Կամո Ունանյանը հնարավոր է մենամարտի UFC կազմակերպությունում Երևանում կկայանա խառը մենամարտերի Mix Fight 58 մեծ մրցաշար Դդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվի ՇՏԱՊ. Երեւանը խեղդվում է փոշուց Պուտինի առաջարկը Զելենսկուն եւ եվրալիդերներին հասցրեց ցուգցվանգի Կոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ) Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնություն Երեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին

Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը «Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո

Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ:

Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով հիվանդներ են ընդունում օրվա ցանկացած ժամի և ապահովում նրանց օպերատիվ ու արդյունավետ բուժումը։ Բաժանմունքում իրականացվող հետազոտությունների, վիրահատական միջամտությունների մասին է խոսել Նարեկ Սեդրակի Աթոյանը՝ ինվազիվ սրտաբան, «Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքի ղեկավարը։ 
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը զբաղվում է սրտաբանական պաթոլոգիաների թերապևտիկ բուժմամբ և ներանոթային միջամտություններով: Բաժանմունքը վերազինված է նորագույն տեխնոլոգիաներով ու գործիքակազմով, ինչը ապահովում է բուժման բարձր որակ և արդյունավետություն:

Իրականացվում է և՛ պլանային, և՛ անհետաձգելի շտապ օգնությամբ ընդունված հիվանդների բուժում: «Բաժանմունքը նորից սկսելէ  գործել 2020 թ. նոյեմբերից: Այս կարճատև ընթացքում մեր թիմին հաջողվել է շտապ օգնությամբ իրենց դիմած շատ ծանր հիվանդների վերադարձնել կյանք ու առողջացնել»,-ասում է բաժանմունքի ղեկավար Նարեկ Աթոյանը:  Բոքսը և հիվանդասենյակները վերանորոգված են, յուրաքանչյուրում տեղադրված են սրտի աշխատանքի հսկողության նորագույն մոնիտորներ, որոնք 24 ժամ հսկում են սրտի աշխատանքը, պացիենտի օրգանիզի թթվածնային հագեցվածությունը (սատուրացիան), զարկերակային ճնշումը, անգամ մարմնի ջերմաստիճանը:

Հիվանդասենյակներում առկա են ավտոմատ պերֆուզամատներ՝ դեղորայքի՝ երկարատև, ըստ չափաբաժնի և վերահսկելի ներարկման համար: Այստեղ հավաքվել է երիտասարդ, խանդավառ բժիշկների թիմ, որը զբաղվում է սիրտանոթային բոլոր պաթոլոգիաների բուժմամբ՝ համապատասխան միջազգային չափանիշներին ու ուղեցույցներին:  Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքում իրականացվում են բոլոր անհրաժեշտ գործիքային հետազոտությունները․ էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն, հոլթեր մոնիթորինգ, թրեդմիլ թեստ, կորոնարոգրաֆիա, շունտոգրաֆիա։ Դրանք օգնում են ճիշտ ախտորոշել ու բուժել սրտամկանի սուր ինֆարկտը,սրտի քրոնիկ իշեմիկ հիվանդությունը, սրտային քրոնիկ անբավարարություն և քրոնիկ անբավարարության սրացումը, զարկերակի գերճնշումը, առիթմիան։

Առավել հաճախ բաժանմունքն ընդունում է սրտամկանի սուր ինֆարկտով պացիենտներ․ «Օպերատիվ կերպով անհրաժեշտ հետազոտությունները կատարելուց հետո հիվանդին անմիջապես տեղափոխում ենք կաթետերիզացիոն լաբորատորիա  (ներանոթային միջամտական սենյակ): Իրականացվում է ախտորոշիչ և տրանսկաթետերային միջամտություն: Ձեռքի ճաճանչային զարկերակից (բացառիկ դեպքերում նաև ազդրային զարկերակից, եթե բազկի անոթը խնդիր ունի, ոլորված է և այլն) տեղային անզգայացմամբ պունկցիա է արվում և կատետրը հասնում է սիրտը սնուցող ցողունային անոթներ, յոդի հիմքով հատուկ կոնտրաստ նյութ է ներարկվում, հետազոտվում  են անոթների պատերը, հայտնաբերվում է ախտահարված անոթը: Դրանից հետո փոխվում են գործիքները, հատուկ ուղղորդիչ լարով վիրաբույժը նորից մտնում է անոթի մեջ և արյան հոսքը վերականգնելու համար կատարում բալոնային դիլատացիա, որից հետո արդեն՝ ստենտավորում:

Միջամտությունից հետո հիվանդը միջինը 3 օրով տեղափոխվում է վերակենդանացման բաժին՝ ինտենսիվ հսկողության տակ լինելու և դեղորայքային բուժում ստանալու համար»։  Բժիշկն անչափ կարևորում է ախտանշանների ի հայտ գալուն պես հնարավորինս վաղ մասնագետին դիմելը։ Սրտամկանի սուր ինֆարկտին նախորդող ախտանշաններն են հետկրծոսկրային շրջանում՝ միջթիակային շրջանում սեղմոց, բութ ցավ կամ այրոց, դեպի ձախ ձեռք կամ երկու ձեռքերը ճառագայթող ցավ, ձախ ձեռքի կամ ձեռքերի թմրածություն։ «Եթե այս ախտանշանները արտահայտվում են սուր ու չեն դադարում երկար ժամանակ, ուրեմն պետք է շտապ դիմել սրտաբանական բաժանմունք. ամենայն հավանականությամբ արդեն առկա է անոթի լրիվ խցանում, և պահանջվում է շտապ վիրահատական միջամտություն:

Իսկ եթե ցավերը պարբերական բնույթ են կրում ու արտահայտվում են ծանր ֆիզիկական աշխատանքի դեպքում, ուրեմն առկա է անոթի նեղացում, և սուր վիճակից խուսափելու համար, պետք է հնարավորինս վաղ դիմել սրտաբանի խորհրդատվության»։ 
Սրտաբանի պետք է դիմել նաև վատ ինքնազգացողություն, գլխապտույտ, թուլություն ունենալու դեպքում, ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում (աստիճան բարձրանալ և այլն)սրտի ցավ․ սրանք կարող են զարկերակային գերճնշման նշան լինել։  Եվ զարկերակային գերճնշման, և սրտամկանի սուր ինֆարկտի հետևանքով կարող է զարգանալ սուր սրտային անբավարարություն, երբ սիրտը՝ որպես պոպմ, չի կարողանում բավարար չափով արյուն արտամղել դեպի օրգան- համակարգեր: Սա մարդու կյանքի որակին, երբեմն նաև կյանքին սպառնացող լուրջ հիվանդություն է, որը պետք է պահել շարունակական վերահսկողության ներքո սրտաբանի նշանակումներով:  
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքում վիրահատված պացիենտը դուրս գրվելիս ստանում է նշանակման թերթիկ, որի համաձայն պետք է շարունակի իր բուժումը: Ի դեպ նա ունենում է նաև բժշկի հեռախոսահամարը, որին դիմում է անհանգստացնող հարցերի դեպքում: Հաջորդ այցը, որն ի դեպ լինում է անվճար, պարտադիր լինում է 1 ամիս հետո, պացիենտը հետազոտվում է, ստուգվում է նրա ընդհանուր առողջական վիճակը, համեմատվում են հին տվյալների հետ: 






Կամո Ունանյանը հնարավոր է մենամարտի UFC կազմակերպությունումԵրևանում կկայանա խառը մենամարտերի Mix Fight 58 մեծ մրցաշարԴդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվիՇՏԱՊ. Երեւանը խեղդվում է փոշուցՊուտինի առաջարկը Զելենսկուն եւ եվրալիդերներին հասցրեց ցուգցվանգիԿոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ)Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնությունԵրեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհինՄուրը ոչ միայն Mi6-ի ղեկավարն է, այլև ուկրաինա-ռուսական հակամարտության ճարտարապետը. Ինչ է նշանակում նրա հեռանալըԵվրոպայի օրը վերածվեց «զիբիլի» փառատոնիԳոլառատ «Էլ կլասիկոն» ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով(տեսանյութ)Մայիսի 19-ին Սուրբ Սարգիս եկեղեցում կկայանա հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունՔամու հետևանքով վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառերԴնեպրոպետրովսկի մարզի հետ սահմանին մնացել է մեկ կիլոմետր. ռազմական փորձագետ (Քարտեզ)Լուծվող սուրճ. արդյո՞ք կան ավելի լավ տարբերակներ«Սոնետ» դաշնամուրային դուետ. նվիրում ուսուցչին Ես գալիս եմ Իսպանիայից. իսպանացի լեգենդար երգչուհին առաջին անգամ հանդես կգա Երեւանում«Ինտերի» մեկնարկային կազմը «Տորինոյի» դեմ խաղում Իմ հասցեին հնչում են ֆիզիկական ոչնչացման կոչեր. Ջուլիանա Գրիգորյանի բացառիկ հարցազրույցըՀՐԱՏԱՊ. Հայտնի փաստաբանը դիմել է Երեւանի քաղաքապետին հստակ առաջարկությամբՈւկրաինական ուժերը «առավելագույն անհաջող» հարձակում են իրականացրել Տորեցկում. Ուկրաինական ռազմական ռեսուրսՌազմական տարիների մեղեդիներ. Երեւանում «Մոսկվայի Տանը» տոնական համերգով նշեցին Հաղթանակի 80-ամյակըԼրագրողները Մակրոնին, Սթարմերին եւ Մերցին «տարօրինակ» վիճակում են բռնացրել (Տեսանյութ)MI6-ի` Նիկոլին այդքան հարազատ դարձած ղեկավար Ռիչարդ Մուրը հեռանում է պաշտոնիցՆԳ նախարարի մամուլի քարտուղարը հերքում է, որ լրագրող Լիլիթ Աղեկյանին նվաստացրել են ոստիկաններըԹուրքիան պատրաստ է կազմակերպել բանակցությունները. Էրդողանը պատասխանել է Պուտինին«Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր Աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ. Հենրիխ ԴանիելյանԱյս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերիՉի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ ՂազանչյանՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլարԼավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասինՀայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել էԵրկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակըՄեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքիցՄոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՄեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ըՄխիթարյանը կարող է բաց թողնել «Տորինոյի» դեմ կայանալիք հանդիպումըՆվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top