ԹՈՒՐՔԱԿԱՆ ՕԿՈՒՊԱՑԻԱՆ ԱՆՀԵՐՔԵԼԻ ՓԱՍՏ Է
Վերլուծություն
Հիշո՞ւմ եք, թե դպրոցական տարիներին ինչպես էիք արցունք թափում խեղճ Գիքորի դառը ճակատագրի համար: Բայց իմաստուն Թումանյանը իզուր չէր «սպանել» Գիքորին: Որովհետև Գիքորը եթե մեծանար, առաջ գնալու շանսեր ստանար, ապա դառնալու էր Նիկոլ: Պատահական չէ, որ որոշ մեկնաբաններ, բլոգերներ, այդ թվում և` վաղուց ասպարեզից անհետացած Գագիկ Սողոմոնյան հռչակավոր ֆեյքը, Նիկոլին հենց Գիքոր էին կոչում: Իսկական Գիքոր է` արտաքին աշխարհի նկատմամբ ահավոր խեղճ, և վստահ եղեք` եթե Թումանյանի Գիքորը մեծանար, ապա հայրենակիցների նկատմամբ կլիներ նույնքան տմարդի, որքան Նիկոլն է: Ամենասարսափելին դժբախտ մանկություն ունեցող մարդիկ են...
ՎԻԺՎԱԾՔԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Իսկ մեր մեծացած Գիքորը, օտարների օգնությամբ զավթելով իշխանությունը, լիուլի վրեժ լուծեց Հայաստանից և դեռ շարունակում է: Սեփական (սեփակա՞ն) հայրենիքից թշնամու զորքով վրեժ լուծած այդ դավաճանի համեմատ պատմական Կորեոլանը պարզապես անմեղ մի մանուկ է:
Եվ ահա Անկախության 31-րդ տարեդարձին ականատես եղանք ամենավերջին կարմիր գծերը տրորելուն: Կապիտուլյանտի հրամանով կարմիրֆեսավոր բաշիբոզուկները, քստմնելի բռնություն կիրառելով, Եռաբլուրից հեռացրին զոհված զինվորների հարազատներին, որպեսզի կապիտուլյանտն իր ամբողջ վիժվածքախմբով կարողանա այդտեղ սելֆի անել: Հետո հերոսածին մայրերի արդար զայրույթով դեն նետվեցին կառավարության և ՔՊ-ականների բերած պսակները:
Բլոգեր Հովհաննես Ավետիսյանը իրավամբ նշում է. «Այս իշխանության կարկառուններից մեկը մի ամիս առաջ հայտարարեց, որ մեր ժողովրդի հերոսական ազատագրական պայքարը սխալմունք է եղել: Ես համոզմունք ունեմ, որ սա սրանց ամբողջ թիմի տեսակետն է, այլապես այդ կիսագրագետ սրիկային գրողի ծոցը կուղարկեին նման բան ասելուց հետո, և դա չէր շարունակի մնալ ԱԺ-ում իրենց կողքին նստած: Հետևաբար այդ հերոսական պայքարին որդիներ տված ծնողները բոլոր բարոյական իրավունքներն ունեն` դրանց չթողնելու Եռաբլուր: Սեփական ժողովրդի ազատագրական պայքարը սխալ համարողներն ու ուրացողները գնում են Եռաբլուր Հայաստանի անկախության տոնին. Ինչի՞ համար: Մենք շարունակաբար հանդուրժում ենք սրանց ակնհայտ կեղծն ու սուտը: Ինչի՞ համար»: Հիմա ասեմ` ինչի համար:
Գնում են պղծելու և՛ Անկախությունը, և՛ Եռաբլուրը: Որպեսզի դիրքում գտնվող զինվորը տեսնի` զոհվելու դեպքում իր շիրիմին եկող ծնողին, եղբորը, կնոջը թրքաբարո վիժվածքները կարող են ծեծել, քարշ տալով տանել ոստիկանություն, նվաստացնել: Հերոսածին մայրերի նվաստացումից է սրընթաց, վերջնական փուլ մտնում բանակի քայքայումը, պետականության քայքայումը: Եվ բանակը քայքայում են միտումնավոր` որպեսզի թուրքը հեշտությամբ զավթի այնքան, որքան ուզում է, Հայաստանը վերածի թուրքական միջանցքի և անառականոցի:
«Կառավարման» այս ձևը կարելի է կոչել վիժվածքապետություն: Պետության ֆունկցիաներից թողնված են միայն հարկահանությունը և պատժիչ ջոկատները` տարբեր գույնի բերետներով: Կարելի է ասել, որ թուրքական օկուպացիան արդեն փաստ է: Օկուպացիայի համար պարտադիր չէ, որ թուրքական տանկերը հռնդան Երևանի փողոցներում, բավական է հիբրիդային պատերազմի տեխնոլոգիաներով իշխանության բերել սեփական կամակատարին, որը, նաև ի ծնե վիժվածք լինելով, ատում է իր երկիրը, իսկ մնացյալը նա կանի: Ասացեք խնդրեմ` թուրքի մի նախապայման կա՞, որ սրանք կատարած չլինեն: Ամեն ինչ կատարում են:
Եվ եթե հայը բանակ չի ունենում, ապա մայրաքաղաքը գրավելու կարիք էլ չկա: Բավարար է պահել գենապղծված մուտանտներից կազմված վարչակարգ, նույնպիսի մուտանտներից կազմված թրքաբարո ոստիկանություն, բնակչության դեմ տեղեկատվական պատերազմ վարող քարոզչամեքենա, և վերջ... Բնակչությունը կդառնա ազգագրական թանգարանի և անճաշակ ռաբիս երգչախմբի մի անմարսելի խառնուրդ, ուր բացակայում է որակը, զի որակ ունեցողները կհեռանան երկրից: Սողացող, նորագույն տեխնոլոգիաներով ցեղասպանություն:
Իսկ այս ամբողջ պատմության մեջ հայ մի փնտրեք, սրանք «յան» ազգանունով չհայ մուտանտներ են: Գլխավոր գերագույն դավաճանով սկսած, վերջին նիկոլազոմբիով վերջացրած: Սրանք բացահայտ թշնամի են և անտեսանելի ճակատի թուրք ասկյար: Սրանց նկատմամբ չնչին իսկ հանդուրժողականությունն արդեն իսկ հանցակցություն է: Քաղաքագետ Էդգար Էլբակյանը մեծ նյութով է հանդես եկել, թե ինչպես բուժել սրանց հոգիները, սակայն կարծում ենք, որ նա չափազանց լավատես է: Սրանց կբուժի միայն աղբանոցը:
Իսկ հանրությունը դեռ մահաբեր թմբիրի մեջ է: Սակայն արթնացնողը կարծես երևում է: Օրեր առաջ արդար ցասումով լցված հերոսածին մայրերի կանչով հազարավորները մի ժամում հեղեղեցին Բաղրամյան պողոտան և Հանրապետության հրապարակը: Էլի կարող են ցասումնալից կանչով կանչել փողոց և հրապարակ` արդար և կենարար ընդվզման: Միայն թե առաջնորդող է պետք:
Եվ առաջնորդող լինելու է:
ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՓՐԿԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ
Վերջապես ստացանք ավետիսը, որ ՀՀ պաշտոնաթող նախագահները Վեհարանում են` կաթողիկոսի նախաձեռնությամբ: Հայ մնացած հայերը հուսավառ սպասում են Հայաստանի Հանրապետությունը հաղթական դափնեպսակներով պսակած առաջնորդներին, ովքեր 27 տարի պետություն կառուցեցին: Ազգադավները չորսուկես տարի է քանդում են` դեռ տակը բան կա: Առայժմ ունենք հետևյալ կարճ հաղորդագրությունը. «Սեպտեմբերի 22-ին, հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիպում՝ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի:
Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում: Որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները»:
Երկրորդ և երրորդ նախագահները սեպտեմբերի 21-ին արտահայտվել են Անկախության պաշտպանության մասին: Ռոբերտ Քոչարյանը կարճ արձանագրել է` եկել է Անկախությունը պաշտպանելու ժամանակը: Իսկ Սերժ Սարգսյանը արտահայտվել է ավելի հանգամանալից. «Անկախությանը 1991 թվականի այս օրը աներկբա «ԱՅՈ» ասած հայ ժողովրդի միասնական կամքը անցած ավելի քան երեսուն տարիներին բազում և ծանր փորձությունների ենթարկվեց:
Ամենածանր փորձությունը, սակայն, մեր ժողովրդի համար արտաքին թշնամու դեմ պայքարը չէր, որտեղ նա փառահեղ հաղթանակներ է կերտել:
Կյանքը ցույց տվեց, որ, ցավոք, ամենամեծ փորձությունը, որը փորձանք դարձավ հայ ժողովրդի գլխին, հանդուրժելն է սուտ խոստումներով իշխանությունը զավթած կապիտուլյանտ կառավարիչներին, որոնք անխնա մսխում են անկախ պետականության կերտման ու ամրապնդման ճանապարհին ունեցած բոլոր ձեռքբերումները և լրջագույն վտանգի տակ են դրել մեր պետության ու ժողովրդի ապագան:
Այլևս ժամանակը չէ բարձրագոչ խոսքերի. կա՛մ մեր ժողովուրդը իր ազատ և անկախ ապրելու միասնական կամքը վերստին կարտահայտի՝ դուրս գալով կործանարար թմբիրից և ձերբազատվելով ապազգային, վախկոտ, ձախողված իշխանություններից, կա՛մ հարվածի տակ կդնի ոչ միայն պետականությունը, այլև հազարամյա իր հողի վրա սեփական գոյությունն առհասարակ:
Այսօր, առավել քան երբևէ, անկախությունը իր նվիրյալ զավակների պաշտպանության կարիքն ունի:
Մեր ժողովրդի համար այս ծանր պահին ես վերահաստատում եմ՝ երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը»:
Արտաքին պայմանները առավել քան դրամատիկ են: Չկա սցենար` ռուսական արջի և արևմտյան անակոնդայի մահացու գոտեմարտի պայմաններում ինչ անել հիմա, ինչ անել հետո` համապատասխանաբար արջի կամ անակոնդայի հաղթանակի պարագայում: ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովին արդեն հանդես են եկել ելույթներով մեզ այս ընթացքում տարբեր մակարդակներում եւ զանազան շուրթերով սատարում հայտնած եւ համացանցահայության էքստազին արժանացած երեք պետությունների՝ Ֆրանսիա, ԱՄՆ եւ Իրան, ղեկավարները: Նրանցից ոչ մեկը՝ ոչ Մակրոնը, ոչ Բայդենը, ոչ էլ Ռայիսին, սակայն, Նյու Յորքում իրենց կեսժամանոց ելույթներում չեն արծարծել Հարավային Կովկասում, մասնավորապես՝ մեր շուրջ ստեղծված իրավիճակը: Այսինքն` արտաքին ճակատում լրիվ մենակ ենք:
Իսկ ներքին թշնամու նենգությունն ու ստորությունը կներկայացնենք կուսակցությունները ձեռնոցի պես փոխած Վիգեն Խաչատրյանի օրինակով: Սույն առանձնյակը, դրսևորելով բացառիկ անբարոյականություն, ընդդիմությանն է մեղադրել սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում կատարվածի համար. իբր ընդդիմությունը չարաշահում է հանուն Հայաստանի զոհված զինվորների մայրերի զգացումները, և այդ ամենն օգտագործում են՝ խունտայի հետ իրենց հարաբերությունները պարզելու: «Արդյոք ճի՞շտ է, որ մենք այսօր ուզում ենք վարկաբեկենք ոստիկանությունը, որը կարգ է պաշտպանում, վերջին հաշվով, իր նախաձեռնությամբ չի եկել»,- երեսպաշտ հարցադրմամբ է հանդես եկել Վիգեն Խաչատրյանը:
Այդ` մեր Անկախությունից էլ հին զառամյալ երեսպաշտը երկու խնդիր է փորձել լուծել. մի կողմից՝ սևացրել է ընդդիմությանը՝ հանիրավի կերպով մեղադրելով չարած բաների համար (նիկոլազոմբիների ուղեղը լվանալու նպատակով), մյուս կողմից՝ քծնել է ոստիկաններին՝ նրանց հուշելով, որ շարունակեն նույն ոգով ու վայրագ գործելաոճով: Հիմա հարց՝ եթե ոստիկանությունը Նիկոլինն է, ինչպե՞ս կարող է ոստիկանը կամ կարմիրբերետավորը կատարել ընդդիմության սրտի ուզածը: Երբ չորս անասունով զոհվածի մորը ոտուձեռից բռնած օդերով քարշ էին տալիս դեպի ոստիկանական մեքենան, դա ընդդիմությա՞ն, թե՞ խունտայի պատվերն էր ոստիկանությանը, ո՞ւմ էր այդ պահին սպասարկում ոստիկանությունը: Մարդ իր զավակի գերեզմանի տերը չէ՞: Եթե ծնողը չի ուզում, որ իր զավակին սպանածը գա ու կեղծավոր խոնարհումով կեղտոտի գերեզմանը, ի՞նչ կապ ունի այդտեղ ընդդիմությունը: Մարդիկ գիտեն, չէ՞, հողատուն էլ է խոստովանել, չէ՞, որ այդ զոհերը չէին լինի, եթե ինքը համաձայնվեր խնդրի խաղաղ կարգավորման մոսկովյան առաջարկին: Այդ խոստովանությունը բավարար չէ՞, որ ծնողները փորձեին արգելել «պետական այրերին», իսկ ավելի ճիշտ` հակապետական ղզիկներին, շահարկել հերոսների գերեզմանները:
Ինչ վերաբերում է ոստիկանությանն արդարացնելու փորձերին, ապա նա դա անում է՝ շատ լավ իմանալով, որ առանց այդ կառուցի, հողատուների բոլուկը մեկ ժամ անգամ չի դիմադրի: Նույն քծնանքն էր ընդդիմության ակցիաների օրերին, երբ հոշոտվում էին ցուցարարաները, նույն կերպ են քծնում նաև այսօր բաշիբոզուկներին, քծնում ու փող բաժանում: Ոստիկաններն էլ խիղճները ծախում են:
Սակայն Ազգի ցասման փոթորիկը մոտենում է: Օրհնվի էն սհաթը, երբ մեծն Ավետիք Իսահակյանի մարգարեությունը կկատարվի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ