ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻԶՄԻ ՏԵՂԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՂԲԱՆՈՑՆ Է
Վերլուծություն
Ազգապիղծ կապիտուլյանտի վերջին ելույթը Հ1-ով բացի նողկանքից, այլ բան չի հարուցում: Դրա դիտումը լուրջ սպառնալիք էր ցանկացած հայի հոգեկան առողջության համար: Այնուամենայնիվ, այդ ելույթը վտանգավոր դրույթներ է պարունակում, որոնց հարկ է անդրադառնալ:
ՀԵՐՁՈՒՄԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ
Ինչևէ, Նիկոլի քաղաքական դիակի գարշահոտ ելույթը «հերձել» է Արմեն Աշոտյանը, և «հերձման» ամենացցուն պահերը կներկայացնենք ստորև.
— Զոհերի ցուցակի չհրապարակման հարցում Նիկոլի արված վիժվածքային հայտարարությունը ոչ միայն սուտ է, այլև ՝ անբարոյականություն, ասում է՝ չենք հրապարակում, որովհետև կա դրա ինստիտուցիոնալ ձևը՝ Զինծառայողների աջակցության հիմնադրամով փողը տալիս ենք, այդտեղից իմացեք անունները. զոհվածների ցուցակը չեն հրապարակում, որովհետև փողը տալիս են:
— Զոհվածների ցուցակը չհրապարակելու միակ պատճառն այն է, որ չիմանանք նրանց իրական թիվը:
— Մնացյալ բոլոր պատճառաբանությունները ցինիկ, ստոր, սատանեական խրախճանք է այդ տղաների գերեզմանների վրա:
— Մարդիկ կային, ասում էին՝ երեք նախագահները թող գնան և միասնական լինեն Նիկոլի հետ, լսեցի՞ք Նիկոլի լկտի հայտարարությունը՝ «ձեր կարիքը չունեմ, պատասխանատվությունը վերցրել եմ ինձ վրա»:
— Որևէ մեկը Նիկոլից պատասխանատվություն տեսե՞լ է երբևէ: Ո՛չ:
— Ազգային կոնսոլիդացիայի գործընթացը չպետք է գնա «կոնսենսուս» ձևաչափով, այլ ՝ «կոնսենսուս -1», որտեղ այդ «-1»-ը Նիկոլ Փաշինյանն է:
— Վստահ եմ՝ իմ կուսակցության ղեկավարը` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Նիկոլի հետ միևնույն սենյակում միայն մեկ օրակարգով կարող է ներկա գտնվել ՝ Նիկոլի հեռացման օրակարգով:
Ի դեպ` մեր ուշադրությունից չվրիպեց և Նիկոլի` առաջին հայացքից «անշառ» պասաժը բանակի մասին` իբր բանակն ամեն ինչով ապահովված է, և բանակի համար հանգանակությունները պետք է արգելվեն: Դրանով նա իր «պիսկեմ» «սպարապետով» ապահովում է, որ հանկարծ զինծառայողը քաղաքացիներից չստանա զրահաբաճկոն, ջերմատեսիլ, փոքր անօդաչու սարքեր և այլն:
Սակայն ամենադաժանը կապիտուլյանտի «ինքնահերձումն» էր, որը, «հավաստի աղբյուրին» հղում անելով, հրապարակեց ընտանեկան աղբակայքը: Խոսքը Ադրբեջանի հինգ պահանջների մասին է.
1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում:
2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:
3. Միջանցք Հայաստանի տարածքով:
4. Սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը):
5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:
1919-20թթ. քարտեզները` այն ժամանակվա ադրբեջանական հավակնությունների քարտեզներն են, որոնք ընդգրկում են Սյունիքն ու Վայոց ձորն ամբողջությամբ և Գեղարքունիքն ու Տավուշը մասամբ:
Այսինքն` կապիտուլյանտը խոստովանում է, որ պատրաստ է ստորագրել Հայաստանի ինքնասպանության ակտի տակ: Սա խաղաղություն չէ, սա անգամ կապիտուլյացիա չէ: Սա սեփական ձեռքերով առհավետ ինքնաբնաջնջման ակտն է:
Անշուշտ, պատահական չէր նաև Հայաստանի և Ադրբեջանի հանդիպումից անմիջապես առաջ հայ ռազմագերիների` սեպտեմբերի 13-ին իրականացված մահապատժի տեսանյութի միտումնավոր տարածումը Բաքվի կողմից: Իհարկե, այդ ոճիրը դատապարտելիս որոշ կառույցներ և գերտերություններ պատռեցին իրենց երկերեսանի դիմակները, սակայն ամենաէականը հետևյալն է` այդ տեսանյութով թշնամին մարտահրավեր նետեց` ընտրելու կա՛մ պատերազմը (եթե ԱԳ նախարարները չհանդիպեին), կա՛մ խայտառակությունը, ինչը և ընտրեց նիկոլախունտան, չչեղարկելով հանդիպումը և ընդամենը կաղկանձելով, որ Ադրբեջանը գերիների հարցով խաբեց: Իսկ խայտառակություն ընտրելը, ինչպես ժամանակին ի ցույց դրեց Չերչիլը, նշանակում է ստանալ և՛ պատերազմ, և՛ խայտառակություն:
Այսինքն` պատերազմի անխուսափելիությունը հերքելը հարիր է բանականությունից զուրկ մարդկանց միայն: Իսկ Նիկոլով պատերազմի գնալը` վատագույն սցենարն է, ինչում համոզվեցինք 2020-ի «խոսացված» պատերազմի ժամանակ:
ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ ԱՉՔԸ ՉԻ՞ ՀԱՆԻ
Հոգեզավակ կապիտուլյանտը գոռոզաբար հայտարարել էր, որ հոգեհայր կապիտուլյանտի կարիքը չունի, սակայն Լևոնը դա անպատասխան չթողեց: Իր խոսնակ Արման Մուսինյանի շուրթերով նա հայտարարեց. «Նախագահը գնահատում է այդ հրապարակումը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների ակնկալվող կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պահանջների բացահայտման համար: Դա, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի տեքստի ադրբեջանական նախագիծը, որի մանրամասներին, ինչպես նշվել էր ՀՀ Առաջին նախագահի սեպտեմբերի 26-ի հարցազրույցում, մինչ այժմ տիրապետում էին միայն վարչապետը և իշխանության վերին էշելոնի մի նեղ շրջանակ: Նույնպիսի նախագիծ, բնականաբար, պատրաստել է նաև Հայաստանը, որի մանրամասները չեն բացահայտվում, և ճիշտ է, որ չեն բացահայտվում՝ ելնելով քաղաքական խորհրդապահության նկատառումներից:
Հասկանալի է, որ նմանատիպ նախագծեր երկուստեք պատրաստվում են նաև հայ-թուրքական հարաբերությունների հաշտությանն ուղղված դիվանագիտական շփումների հարթակում: Այս պարագայում, անշուշտ, մեծ անակնկալներ չեն սպասվում: Հայ-թուրքական հաշտության պայմանագիրն, ըստ էության, շատ չի տարբերվելու Դավութօղլուի և Նալբանդյանի միջև 2009թ. հոկտեմբերի 10-ին կնքված Ցյուրիխյան արձանագրություններից»:
Ցյուրիխի մասով ծեր ղառղառը, բնականաբար, ստեց, և դա անարձագանք չթողեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը. «Վեհափառ Հայրապետի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահների հանդիպման նախաձեռնության վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքում ներկայացված գնահատականների, այդ թվում՝ հանդիպումների արդյունավետության վերաբերյալ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը կհրապարակվի հանդիպման մասնակից շահագրգիռ մյուս կողմերի հետ քննարկումների արդյունքում:
Ինչ վերաբերում է Ցյուրիխյան արձանագրությունների և հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններին, ապա դրանք անընդունելի են, իսկ այդ գործընթացների համեմատությունը բացարձակապես տեղին չէ:
Դրանում բոլորը կհամոզվեն, երբ պաշտոնապես կհրապարակվի թուրքական կողմի հետ ՀՀ գործող կառավարիչների բանակցած փաստաթուղթը»:
Ի դեպ, Լևոնը նաև շեշտեց, որ որպես ավագ կապիտուլյանտ ձգտում էր կոնսենսուսի բոլոր նախագահների և կրտսեր կապիտուլյանտի միջև, բայց. «Այսպիսով, պետք է արձանագրել, որ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, ինչը, սակայն, ամենևին չի նսեմացնում Վեհափառի համառ ջանքերը, որոնք, սույն արձագանքի առիթը հանդիսացող հրապարակման փաստով, արդեն իսկ տվեցին իրենց արդյունքը»: Իսկ Սերժ Սարգսյանն արտահայտվելու է «հանդիպման մասնակից շահագրգիռ մյուս կողմերի հետ քննարկումների արդյունքում», այսինքն` քննարկումները Ռոբերտ Քոչարյանի և Արցախի պաշտոնաթող նախագահների հետ շարունակվելու են: Միգուցե` կապիտուլյանտիզմը պատմության աղբանոց ուղարկելու հունով...
Կապիտուլյանտներին ամբողջովին աղբանոց ուղարկելը կենսական անհրաժեշտություն է: Եվ կարծում ենք` ոչ մի «հումանիտար միջանցք» նրանց չի հասնում, նրանց հասանելիքը ռազմական տրիբունալն է:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ