Մարդիկ տարրական գիտելիքներ ունեն, որ գիտակցեն թե 09.11.20թ.-ի փաստաթուղթը չէր կարող քո սեղանին լինել դեպքից առնվազն 2 տարի առաջ. ՀՀԿ ՈւԿ ղեկավարը` կապիտուլյանտին
Թավշյա տեռոր
Մարդ կա 47 տարի ապրեց ու փողկապ կապել չսովորեց: Փոխարանը մի բան անգիր արեց՝ ամեն ինչում մեղադրել նախկիններին:
Սահմռկեցուցիչ պատերազմի կուլմինացիան կապիտուլիացիոն ակտով դագաղի վերջին մեխը խփողը էլի’, իրեն բնորոշ կերպով այս անգամ էլ կապիտուլիացիոն ակտը բարդեց Սերժ Սարգսյանի վրա:
Успокойся, մեր հասարակությունը սուր ամնեզիայով չի տառապում, ինչքան էլ փորձես մարդիկ տարրական գիտելիքներ ունեն, որ գիտակցեն թե 09.11.20թ.-ի փաստաթուղթը չէր կարող քո սեղանին լինել դեպքից առնվազն 2 տարի առաջ:
Էտ թղթով դու ավելի շատ ես տարածք նվիրել, քան Ադրբեջանին 44 օրերի ընթացքում հաջողվել էր օկուպացնել:
Գոնե հիմա սուս մնա…