Արցախցիները, ովքեր ունեն կարողություն, լուրջ բիզնեսներ, պետք է գնան Արցախ. Լեւոն Բաղդասարյան
Ներքաղաքական
«Արցախյան ծագում ունեցող բոլոր արցախցիները, ովքեր ունեն կարողություն, լուրջ բիզնեսներ, այդ թվում՝ Հայաստանում բնակվող, Հայաստանում հարստացած արցախցիները պետք է գնան Արցախ՝ մշտական բնակության՝ անելով նաեւ լուրջ ներդրումներ: Դա է պահանջում Արցախի շահը, դա է պահանջում ազգային շահը: Իրավամբ, դա լրջագույն հարված է լինելու թուրք-ադրբեջանական տանդեմին եւ կանաչ լույս՝ ինքնորոշման ճանապարհին: Ավելին, դա պետք է լինի ինքնաբուխ», - գրել է «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ: