Նա չի ստորագրելու որեւէ պայմանագիր ու շատ հնարավոր է պայմանավարված պատերազմով հանձնի «միջանցք». Շարմազանով
Թավշյա տեռոր
Նոր փուլ է մեկնարկել ՝ Նիկոլ-Ալիեւ հեռակա պայմանավորված փոխհրաձգություն,որին հավանական է հաջորդի նոր պայմանավորված պատերազմը։
Հայաստանի կապիտուլյանտ ռեժիմը հայ-ադրբեջանական պայմանագրի երկու տարբերակ է քննարկում՝ Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջնորդությամբ։
Ակնհայտ է,Նիկոլը երկուսին էլ խոստացել է իրենց ծրագիրը ստորագրել։
Բայց հասկանում է, որ ստորագրելով Ռուսաստանի պլանը «կպատժվի» Արեւմուտքի կողմից,իսկ ստորագրելով Արեւմուտքի պլանը կարող է պատժվել ՌԴ-ի կողմից։
Կողմերից չպատժվելու համար՝ Նիկոլը «գցելու» է երկուսին էլ ։
Ինչպե՞ս է «գցելու» Արեւմուտքին ու ՌԴ-ին Նիկոլը։
Ասեմ. որեւէ մեկի ծրագիրը չի ստորագրելու ու հնարավոր է պայմանավորված պատերազմ լինի «միջանցքի» համար։
Պատերազմով կտան «միջանցքը» հետո կասի՝ դե չհասցրեցի ստորագրեմ ։
Դրանից հետո կլինի նոր ընտրություն ու չեմ բացառում,որ հիմա էլ՝ «Նիկոլը Երեւանը փրկեց» կարգախոսով կարդարացնեն հերթական հակապետական դավադրությունը։
https://t.me/eduardsharmazanov/1291