Բոլոր նիկոլները, էնպիսի պատիժ են ստանալու կյանքից՝ փոշմանեն, որ ծնվել են. Թերեզա Մխիթարյան
Թավշյա տեռոր
Զգույշ եղեք
Շամշադինում էս դավաճան «Ապագա կա» աղանդի ներկայացուցիչները, ովքեր ՓՈՂԻ ՀԱՄԱՐ Ալիևին էլ կծառայեն, գյուղից գյուղ ընկած մարդկանց ինչ կարգի կաշառք ասես առաջարկում են. մեկին նպաստ են խոստանում, մյուսին՝ պաշտոն, երրորդին՝ հոսանք քաշել…, մեկին վախեցնում են, մյուսի բարեկամին են ճնշում։
Երբ նախկինները ընտրություններից առաջ 5000 դրամ էին բաժանում, դա կոչվում էր ընտրակաշառք, նիկոլի թվի կաշառքները կոչվում են «սոցիալական աջակցություն»:
Բոլոր մարդիկ պետք է լավ իմանան, որ էդպիսի կաշառք չկա, էդպիսի պաշտոն չկա, էդպիսի փող չկա աշխարհում, որ ավելի կարևոր լինի, քան 5000 հզոր տղայի թափած արյունը, կորսված Հայրենիքի մի մասը, խաչքարերը, եկեղեցիները: Մի վերցրեք էդպիսի սարսափելի մեղք ձեր, ձեր ընտանիքի ու սերունդների վրա:
Նիկոլները սարսափելի ծանր բեռ ունեն իրենց շալակին. ոչ մի գիշեր հանգիստ չեն քնում ո՛չ իրենք, ո՛չ իրենց տնեցիները:
Հիսուսը դավաճան Հուդային ասում է, չէ՞. «Ավելի լավ է՝ չծնվեիր»։ Նույնն էլ բոլոր նիկոլները, էնպիսի պատիժ են ստանալու կյանքից՝ փոշմանեն, որ ծնվել են:
Դավաճան նիկոլներին սատարելով՝ մարդ իր ուսերին է վերցնում էդ դավաճանների բեռի մի մասը ու կյանքը սարսափելի ծանրացնում է. ոչ մի պաշտոն , ոչ մի ոսկի, ոչ մի հոսանքի կաբել չի օգնի :
Ու մի մոռացեք, որ սատանան, որպեսզի մարդուն ֆռցնի, միշտ սկզբում կուտ է տալիս, պաշտոն է առաջարկում, հոսանք քաշել, ասֆալտ փռել է խոստանում…. , կուտը տալիս է, որ հետո գլխին սարքի:
Էդպես էլ սրանք. ինչ կուտ ասես, որ չեն առաջարկում մարդկանց:
Թմրանյութի առաջին դոզան միշտ անվճար են տալիս…. Հետո տունդ-տեղդ, ամեն սրբությունդ էլ ծախում ես՝ հերթական դոզայի համար:
Հիշեք, եթե մարդը ուզում է ինքն իրեն կործանի, ոչ մեկը էդ մարդուն չի կարող օգնել ։
Զգույշ եղեք