորուստներ, նսեմացում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ