Պատկերացնում եմ՝ 100քկմ էս կողմ, 100 էն կողմ սկզբունքով ինչ հավես սահմաններ են գծելու. Շիրազ Խաչատրյանը` կապիտուլյանտների մասին
Թավշյա տեռոր
Երեկ իշխանական պատգամավորներից մեկը հայտարարել է, որ անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական զինուժը ՀՀ-ից օկուպացրել է մոտ 127 քառակուսի կիլոմետր տարածք։
Մինչ այդ Փաշինյանն էր տեղեկացրել, որ սեպտեմբերի 13-ի հարձակման հետևանքով Ադրբեջանը 10 քառակուսի կիլոմետր տարածք է օկուպացրել: Հետո հնչեց 50 կամ 60 քկմ ընդհանուր տարածքների կորստի մասին: Թե այս տարվա ընթացքում տարածքային էլ ինչ կորուստներ ենք ունեցել, մանրամասներ հայտնի չեն: Նշեմ, որ 2021-ին էլ ըստ պաշտոնական տվյալների՝ ունեցել ենք 41քկմ տարածքի կորուստ։ Էլի գումարելիների գումարից այլ թիվ է ստացվում:
Ու ոնց այ սենց փնթի ձևով տարիներ շարունակ երկրի կորցված տարածքների քառակուսիները չեն կարողանում չափել, նույն ձեռագրով էլ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին են մասնակցելու, պետության սահմաննները գծելու:
Պատկերացնում եմ՝ 100քկմ էս կողմ, 100 էն կողմ սկզբունքով ինչ հավես սահմաններ են գծելու...